TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մերձմոսկվայում գողացված ցեղական շների միս են վաճառել

00:30 03.04.2019

Մերձմոսկվայի Ստուպինոյում վերջերս հաճախակի էին ցեղական շներ կորչում: Տերերի բողոքները գնալով ավելանում էին, սակայն պատճառը մնում էր անհայտ: Ի վերջո, օգնության հասան փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկները: Պարզվեց, որ ցեղական շներին գողանում են: Սեփական հետաքննությամբ սկսել է զբաղվել շան տերերից մեկը, ով ցանկացել է մնալ չբացահայտված: Մի շաբաթ հետևելուց հետո, հերթական որսի ժամանակ նա կարողացել է […]

̰
Հարգանքի տուրք ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի՝ «Մառոզ Ալիկի» հիշատակին

20:42 02.04.2019

Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը։ Նա զոհվեց ապրիլի 2-ին Ջաբրայիլի բարձունքում։ Այսօր Գյումրիում, նրա տան մոտ կառուցված հուշարձանին ծաղիկներ են խոնարհել։ Փոխգնդապետն իր 5 զինվորների հետ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի դեմ մարտեր էր մղել ու մարտական գործողությունների ժամանակ զոհվել նրանց հետ: Ալիկը 10 տարուց ավելի ընտանիքի հետ ապրում էր Արցախում: Նա միշտ […]

̰
Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը հայրիկին ճանաչում է լուսանկարներով

16:43 02.04.2019

2016 թվականի Ապրիլյան պատերազմը 90-ականների Արցախյան ազատամարտից հետո առաջին լայնածավալ մարտական գործողությունն էր արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով: Իսկ դիրքերում կռվողները հենց 90-ականների սերունդն էր: 18-20 տարեկան զինվորներն Արցախյան ազատամարտով անցածների զավակներն էին, թոռները: Ու հիմա ունենք հերոսների երկու սերունդ, որոնց կյանքի գինն այսօր Արցախի սահմանին տիրող հարաբերական հանգստությունն է: Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներում այդ օրերի մղձավանջի […]

̰
Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջ որդուն անվանակոչել են քեռու անունով

16:12 02.04.2019

Փոքրիկ Մերուժանը ծնվել է Արցախում, 2016 թվականին`Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց: Թալիշի դիրքերում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջ որդին է: Փոքրիկն այլ անուն էր ունենալու, որոշել էին` Նարեկ կամ Դավիթ էին անվանակոչելու, որից երջանկացած էր Մերուժանը: Բայց քրոջ ու զինվորական փեսայի համար ամեն ինչ փոխվեց ավագ լեյտենանտի զոհվելուց  հետո: «Մերուժանը ծնվել է Արցախում, որ […]

̰
Ի՞նչ պետք է անի կրթության նախարարությունը դպրոց չհաճախող և փոխարենն աշխատող երեխաների հետ

15:49 02.04.2019

Բազմիցս խոսվել է այն մասին, որ գյուղերում երեխաներ կան, որոնք տան տնտեսական խնդիրները լուծելու համար դպրոց չեն գնում, որպեսզի աշխատեն: Արդյոք կա՞ վիճակագրություն, թե քանի նման երեխա կա, և ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: SHANTNEWS.am-ի հարցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք հիմա տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով ստեղծում ենք համակարգ՝ նման […]

̰
Փորձագետներից ոչ ոք չէր սպասում, որ Ստամբուլում իշխող կուսակցության թեկնածուն պարտություն կկրի. թուրքագետ

15:33 02.04.2019

Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով երկրի խոշորագույն բնակավայրերում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները: Շատերի համար անակնկալ էր հատկապես CHP քեմալական կուսակցության հաղթանակը նաև Ստամբուլում: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ այսպիսի արդյունքներ ոչ մի փորձագետ չէր կանխատեսում: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ուսուցիչ հարս են բերում, որ իրենց գյուղի երեխաներն ուսուցիչ ունենան. կրթության փորձագետը` գյուղացիների հնարամտությունների մասին

15:26 02.04.2019

Մի շարք գյուղերում կա ուսուցիչների պակաս: Այս մասին այսօր՝ կրթական ոլորտին առնչվող քննարկման ժամանակ, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Ունենք գյուղեր, որտեղ 90 տոկոսը հարևան քաղաքներից եկած ուսուցիչ է: Գալիս են ամենաֆանտաստիկ սխեմաներով: Օրինակ՝ գյուղ գիտեմ, որտեղ հացի ավտոյի վարորդի հետ խոսել են, որ ուսուցչի տանի, ճանապարհին իջեցնի, հետո ոտքով հասնի դպրոց: Ուսուցիչ հարս են […]

