TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարելի է եզրակացնել՝ կողմերն այսօր համաձայնում են, որ ստատուս քվոն շարունակվի. Լարիսա Ալավերդյան

20:59 15.04.2019

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում այսօր տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին ու ընդունված հայտարարությանը: Խոսելով մարդասիրական միջոցառումների իրականացման, մասնավորապես՝ երկու երկրներում անազատության մեջ գտնվող քաղաքացիներին հարազատների այցելության հարցում ձեռք բերված համաձայնության մասին, հարցին՝ որքանով է դա իրականանալի, Ալավերդյանն արձագանքեց. «Ասեմ, որ մենք դատողություն կարող ենք անել այն մասով, […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից գյումրեցի մարզիկները վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով

20:23 15.04.2019

Գյումրի-Վանաձոր միջպետական ճանապարհին՝ քաղաքի մուտքի մոտ, ուշ գիշերին հավաքվել էին գյումրեցի ծանրամարտիկների երկրպագուները, հարազատները, ընկերները: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բաթումից  Թբիլիսի, հետո էլ Հայաստան՝ Բագրատաշենի մաքսակետով հավաքականի մարզիկների մի մասը մեքենաներով ուղևորվել էր Գյումրի: Եվրոպայի չեմպիոն  Հակոբ Մկրտչյանը դիմավորողների մեջ նախ մորն էր փնտրում, ով ամենաշատն էր հուզված։ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի […]

̰
Շիրակի մարզպետը ծանոթացել է մարզի խնամքի կենտրոնի աշխատանքային պայմաններին

19:44 15.04.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն»: Մարզպետարանից հայտնում են, որ տնօրեն Աննա Գևորգյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել հաստատության առօրյային ու տարվող աշխատանքներին: «Երեխաների տունը» միակ հաստատությունն է Հայաստանում, որը հոգ է տանում մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններով 1-6 տարեկան երեխաների մասին: Հաղորդվում է, որ այժմ հաստատությունում խնամք է տարվում […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ աճել են 11 անգամ

17:18 15.04.2019

2018 թվականին 11 անգամ աճել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցերի թիվը։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Մասնավորապես, 2016 թվականի 10 ամիսների ընթացքում իրականացվել է 3 այց, 2017 թվականին՝ 19, 2018 թվականին՝ 215։ Այցերի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների […]

̰
Ասում են՝ ա´յ, Նիկոլը մեծամտացել ա. Փաշինյանը՝ իրեն քննադատողներին

16:12 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ աշխատակցին դրոշի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքի պատճառով աշխատանքից ազատելու իր կարգադրությանը: Լրագրողները վարչապետին հայտնեցին՝ ՊԵԿ աշխատակցի հարցով իրեն բաց նամակով էր դիմել պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ես կարծում եմ՝ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, […]

̰
Խախտումներ և բացթողումներ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. դատախազությունը շարունակում է ստուգումները

14:38 15.04.2019

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը: Ստուգվել է նաև ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը: Պարզվել […]

̰
Ինձ չընտրելու պատճառ չեմ տեսնում. ՍԴ դատավորի թեկնածու

14:07 15.04.2019

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ քննարկել են իրավական հարցեր՝ սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Նա ասաց, որ հանդիպումից լավ տպավորություն է ստացել: «Զրույցը դուր եկավ, ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,- ասաց նա: […]

̰
Մենք՝ հրեաներս, որոնց մեծ մասը տուժել է Հոլոքոստի պատճառով, պարտավոր ենք ուղղել անարդարությունը. իսրայելցի լրագրողը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

13:02 15.04.2019

10 տարուց ի վեր Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի և Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի շրջանավարտ, «Israel Magazine»-ի թղթակից Հայիմ Իզեմանը մշտապես անդրադառնում է էթնիկ թեմաներին: Նա մասնավորապես հաճախ է գրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելի «ավանդույթների» մասին: Օզմանը նաև Կնեսետին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Times of Israel»-ում վերջերս հրապարակված բաց նամակը նա […]

̰
Մահացածի հարազատը հայտնել է, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել. Ոստիկանության պարզաբանումը

13:00 15.04.2019

Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ըստ նախնական բժշկական […]

̰
Թբիլիսիում այրվել է բարերար Մելիք-Ազարյանցի շենքի մի մասը

12:54 15.04.2019

Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում, տեղակայված հայ բարերար, գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի կառուցած շենքում հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Շենքում գործում են հագուստի խանութներ, ռեստորաններ, շենքի 70 տոկոսը պատկանում է «Սիլքրոուդ գրուփ» կազմակերպությանը: Երեկ՝ ապրիլի 14-ին, հրդեհը բռնկվել է «Խինկլիս սախլի» ռեստորանում: Տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու հաճախորդները: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության […]

