TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 19 զոհ ենք ունեցել, 2018-ին՝ 7. Էնֆիաջյանը թվային տվյալներ ներկայացրեց

17:26 09.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանն ապրիլի 9-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանին: «Դուք խոսեցիք տրամաբանության մասին՝ հղում անելով կոնկրետ ծրագրի, որ ունենք տարվա ընթացքում 4 զորակոչ: Խոսքը կոնկրետ երկրի անվտանգությանն է վերաբերում, հստակ թվեր են պետք, որ […]

̰
Հասարակական նախաձեռնությունը պատգամավոր Մարիա Կարապետյանից պահանջում է հրաժարվել մանդատից

17:22 09.04.2019

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է հրապարակել՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանից պահանջելով հրաժարվել պատգամավորական մանդատից: Հայտարարության մեջ ասված է. «Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այգու փակ դարպասների դիմաց անցկացրել է բողոքի ակցիա, ընդդեմ Ազգային ժողովի դահլիճում` ապրիլի […]

̰
Հիմնավորում չբերվեց, թե արդյո՞ք գրանցված դեպքերի պատճառն առնվազն 5 ամսվա և ոչ թե 1 տարվա ուսումնական փուլն է. Բալայան

16:59 09.04.2019

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ասել է՝ անհրաժեշտ է, որ ոչ թե 18 տարեկանում, այլ նվազագույնը 1 տարի ծառայություն անցնելուց հետո զինծառայողներն անցնեն մարտական հերթապահություն: Նիստից հետո լրագրողների հետ զրուցել […]

̰
Պոլսո պատրիարքի քառասունքը լրանալուն պես կմտածենք նոր պատրիարքի ընտրության մասին. Համայնքային գործիչ

16:36 09.04.2019

Անցյալ շաբաթ Պոլսո հայոց պատրիարքարանում խորհրդակցական ժողով է անցկացվել, որին ներկա են եղել համայնքի աշխարհիկ և կրոնական դասերի ներկայացուցիչներ: Քննարկվել է Պոլսո պատրիարքի ընտրության հարցը: Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերջերս մասնակցած և թաղային խորհրդի անդամ ընտրված Վազգեն Պարընը SHANTNEWS.am-ին ասում է, որ որոշվել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահվան քառասունքը լրանալուն պես համայնքում […]

̰
Առողջապահությունը կմնա Արցախի կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը. Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

16:06 09.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է ու կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, և պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը՝ ոլորտի բնականոն զարգացման համար: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար […]

̰
Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքները մտահոգել են ԵՄ-ին

16:05 09.04.2019

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել: Այս հայտարարությունը տեղադրված է պատվիրակության կայքում: «Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ […]

̰
Դրոշը մի կողմ էր դրվել, որ հետո ամրացվեր. մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին

16:02 09.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մաքսատան տարածքից հեռանալուց հետո Aravot.am-ը զրուցել է մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանի հետ, որը բացատրել է, թե ինչու էր ՀՀ դրոշը գետնին հայտնվել: Նրա խոսքերով՝ դրոշը փակցված է եղել դռան վերևում, պոկվել էր: Հետո ասել է՝ մի կողմ էին դրել, որպեսզի կրկին ամրացնեին: Մանրամասները՝ տեսանյութում: Ավելի վաղ հայտնել էինք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը […]

̰
Հնաբերդի բնակիչը կամավոր զենք-զինամթերք է հանձնել

12:43 09.04.2019

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 8-ին` ժամը 18.10-ին, Հնաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի ատրճանակի 21 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հորեղբոր որդուն (մահացել է 2018թ.): Նա զենք-զինամթերքը ձեռք էր բերել 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի […]

̰
Պայքարը հանուն գետերի ազատագրման նոր թափ է առնում. ՀԲՃ

12:04 09.04.2019

Աշխարհում ձևավորվել է մի շարժում, որը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը և պայքարում է ջրային պատնեշների դեմ: Շարժումը կրում է Աշխարհի գետերը անունը, իսկ արդեն 22-րդ տարին նշվող միջոցառումը, որն իրականացնում են այս շարժման մասնակիցները աշխարհի տարբեր ծայրերից, հայտնի է որպես Գետերի համար գործողությունների միջազգային օր: Այն նշվում է մարտի 14-ին, որի ժամանակ աշխարհի տարբեր համայնքներ բարձրացնում են […]

̰
Ո՞ր տոկոսն է համարվում «գերշահույթ». պատգամավորի հարցը փոխնախարարին

11:41 09.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ապրիլի 9-ին խորհրդարանում ելույթի ժամանակ ձևակերպեց հարցը` հասցեագրած ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին: «Հաճախ օգտագործում եք «գերշահույթ» եզրույթը՝ գազի գնագոյացաման հետ կապված՝ «գազալցակայաններում գերշահույթ են ստանում»: Ինձ հետաքրքիր է այս ձևակերպումը՝ որպես ՊԵԿ մոտեցում. ո՞ր տոկոսն է, որ համարում եք շահույթի մեջ գերշահույթ: Հետագայում որևէ գործընթացի՝ ստուգումների, տնտեսվարողների, […]