̰
Գյուղերում աշակերտներ կան, որ զուգահեռ աշխատում են, իսկ ուսումը նրանց համար այլևս կարևոր չէ. քննարկում

14:55 02.04.2019

Այսօր կրթական ոլորտին վերաբերող քննարկում է տեղի ունեցել: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անհրաժեշտություն է տեսնում վերանայել 12-ամյա կրթությունը: «Եթե 9 տարում աշակերտը բան չի սովորել, այս ի՞նչ հրաշք պետք է լինի, որ նա 10-րդ դասարանում միանգամից պայծառանա ու սկսի սովորել: 9-ամյա կրթություն կա, և դրանից հետո աշակերտը պարտավոր է շարունակել ուսումը, բայց գյուղում չկա 10-րդ […]

̰
Ֆիզիկական բացակայությունը շատ է նեղում, կարոտն է խեղդում. Ռոբերտ Աբաջյանի պապիկ

14:20 02.04.2019

Ապրիլյան հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, ասում է՝ այնքան է Եռաբլուր այցելել, խոսել, արդեն կոփվել է, բայց դրանից չի պակասել կսկիծը, կարոտը, որ զգում է թոռան հանդեպ: «Ծնողները դրսում են, այս օրերին են գալիս, մեկ էլ ծննդյան օրը, տատին զբաղված, ամեն գալուց հետո ոչինչ էլ չի փոխվում, նույն հուզմունքը, ապրումները, զգացմունքները, անընդհատ ուղեղիդ մեջ […]

̰
Ապրիլի 2-ին անձրև էր գալիս, ինչպես այսօր. Քառօրյա պատերազմի մասնակից

14:18 02.04.2019

Ապրիլի 2-ին այսօրվա նման անձրևում էր, հիշում է Քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը, ով պատերազմի ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել, այսօր բավականաչափ վերականգնվել է: «Անձրև է գալիս, ամսի 2-ին նույնպես գալիս էր, դադարեց անձրևը, ու սկսեցին մարտը»: Պատմում է, թե ինչ վնասվածքներ է ստացել: Ապրիլի 4-ին ստացել է գանգուղեղային բեկորային վնասվածք, որի հետևանքով առաջացել է […]

̰
ԿԳՆ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոր թափով կշարունակեն համագործակցությունը ներառական կրթության ապահովման ուղղությամբ

14:13 02.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության […]

̰
Ես Ադամի ներկայությունը զգում եմ, շնորհակալ եմ, որ հիմա մենք բոլորս ապրում ենք ազատ երկրում. դրվագ Եռաբլուր պանթեոնում

13:04 02.04.2019

Այսօր Եռաբլուր պանթեոն են այցելում ոչ միայն Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները, այլև մարդիկ, ովքեր  իրենց պարտական են զգում հերոսների առջև գոյության ու խաղաղ պայմանների համար: Գոհար Նավասարդյանը նրանցից մեկն է, ով այսօր երկար զրուցում էր Ադամ Սահակյանի շիրիմի մոտ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա պատմում է. «Ադամին մինչև Քառօրյան չեմ ճանաչել ու ցավում եմ, որ չեմ […]

̰
Մինչև 30 տարեկան անմրցունակ մայրերն աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն կունենան՝ հմտություններ ստանալով հենց գործատուի մոտ

10:24 02.04.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»-ը: 2019 թվականի համար ծրագրից կարող է օգտվել 107 շահառու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Ժորա Սարգսյանի խոսքով` Զբաղվածության պետական գործակալության տարածքային գրասենյակներում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թվում […]

̰
Գյումրու պատմական միջուկում շինարարները ստորգետնյա քյարիզ են հայտնաբերել

23:40 01.04.2019

Նախորդ տարվա օգոստոսին փողոցաշինական մեծ ծրագրով Գյումրու պատմական միջուկի Վարպետաց,Ղորղանյան, Ջիվանի փողոցներում ևս շինարարություն սկսվեց: Կարճ հատվածներով ընդամենը 100-150 մետր երկարության փողոցներում նախագծային թերությունների և ուշ մեկնարկի պատճառով հիմնանորոգումներն անցած տարվա դեկտեմբերին չհասան ավարտին: Ժամկետների խախտումներ եղան ոչ միայն 23 ու 8 միլիոն եվրոյի ծրագրում: Համաշխարհային բանկի ֆինանսներով կառուցվող Շիրազի փողոցը ևս անավարտ է: Հիմա […]