̰
Ի՞նչ եղավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը. Գևորգ Գորգիսյան

12:37 15.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Դարձյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով երկաթուղայիններից ստացած ահազանգին. «Ես շարունակում եմ ահազանգեր ստանալ երկաթուղայիններից, ովքեր մտահոգ են իշխանության լռությամբ։ Մարդիկ հանգիստ չենք կարող նստել իրենց տեղերում, ի՞նչ եղավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի […]

̰
Արթուր Վանեցյանի մայրը՝ ՀՀ նախագահի օգնական

12:33 15.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Մարգարիտ Ազարյանին հանրապետության նախագահի օգնական նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է կարգադրության մեջ: Նշենք, որ […]

̰
ՄԻՊ-ը վարույթ է սկսել քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների առնչության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ

12:28 15.04.2019

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Է. Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը կապ է հաստատել […]

̰
Էջմիածնում տարեց տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են

12:26 15.04.2019

Էջմիածնում տարեց տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ նրանք ձերբակալվել են: 81-ամյա տղամարդու սպանությունը կատարողները երկուսն են՝ աղջիկ և տղա՝ 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն և 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Էջմիածնում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. տեղի բնակարաններից […]

̰
«Մեկ քայլ է անհրաժեշտ, որպեսզի Դուք անցնեք քննությունը՝ սովորել լեզուն». Սալոմե Զուրաբիշվիլին ՝ ջավախքցիներին

12:17 15.04.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքի Մշակույթի տանը խոսել է երկքաղաքացիության մասին՝ նշելով, որ երկքաղաքացիություն թույլ տալով, պետությունն ընդառաջ է գնացել բնակչությանը, և բնակչությունն իր կողմից պետք է քայլեր ձեռնարկի` անցնի լեզվի իմացության փոքրիկ քննություն: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն: «Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ բոլորդ, ովքեր այստեղ եք, Ձեր երեխաները, դառնան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, […]

̰
Զինծառայողը վրեժխնդիր է եղել, ծառայակցին արթնացրել է ու դանակահարել

12:13 15.04.2019

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է զորանոցում գիշերային ժամին զինծառայողին դանակահարելու գործով դատավարությունը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` զինվորին դանակահարելու մեջ մեղադրվում է համածառայակիցը: Պարզվում է` դրա նախորդ օրը զինվորի նկատմամբ բռնություն էր գործադրվել, նա ծեծի էր ենթարկվել: Վերջինս էլ վրեժխնդիր լինելու համար հաջորդ օրը մոտեցել է դիվիզիոնի զորանոցում քնած համածառայակցին, ով նախօրեին իրեն ծեծել էր, արթնացրել […]

̰
Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում

12:05 15.04.2019

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները, […]

̰
Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ Սբ. Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի՝ քաղցկեղի դեմ պայքարի ծրագրին

09:15 15.04.2019

Հայաստանն առաջին պետությունն է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի (St.Jude Children’s Research Hospital) հետ: Համագործակցության հուշագիրը կնքվել է ապրիլի 12-ին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև: Համաձայնագրերը ստորագրել […]

̰
Ոստիկանության բաժին են տարվել #SutNikol նախաձեռնության համակարգողները

08:53 15.04.2019

Րոպեներ առաջ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը ևս բերվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին: Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի փողոցներում տեղի էր ունենում #sutNikol ակցիան: Անդամները եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով: Արդեն իսկ Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նախաձեռնության անդամներ […]

̰
Մի՛ հարամեք մեր գարունը, մաքրե՛ք ամենուր վխտացող աղբը․ Գագիկ Սուրենյան

19:14 14.04.2019

«Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության խնդրին։ Երեկ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացրել էր, որ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։  

̰
Ծաղկազարդը նշվել է նաև հայ կաթողիկե եկեղեցիներում

16:52 14.04.2019

Այսօր Հայ կաթողիկե բոլոր եկեղեցիներում ևս նշվել է Ծաղկազարդի տոնը։ Շիրակի մարզի Արևիկ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցում  պատարագ է մատուցվել Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ, որից հետո կատարվել է  նաև մանուկների օրհնության կարգ։ Պատարագին ներկա հավատացյալներին բաժանվել է նաև ուռենու օրհնված ճյուղեր, որոնք կաթոլիկ եկեղեցու  հետևորդները որպես օրվա խորհուրդ ու բնության զարթոնքի […]

