01:13 12.04.2019
Ամերիկացի բլոգերներ Քելլին և Քոդին Instagram-ում լուսանկարեն հրապարակել, որում աղջիկը վտանգավոր դիրքում է՝ անդունդից կախված։ Օգտատերերի արձագանքը տարբեր էր, մի մասը՝ խիստ քննադատական։ Լուսանկարում Քոդին կանգնած է լողավազանում և համբուրում է Քելլիին, որը կախված է անդունդից՝ բռնված միայն Քոդիի ձեռքից։ «Կյանքի մեր ամենամեծ ուժը, գլխավոր սկզբունքը ինտուիցիան է։ Միայն դուք կարող եք ճանաչել ձեր մարմինը, […]
01:00 12.04.2019
Իսպանիայում գիտնականների խումբը հայտարարել է, որ անպտուղ համարվող կինն առաջին անգամ երեխա է ունեցել՝ բեղմնավորվելով միթոխոնդրիալ թերապիայի ընթացքում։ Արդյունքում նորածինն ունի 3 բիոլոգիական ծնող, այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը։ Մասնագետներն այդ մեթոդը փորձարկում էին՝ որպես անպտղության դեմ պայքարի տարբերակ։ Երեխայի մայրը հույն է՝ 32 տարեկան մի կին, որը մինչ այդ արդեն ունեցել է […]
21:15 11.04.2019
Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են ստացվել, որ երկու օր է՝ ծորակներից կեղտոտ, կասկածելի բաղադրության ջուր է հոսում և անգամ տհաճ հոտ ունի: «Առավոտյան նկատեցինք ջրի պղտորվելը, վախենում էինք օգտագործելուց, փոքր երեխաներ կան տանը, ինֆեկցիաներից վախեցանք»,- ասել է գյումրեցի կինը։ «Պղտոր է եղել ջուրը, մենք վախեցանք օգտագործելուց, հիմի էլ կուգա շատ բարակ, էլի պղտոր ջուր […]
17:28 11.04.2019
2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը […]
16:03 11.04.2019
Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է շարունակական մասնագիտացման կրեդիտային համակարգի և վերապատրաստումների միջոցով: Դրա շրջանակներում կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի առողջապահության նախարարությանը հատկացնում է որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր: Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 854-Ա հրամանի համաձայն` հատկացված ուղեգրերը […]
15:48 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց ուղղվեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: «Իմ միակ և ամենավստահելի պատասխանն է՝ ես անձամբ կոռուպցիայի մեջ պետք է չներքաշվեմ: Ինձ համար չկա ավելի հուսալի գործիք՝ կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու գործին նվիրված լինելու համար: Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան: Ես չեմ հավատում, […]
15:25 11.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: «ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի […]
15:22 11.04.2019
ԵԽԽՎ-ում Սլովենիայի պատվիրակության ներկայացուցիչ Վիոլետա Տոմիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանում ԼԳԲՏ համաժողով պիտի անցկացվեր, սակայն այն չեղարկվել է, խոսեց ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին ու հետաքրքրվեց. «Ի՞նչ է անում կառավարությունը մարդու իրավունքների ոլորտում այդ լուրջ բացթողումն ուղղելու համար»: Փաշինյանը կրկին նշեց՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և […]
14:54 11.04.2019
Երևանի թիվ 94 մանկապարտեզում 3.5 տարեկան երեխային դաստիարակը բռնության է ենթարկել: Այս մասին հաղորդում է 168.am-ը: Առաջին անգամ ծեծի ենթարկելու մասին նոր-նոր լեզուն բացված երեխան ինքն է մի կերպ մորը հասկացրել՝ հազիվ մի քանի բառ արտաբերելով ու ձեռքի նշաններով ցույց է տվել, թե ինչպես է դաստիարակը պատժել իրեն։ Իսկ օրեր անց, երբ 28-ամյա դաստիարակը կրկին […]
13:57 11.04.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության ապրիլի 11-ի նիստում արձագանքեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ն ԱԻՆ-ից բնապահպանության նախարարությանը փոխանցելու նախագծին: «Սա մեխանիկական միացման խնդիր չէ, 700 աշխատակից ունեցող ՊՈԱԿ-ի մասին է խոսքը: Ես առաջարկում եմ նմանատիպ բաներն անել արտահերթ ռեժիմով, այսինքն՝ մտնենք ԱԺ: Եթե նման բան արվում է, պետք է […]
13:49 11.04.2019
Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Աստղիկ» ԲԿ-ից: Նշվում է, որ նրան բժշկական կենտրոն են տեղափոխել երեկ՝ ապրիլի 10-ին: Այժմ նա գտնվում է սրտաբանական բաժանմունքում: Նրա առողջական վիճակի մասին այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
13:04 11.04.2019
Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Նա խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցածի մասին և տեղեկացրել, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ավտոմաքսատան աշխատակիցը և պետը: «Այն, ինչ վարչապետը տեսավ ու նրա դուրը չեկավ, մտքեր արտահայտեց, կոչ ու հորդորներ արեց, կոչին և հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է […]
13:00 11.04.2019
ՀՀ կառավարությունն ապրիլի 11-ի նիստում որոշում կայացրեց «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ըստ նախագծի՝ այսուհետ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային […]
12:38 11.04.2019
Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային […]
12:19 11.04.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 10, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու ու սպանության սպառնալիքի 2-ական, անձի […]
12:17 11.04.2019
Մարտի 23-ի երեկոյան «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Շեանվան գյուղում ապրող երեք տղամարդ։ Երկուսի վնասվածքը գլխին էր, մյուսինը՝ ձեռքին։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ տղամարդիկ հրազենային վնասվածքները ստացել են Շենավան գյուղի տարածքում, ավելի հստակ՝ Շենավանից Արևաշող […]
00:46 11.04.2019
Ալբանիայում շարունակվում են հատուկ գործողությունները՝ Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թալանած հանցագործներին գտնելու համար: Այդ մասին հաղորդում է Европейская правда ուկրաինական պարբերականը: Հիշեցնենք, որ զինված մարդիկ ինքնաթիռի վրա հարձակվել են ապրիլի 9-ին՝ տեղի ժամանակով 15:00-ի սահմաններում: Սկզբում հաղորդվում էր, որ գողոնը կազմել է 2.5 մլն եվրո: Ենթադրում են, որ հանցախումբը տեղյակ է եղել Վիեննա թռիչքից […]
20:44 10.04.2019
Հաշվառվում են ոչ միայն Գյումրիի, այլև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի ժամանակավոր կացարանները: Ի տարբերություն Գյումրիի՝ գյուղերում տնակների հաշվառումն արդեն ավարտված է։ Նոր տվյալներով՝ մարզի 19 համայնքներում 654 ընտանիք տնակներում է ապրում, այդ թվում են նաև այն 163 ընտանիքները, որոնց կառավարությունը բնակարանի շահառու է ճանաչել։ Իսկ մնացած ընտանիքների թվում են նրանք, որոնք երկրաշարժի ժամանակ բնակարան են […]
19:30 10.04.2019
123 տարի առաջ ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովն ստեղծեց առաջին ռադիոն: Հաղորդակցության և որպես լրատվության միջոցի գյուտի օր աշխարհը նշում է մայիսի 7-ին: Հայտնի ռուս գյուտարարի 160-ամյակն են նշել Գյումրիում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Միջոցառման հյուրերն ու մասնակիցները եղել են մարզում գործող երկու ռադիոկայանների հաղորդավարներն ու ռադիոունկնդիրները, խոսել են […]
17:29 10.04.2019
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Լենինգրադի մարզում: Երկու աշակերտուհիներ «Ինստագրամում» լայքեր հավաքելու համար հրդեհել են դեռևս կիսակառույց տունը: Դեպքը տեղի է ունեցել Տուրիշկինո գյուղում: Հրդեհված տարածքի մակերեսը կազմում է 24 քառակուսի մետր: Սոցկայքերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ընկերուհիները ստվարաթուղթ վառում և փախչում տարածքից: Այդ ամբողջ ընթացքում աղջիկներն իրենց գործողությունները հեռարձակել են «Ինստագրամ» […]
16:33 10.04.2019
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՀՌԱՀ 2018 թ. հաշվետվությունը ներկայացնելիս թվարկեց մի շարք խնդիրներ, որոնց բախվում է հանձնաժողովը՝ մշտադիտարկման արդյունքում տեղեկանքներ կազմելիս: Ըստ Հակոբյանի՝ ամենապարզ խնդիրը, որը տեղեկանքից տեղեկանք է գնում և այսօր լուծում չունի, օրենքի պահանջն է, որ 24:00-ին […]