̰
Մոմավառություն Գյումրիում՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

23:28 01.04.2019

Այսօր` ապրիլի 1-ին, հարյուրավոր գյումրեցիներ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին ավտոերթ են անցկացրել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավտոերթի մասնակիցները արցախյան ազատամարտի հերոսների պանթեոնում, որտեղ ամփոփված են նաև ապրիլյան պատերազմի երիտասարդ հերոս տղաների մարմինները, հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել շիրիմներին, կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ: Այնուհետ երթի մասնակիցները մոմերով քայլերթ են կազմակերպել Գյումրու Հայուհու […]

̰
Արշալույսի գյուղապետի հարցի լուծումը կարող է լինել մարզում համայնքների խոշորացման ծրագիրը. Արմավիրի մարզպետ

17:04 01.04.2019

Արշալույս գյուղի բնակիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացնում՝ փակելով Արմավիր-Երևան ճանապարհահատվածը: Ակցիան հաջողվել է դադարեցնել միայն մարզպետի միջամտությունից ու հորդորներից հետո: Գյուղացիները, որոնց պահանջով ու քրեական գործերի հիմքով դադարեցվեցին նախկին գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները, այս անգամ պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել՝  նշելով, որ տեղակալը ևս ապօրինություններ է թույլ տալիս: Թե ինչ է տեղի ունեցել […]

̰
Գերմանիայից առաքված ծրարում թմրանյութ է հայտնաբերվել

16:07 01.04.2019

Մարտի 28-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ալեքսանդր Եղիազարյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց ձեռք բերելը, պահելն ու օգտագործելն էր։ Նրա մոտ եղած ծրարում, որը Գերմանիայից ստացել էր փոստային առաքումով, հայտնաբերվեց դեղնականաչավուն չորս հաբ։ Ըստ տեղեկությունների՝ դրանք […]

̰
Բանակցային գործընթացում նոր մթնոլորտ, իրավիճակ, ասելիք ու հեռանկար ունենք. Փաշինյան

12:38 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարությանը, որ «Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ» պետք է որոշակի բացատրություններ ստանա: Նա տեղեկացրեց՝ որպես գործընթացում նոր մարդ՝ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման, նաև համանախագահների մասնակցության քննարկման ժամանակ: «Արդյո՞ք կարող ենք ասել, որ մենք մեր հարցերի պատասխանը ստացել ենք: Ոչ, քանի որ դրանք ծավալուն հարցեր են, […]

̰
1998-ից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել. Փաշինյանը՝ բանակցային ձևաչափի փոփոխության մասին

12:24 01.04.2019

Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, ԼՂ մասնակցությունը բանակցություններին եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, և բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չի դրվել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե բանակցությունների ձևաչափը չի փոխվել: «Վիեննայում արդյո՞ք քննարկել ենք ԼՂ մասնակցության հարցը, իհարկե, լրջորեն […]

̰
Վիեննայի բանակցություններին գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով. Փաշինյան

12:08 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ադրբեջանական կողմից հնչող որոշ հայտարարությունների: «Կրկին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման մասին» խորագրով զրույցի ժամանակ Փաշինյանը նշում է, որ կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ: «Ըստ էության, սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և […]

̰
Ոստիկանները սուբուտեքս իրացնողի են հայտնաբերել. նա կալանավորվել է

11:49 01.04.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ Շենգավիթում հայտնաբերեցին և թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդգես Միքայելյանին։ Երևանում ապրող 55-ամյա Միքայելյանը ընթերակաների ներկայությամբ խուզարկվեց։ Հայտնաբերվեց երկու փաթեթ։ Մեկում «B8» գրառմամբ ամբողջական դեղահաբ էր, մյուսում՝ «8» գրառմամբ դեղահաբի […]

̰
Արցախյան ազատամարտի ու Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին Ախուրյանի բնակչի հիմնած այգին այրվել է

11:33 01.04.2019

Ախուրյանում 1000-ից ավելի ծառատեսակներով մեծ այգի կա, որը 13 տարի առաջ իր տանը կից լքված տարածքում հիմնել է Ալիկ Թորոյանը: Այգու առաջին ծառերը տնկել է Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, շարքը երեք տարի առաջ համալրել էր նոր տնկիներով ՝ Ապրիլյան հերոսների պատվին: Յուրաքանչյուր ծառ մի հերոսի անուն է կրում, նրանց կողքին նաև արվեստի ու քաղաքական գործիչների […]