̰
Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել

11:07 09.04.2019

Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես […]

̰
2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները մարդու իրավունքների վերարժևորման ազդեցություն են ունեցել. Արման Թաթոյան

00:11 09.04.2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում մարդու իրավունքների պահպանման խնդիրներին ու դրանցում գրանցված փոփոխություններին: Նա հայտարարել է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները մարդու իրավունքների վերարժևորման ազդեցություն են ունեցել: «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները հիմնարար փոփոխություններ էին մեր երկրի համար, որովհետև դրանց շնորհիվ էր, կամ […]

̰
Որ մասնագիտության տեր ամերիկացիներն են ամենաշատը խմում

23:37 08.04.2019

Ամերիկացի զինվորականները ալկոհոլ են օգտագործում ավելի շատ, քան մյուս մասնագիտությունների ներկայացուցիչները: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուսումնասիրությունը կատարել են Delphi Behavioral Health Group առողջարարական կենտրոնների ցանցի տվյալների հիման վրա:  Ուսումնասիրություններ կատարվել են 2013-2017 թվականների ընթացքում: Ըստ այդմ պարզվել է, որ միջին զինվորականը տարվա մեջ 130 օր ալկոհոլ է օգտագործում: Տարվա ընթացքում 112 […]

̰
Շվեդիայի բանտերում ազատ տեղեր այլևս չկան

23:14 08.04.2019

Շվեդիայի բանտերում ազատ տեղեր չեն մնացել: Սա աննախադեպ և ռեկորդային երևույթ է այս երկրի համար: Այս մասին տեղեկացնում է ռուսական  ТАСС լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրի 45 քրեակատարողական հիմնարկներից 17-ն այլևս չեն կարող ընդունել կալանավորների՝  ազատ տեղեր չունենալու  պատճառով: Նշվում է, որ նույնիսկ այցելությունների սենյակներում են սկսել կալանավորներին տեղավորել, իսկ մեկ տեղանի խցիկներում […]

̰
Ինչ է տեղի ունեցել ՀՀԿ-ի Շիրակի մարզային գրասենյակում մինչև Սահակ Մինասյանի հրաժարականը

21:02 08.04.2019

Ապրիլի 5-ին ՀՀԿ Գյումրիի քաղաքային խորհուրդը նիստ է անցկացրել, որի օրակարգում եղել են շրջանային կառույցների միավորման, ինչպես նաև մարզային կառույցի ղեկավարի արտահերթ  ընտրություն անցկացնելու հարցերը: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ ունեցած զրույցում նշել է Գյումրիի շրջանային կառույցի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը։ Ըստ Ավետիսյանի՝ խորհրդի անդամներով կողմ են քվեարկել կուսակցության մարզային կառույցի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելուն: Ու […]

̰
Ավելի հարմար պայմաններ են ստեղծվել քաղաքացիների ընդունելության համար. Արցախի ՄԻՊ գրասենյակը նոր հասցե ունի

17:25 08.04.2019

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Կնունյանցների 1 շենքի առաջին հարկ, մուտքը՝ Անդրանիկի փողոցից: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիության և մատչելիության բարձրացման կարևորությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Նոր գրասենյակում ավելի հարմար պայմաններ են ստեղծվել քաղաքացիների […]

̰
Ոստիկանները բացահայտել են Վանաձորում կատարված դաժան սպանության դեպքը

17:23 08.04.2019

Ապրիլի 5-ին` ժամը 17։30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 4-ին` ժամը 16։30-ին, եղբայրը՝ 1973 թ. ծնված Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի […]

̰
Հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով բերեցին առաջին հիվանդին. 13-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է

16:57 08.04.2019

«Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Նախնական տեղեկություններով, հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ, վթարի հետևանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում՝ գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր: […]

̰
Ոստիկանությունը` Լևոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

16:42 08.04.2019

Ոստիկանությունն ահազանգ է ստացել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Տեղեկատվությունը SHANTNEWS.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, այս պահին այն ստուգվում է: Նյութեր են նախապատրաստվում»,- հայտնել են ոստիկանությունից:  

̰
Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը դադարեցվել է

16:00 08.04.2019

Այսօր առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը: Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում: Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով: Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Քառօրյա պատերազմի հերոսների

15:58 08.04.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հարակից տարածքում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Մոմավառությունը կազմակերպվել է Հայ դատի գրասենյակի ու ԱՄՖ երիտասարդական կառույցի նախաձեռնությամբ։

̰
Մեր օրենսդրությունում չկա որևէ սահմանում, թե ինչ ասել է մանիպուլյացիա. Դոյդոյան

15:47 08.04.2019

Արդյո՞ք ֆեյքերը կարող են սպառնալ ազգային անվտանգությանը և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ: Այս թեման են այսօր քննարկել տեղեկատվական ոլորտի մասնագետները: Բանախոսների մեկնաբանմամբ՝ պայքարը ֆեյքերի դեմ կարող է սուբյեկտիվ երանգներ ստանալ, քանի որ ֆեյք գործելու դրդապատճառները տարբեր են: Նրանց համոզմամբ՝ ֆեյք լուրերի դեմ պայքարի հիմնական մեխանիզմը հանրության մեդիագրագիտության զարգացումն է: «Ես անմիջապես հիշեցի մեր հայ գրողների […]