14:08 10.04.2019
Մատենադարանի միջնադարագետ, Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանն ահազանգում է` Մատենադարանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք մտահոգիչ են: Այդ փոփոխությունների հետևանքով փակվել է նաև Սահակյանի ղեկավարած խումբը: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խմբի ղեկավարը ներկայացրեց որոշ մանրամասներ: Սահակյանն ասաց, որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի […]
13:06 10.04.2019
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել մեքենաների համարանիշների տրամադրման վերաբերյալ. «Հարգելի՛ քաղաքացիներ։ Արդեն հայտնել ենք, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման […]
12:56 10.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, պատրաստել և իրացրել է Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս: Իրականացված […]
12:35 10.04.2019
Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակներում: Այցի նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման և ներդրման հարցում: Միջազգային փորձագետները հանդիպել են առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության անձնակազմին: Առաքելության ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև այցելություններ […]
01:10 10.04.2019
Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի վճիռը՝ «Իմեդի» ՀԸ-ի սկանդալային հայտնի հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլիին մեղավոր ճանաչելով երիտասարդ լրագրողուհի Տատիա Սամխարաձեի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Իմեդի ՀԸ-ի նախկին աշխատակցուհին 2016 թ-ից փորձում էր ապացուցել , որ Ռամիշվիլին, որը ժամանակին հաղորդավար էր և հեռուստառեժիսոր, առաջարկել էր սեռական հարաբերություններ՝ պաշտոնի բարձրացման դիմաց: 2018-ի հունվարին դատարանը […]
23:49 09.04.2019
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ֆոնդը համալրվել է յոթ նոր ցուցանմուշներով։ Ռեստավրացվել և թանգարանի ցուցասրահ են վերադարձվել Վարպետի կոստյումը, մակինդոժը ՝ ջրակայուն վերարկուն, փողկապը և գլխարկը։ «Շատ պատասխանատու աշխատանք էր և այստեղ կիրառվել է վերականգնման թաղիքով չոր տեխնիկայի մեթոդը, հագուստի մաշված հատվածները վերականգնվել են, և արդեն թանգարանի այցելուները կարող են տեսնել մեր աշխատանքի արդյունքը»,- Վարպետի հագուստները ներկայացնելով՝ […]
19:47 09.04.2019
Բրիտանացի և չինացի գիտնականները պարզել են՝ բաց կրակի վրա պատրաստած մթերքի օգտագործումը նույնքան վտանգավոր է, որքան վտանգավոր է ծխախոտի մշտական օգտագործումը: Այն ևս 40-60 տոկոսով բարձրացնում է թոքաբորբերի, ասթմաների և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը: Մասնագետները մի քանի տարի շարունակ 30-79 տարեկան 300.000 չինացու են հետազոտել: Նրանց կեսը պարբերաբար օգտվում էր ծխի կամ կրակի վրա պատրաստած […]
19:44 09.04.2019
Ավելի քան 85.000 մարդու ԴՆԹ հետազոտության արդյունքում բացահայտվել է 47 գենետիկական գոտի, որոնք ազդում են քնի որակի և տևողության վրա, հաղորդում է The Daily Mail-ը: Այդ գեներից մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվել է 36-ը, որոնցից 26-ը պատասխանատու է քնի որակի և սերոտոնին հորմոնի արտադրման համար, իսկ մնացած 10-ը՝ քնի տևողության: Հիշեցնենք, որ սերոտոնինը համարվում է երջանկության […]
19:20 09.04.2019
Կումայրի պատմական միջուկի հուշարձան տների անձնագրավորման գործընթացը, որը սկսվել է 2016 թվականից, դեռ չի ավարտվել: Ալեքպոլի եզակի ճարտարապետությամբ շինությունների հաշվառումը, այնուհետ պահպանումը երկարատև գործընթաց է: Անցած երեք տարիների ընթացքում մասնագիտական խումբը հայտնաբերել է այնպիսի կառույցներ, որոնք գույքագրման քարտեզներում ներառված չեն եղել: Վարպետաց փողոցի տներից մեկի բակում հին աղոթատեղի է հայտնաբերվել, որը, ըստ նախնական ուսումնասիրության` թվագրվում […]