̰
«Երաժշտությունը լեզու չի ճանաչում». Օպերայի թատրոնի աշխատակիցները պահանջում են Կոնստանտին Օրբելյանի վերադարձը տնօրենի պաշտոնին

10:54 01.04.2019

Կառավարության շենքի առջև առավոտից ընթանում է բողոքի ակցիա. Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցներն այստեղ են կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի հրաժարականի և թատրոնի տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի վերականգնման պահանջներով: Նրանք նամակ են հանձնում կառավարությանը՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ երկու պահանջներն են կազմում  իրենց նամակի բովանդակությունը, […]

̰
Հալեպի Մայր եկեղեցու վերաօծումը պատերազմից հետո հայության վերածնունդն է խորհրդանշում. Ժիրայր Ռեիսյան

23:53 30.03.2019

Սիրիայում շուքով վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց պատմական եկեղեցին: Արարողությունը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: Հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող այս եկեղեցին Սիրիայի պատերազմի ընթացքում ահաբեկիչների թիրախ էր դարձել, ինչի պատճառով էլ չէր գործում։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումն իր մեջ համայնքի […]

̰
Ես սիրում եմ Հայաստանը. Օրբելյանը հուզվել է և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար

17:59 30.03.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր պահանջ են ներկայացրել: Նրանք նախ` ցանկանում են թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնում կրկին տեսնել Կոնստանտին Օրբելյանին, բացի այդ պահանջում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Քննարկման ավարտին խոսել է ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը: Նա հուզվել է և ասել. «Ցանկանում եմ արտաբերել փոքրիկ […]

̰
Օպերայի թատրոնի աշխատակիցները խոստացել են գործադուլ անել, եթե իրենց պահանջները չկատարվեն

17:39 30.03.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր հավաքվել են՝ քննարկելու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատման հետ կապված իրավիճակը, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ կայացած երեկվա հանդիպումը: Հանդիպում-քննարկմանը ներկա են նաև մշակութային այլ գործիչներ: Թատրոնի արտիստների այս հավաքը պետք է լիներ դրսում, սակայն եղանակային պայմանների պատճառով […]

̰
Ոստիկանությունը ձերբակալել է հեռախոսներ գողացող հանցավոր խմբի անդամների

16:34 30.03.2019

Մարտի 27-ին ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ հանցավոր խումբ ձերբակալվեց, ովքեր բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճուղից 18 բջջային հեռախոս էին հափշտակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Կասկածյալները խոստովանել են, որ նույն եղանակով գողություններ են կատարել Հանրապետության տարբեր քաղաքներում` նույն բջջային օպերատորի […]

̰
Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում խուճապի չմատնվել քաղաքում տարածված անհասկանալի ծագում ունեցող հոտից

08:29 30.03.2019

Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ կոչ անելով քաղաքացիներին խուճապի չմատնվել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր […]

̰
Գյումրիում տնակներն ու ժամանակավոր կացարանները հաշվառվում և քարտեզագրվում են

23:54 29.03.2019

Մոտ երեք ամիս է՝ քաղաքապետարանի ներքին հանձնաժողովը ամենօրյա շրջայցեր է անում քաղաքի տնակային թաղամասեր, նորից ու հերթական ճշտումներն են կատարվում Գյումրիի տնակների թիվն ու դրանցում ապրող բնակիչների կարգավիճակները հստակեցնելու համար: Իսկ ներքին հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը առաջ եկավ, երբ վարչապետի հանձնարարությամբ Քաղաքաշինական կոմիտեում ձևավորվեց Շիրակի և Լոռու մարզերի ոչ հիմնական շինությունների հաշվառման աշխատանքային խումբ: Քաղաքապետարանը հավաքագրած […]

̰
Արհեստական բանականությունը հզորացնելու է մարդուն և օգնելու, որ նա զբաղվի այն հիմնական գործունեությամբ, որի համար ստեղծված է. նախագահ

12:24 29.03.2019

Զարգացող տեխնոլոգիայից չպետք է վախենալ: Այս մասին «Էվոլյուցիա և բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովից հետո խոսեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի այն հարցին, թե արդյոք կարող են համագործակցել ռոբոտներն ու մարդիկ: «Սա ոչ թե մարդուն սահմանափակելու է կամ ռոբոտը խլելու է մարդու աշխատանքը, այլ ընդհակառակը, օգնելու է զարգացմանը: Նույն հարցն ուրիշ ձևով տրված է եղել […]

̰
BACK_TO_TOP