̰
Այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ պատարագ

15:02 14.04.2019

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: Այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ պատարագ։ Տոնի խորհրդանիշը ձիթենու և ուռենու ճյուղերն են: Հավատացյալները դրանք տանում են եկեղեցի, օրհնելուց հետո տանում տուն: Ձիթենու և ուռենու ճյուղերը […]

̰
Այսօր Ծաղկազարդ է

09:54 14.04.2019

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, այս տարի տոնում է ապրիլի 14-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ժամը 10:00-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Անդաստանի արարողություն և […]

̰
Գյումրիում դպրոցականների վեճն ավարտվել է դանակահարությամբ

21:00 13.04.2019

Երեկ՝ ապրիլի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել դպրոցականներ` կտրած-ծակած վերքերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեր թղթակցին հայտնել է, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել երեք տղա՝ 16-ամյա Նարեկ Մսրյանը, 16-ամյա Վահագն Ավետիսյանը և 18-ամյա Վահան Ղազարյանը: Նրանցից երկուսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ […]

̰
Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես կգա

17:16 13.04.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն առանձնազրույց է ունեցել Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանի հետ: Հետո նրանք դուրս են եկել, լրագրողներին ու գյուղացիներին հայտնել, որ երկուշաբթի գյուղապետը  հայտարարություն կանի: Թե կոնկրետ ինչ հայտարարության մասին է խոսքը, նրանք չեն պարզաբանել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանք գյուղացիներին հորդորել են իրավիճակը չսրել և դադարեցնել ցույցերը: Ի պատասխան՝ […]

̰
Բելգիայի հայերը զայրացած են. «Ցեղասպանությունների մասին» օրենքը խտրական վերաբերմունք ունի

17:05 13.04.2019

Բելգիայի հայերը զայրացած են: Ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատը կընդունի օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ռասիզմի և քսենոֆոբիայի մասին հոդված 20-ի գործառույթները: Այն առավել հայտնի է որպես Մուրոյի օրենք, ընդունվել է 1981 թվականին: Այդուհանդերձ, սա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը, այլ Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանություններին: Այս մասին հայտնում է lesoir.be-ն: Այն չի հանդուրժում ցանկացած հերքում կամ ցեղասպանության […]

̰
Խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը. «Սանիթեք»

16:49 13.04.2019

Վերջին շրջանում Երևանի քաղաքացիները պարբերաբար քաղաքի չդատարկված աղբարկղերն էին նկարում, հրապարակում համացանցում և դժգոհում քաղաքի աղտոտվածությունից: Այս ամենին ի պատասխան` «Սանիթեք» ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ. «Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։ «Սանիթեք» ընկերությունն այս […]

̰
Ես մեղավո՞ր եմ, որ իմ երեխաները, թոռները բարձրագույն կրթություն են ստացել. Զարթոնքի գյուղապետ

15:40 13.04.2019

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ղեկավարը՝ Պարույր Սարգսյանը, խոսել է SHANTNEWS.am-ի լրագրողի հետ ու նշել, որ ինքը շատ բան է արել գյուղի համար: «Գազը զրոյից ես եմ քաշել, խաչքարը ես եմ դրել, դպրոցը վերանորոգել եմ: Եթե գիշերով մտնեք գյուղ, կմտածեք, որ Երևանն է: Բոլոր փողոցները լուսավորված են: Ախր այնքան բան եմ արել»,- ասաց նա: Հարցին, թե […]

̰
Արյուն թափելու միջոցով չպետք է հարցեր լուծվեն. Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է

15:11 13.04.2019

Զարթոնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղ է ժամանել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա շեշտել է, որ արյուն թափելով հարց լուծելն անընդունելի է: «Նյութերն ամբողջությամբ ուղարկվելու են դատախազություն: Առհասարակ պետք է հանգուցալուծվի ցանկացած հարց: Այս ճանապարհն անընդունելի է, չպետք է արյուն թափելու միջոցով ինչ-որ հարցեր լուծվեն: Մի ժողովուրդ ենք, ունենք ընդհանուր խնդիրներ, […]

̰
Երևանում ծառատունկ է. կտնկվի ավելի քան 7500 ծառ ու թուփ

12:16 13.04.2019

Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Լրագրողների հետ զրույցում Երևենի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը խոսել է ծրագրի մասին: «Ծիծեռնակաբերդի պուրակում և Սարալանջի մի հատվածում գումարային ավելի քան 17 հա-ի վրա նախատեսված է իրականացնել բջջաշիվային էտման աշխատանքներ: Տարիների ընթացքում հատած ծառերից գոյացած կոճղերը թփերի են […]

̰
BACK_TO_TOP