̰
Կորյուն փողոցի արագ սննդի կետում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի

11:58 08.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ արագ սննդի կետում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով, մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին: 2019 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքի Կորյուն  փողոցում գործող արագ սննդի կետի աշխատակցուհին Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 05:00-ի […]

̰
ՄԻՊ աջակցությամբ զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն. չհայտարարված այց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

11:02 08.04.2019

Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և բուժում է ստանում Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ որդու առողջական խնդիրը պարզելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն: Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց […]

̰
Ֆեյքերը խնդիր են հատկապես ժողովրդավարական երկրներում. Իոաննիսյան

22:29 07.04.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ֆեյքերի դեմ պայքարի մասին: «Դա խնդիր է ժողովրդավարական երկրներում, որովհետև, օրինակ, Հյուսիսային Կորեայում ֆեյքեր չեն կարող լինել: Հենց դա է պատճառը, որ ֆեյքերի խնդիրը Հայաստանում աճել ու զարգացել է վերջին 1 տարվա ընթացքում: Ժողովրդավարականացում է տեղի ունեցել, դրա հետ […]

̰
Մեզ մոտ գարուն չկա, աշուն է ու ձմեռ․ Գարնառիճի բնակիչ

21:33 07.04.2019

Գարնան երկրորդ ամիսն է, բայց Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում՝ կարելի է ասել խորը ձմեռ: Ամասիայի տարածաշրջանի ամենավերջին գյուղն է Գարնառիճը, որից հետո վրացական սահմանն է: Գարնառիճն Արփի լճի ափին է, ծովի մակարդակից մոտ 2100 մետր բարձրության վրա, ձմեռները երկարատև են, բուքը՝ ոչ անսովոր երևույթ: Իսկ բնակավայր բերող ճանապարհները հաճախ են  փակվում: Գարնան կեսին էլ սա […]

̰
Ծեծկռտուք Երևանում՝ Խուլերի միավորման նախկին և ներկա տնօրենների համակիրների միջև

18:20 07.04.2019

Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Հայաստանի խուլերի միավորման տնօրեն Մարինե Հարությունյանն ապրիլի 7–ին նվիրված միջացառում էր կազմակերպել։ Կեսօրին միավորում է գնացել նախկին տնօրեն Գրիշա Գրիգորյանն իր համակիրների հետ, տեղի է ունեցել ծեծկռտուք ներկա և նախկին տնօրենների համակիրների միջև։ Այս մասին հայտնում է News.am-ը։ Կրքերը հանդարտվել են ոստիկանության միջամտությունից հետո։ Նշվում է, որ Գրիգոր Գրիգորյանը հրաժարական […]

̰
Այսօր կայացավ բժշկական նշանակության առաջին ուղղաթիռի շնորհանդեսը

18:00 07.04.2019

Այսօր Երևանում՝ Armenian Helicopters ընկերությունում ներկայացվել է բժշկական նշանակության առաջին ուղղաթիռը։ Շնորհանդեսի ընթացքում առողջապահության, կապի և տրանսպորտի նախարարները, ավիաոլորտի ներկայացուցիչները խոսել են Հայաստանում սանիտարական ավիացիայի զարգացման հնարավորությունների ու դրա արդյունքում բուժօգնության մատչելիության ու հնարավոր փոփոխությունների մասին: Ծառայությունը թույլ կտա նաև քառակի կրճատել Հանարապետության ցանկացած տարածքից հիվանդներին Երևան տեղափոխելու ժամկետը: 6 ծանր հիվանդությունների դեպքում ուղղաթիռով շտապբուժօգնությունը կիրականացվի […]

̰
Թող Երկնավոր Տերն առողջ ու կենսախինդ պահի բոլոր կանանց․ Կաթողիկոսի շնորհավորական ուղերձն Ապրիլի 7-ի առթիվ

09:34 07.04.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ։ «Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հարապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քույրերին և հավատավոր համայն մեր ժողովրդին: Սուրբ Աստվածածինը Աստուծո Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծության մեջ […]

̰
Քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին Գյումրիից տեղափոխել են Երևան

23:58 06.04.2019

Կյանքին վերջ տալու նպատակով մեծ քանակությամբ քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին երեկ «Գյումրի բժշկական կենտրոն»-ից տեղափոխել են  «Արմենիա» ՀԲԿ: «Գյումրի բժշկական կենտրոն»-ի փոխտնօրենը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ տղայի վիճակը գնահատվում է ծանր: «Հիվանդը մի քանի ժամ մնացել է մեզ մոտ, արվել է ամեն ինչ կյանքը փրկելու համար, կատարել ենք նաև արհեստական շնչառություն, գիտակցություն ուներ, բայց  հետո […]

̰
BACK_TO_TOP