12:02 29.03.2019
Աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած առաջատար գիտնականներն այսօր քննարկել են էվուլյուցիայի զարգացման համաշխարհային օրակարգն ու տեսլականը: «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովի պաշտոնական մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների մասին: «Լավագույն ձևը՝ հասկանալու, թե աշխարհը որտեղ կգտնվի 20-30 տարի հետո, աշխարհի լավագույն մասնագետներին հրավիրելն է Հայաստան: Այսօրվա […]
00:38 29.03.2019
Ավստրալացին գնել է երկու վիճակախաղի տոմս և շահել 46 միլիոն ավստրալական դոլար (մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար): Հիմա նա պատրաստվում է անցնել թոշակի, նոր տուն գնել և մեկնել ճամփորդության: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ավստրալացին խոստովանել է, որ արդեն 30 տարուց ավելի է՝ նա գնում է վիճակախաղի տոմսեր և միշտ նշում է նույն թվերը: […]
19:38 28.03.2019
Բանգլադեշի Հանրապետությունում կինը մեկ ամիս ընդմիջմամբ երկու երեխա է ունեցել: Asia One-ի փոխանցմամբ՝ 20-ամյա Արիֆ Սուլթանն իր առաջին երեխային ունեցել է փետրվարին: Ընդամենը 26 օր անց նա կրկին ծննդատանն է հայտնվել։ Պարզվել է, որ կինը երկու արգանդ է ունեցել: Հաղորդվում է, որ առաջին ծննդաբերության ժամանակ բժիշկները կնոջ մոտ երկրորդ արգանդ չեն հայտնաբերել:
19:17 28.03.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության […]
19:00 28.03.2019
Բրունեյում մահապատժի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր սեռական հարաբերություններ կունենան նույն սեռի ներկայացուցիչների հետ: Մահապատիժ է նախատեսված նաև ամուսնական դավաճանությունների և բռնաբարությունների համար: Ի դեպ, մահապատիժն այս դեպքերում կիրականացվի հին ավանդական ձևով: Հանցագործներին կքարկոծեն այնքան, մինչև նա մահանա: Իսկ, օրինակ, գողություն անողների համար կսահմանվի այլ պատժատեսակ` ձեռքի կամ ոտքի ամպուտացիա: Այս բոլոր օրենսդրական նորամուծություններն ուժի մեջ […]
12:44 28.03.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն ԱԺ այսօրվա ելույթում հանդես եկավ երկու առաջարկությամբ, որոնք, ըստ նրա, կօգնեն իրական փոփոխություններ իրականացնել գյուղատնտեսության ու մյուս ոլորտների կառավարման գործում: Առաջինը վերաբերում էր ԱԺ ու հասարակության մասնագիտական ուժի միջոցով խորհրդատվական մարմինների ձևավորմանը: Նա ասաց. «Միանշանակ բոլոր ոլորտներում կան հարյուրավոր պրոֆեսիոնալ մարդիկ, ունեն […]
11:51 28.03.2019
ԱԺ մաքրուհիները կրկին բողոքում են, պահանջում են, որ աշխատավարձերը չկրճատվեն: «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենը խորհրդարանում լրագրողների հետ զրուցելիս մեկնաբանել է իրավիճակը և բացատրություն տվել: «105 հազար դրամ դրույքաչափ սահմանված է ամբողջական դրույքի համար: Ես աշխատողներին առաջարկել եմ 2 ժամվա դիմաց ստանալ 40 հազար դրամ: Եթե դուք էլ հաշվարկեք, կհասկանաք, որ բավականին բարձր է ստացվում»,- ասաց նա: […]
11:19 28.03.2019
Քաղաքական հեղափոխությունից հետո կառավարությունը հանձն է առել սկսել տնտեսական հեղափոխություն: Այսպես խորհրդարանում իր ելույթը սկսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Միաժամանակ նա շեշտեց, որ հռետորաբանությանը զուգահեռ դրսում պետք է կյանքն ավելի բարեկեցիկ դառնա: «Ասել միայն, որ պետք է աշխատանքով ապահովել, բավարար չի լինելու: Եթե ասում ենք, որ գյուղացին պետք է ինքը կառուցի անասնագոմ, ինքն […]
23:35 27.03.2019
Շիրակի մարզպետը շարունակում է հանդիպումները մարզի համայնքերում։ Նա եղել է Ախուրյան խոշորացված համայնքում, հանդիպել վարչական ղեկավարների ու ավագանու անդամների հետ։ Տիգրան Պետրոսյանը 50 օր է՝ մարզպետի պաշտոնում է ու նշում է, որ այս ընթացքում համոզվել է․ գյուղերում ոլորտային պատասխանատուների հետ հանդիպումների պակաս կա, նաև դա է պատճառը, որ շատ խնդիրներ մնում են անլուծելի։ Խնդիրներն այնքան […]
21:44 27.03.2019
Մարտի 27-ին Արթիկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Անուշավան գյուղ տանող ճանապարհին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիները չեն հիշում՝ ճանապարհները վերջին անգամ երբ են հիմնովին նորոգվել, ինչն էլ դարձել է բողոքի առիթ: Նրանք փորձել են հանդիպել մարզպետին, սակայն նրանց տեղեկացրել են, որ մարզպետը տեղում չէ, նրա փոխարեն գյուղացիների և գյուղապետերի հետ զրուցելու էր եկել ճանապարհաշինության վարչության պետը: […]
20:13 27.03.2019
Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության հայտարարությանը, որ Ամուլսարի հանքի հարցով դիմելու են միջազգային արբիտրաժային դատարան: «Կարծում եմ, որ մայիսին մեր որոշ հարցերի պատասխանները կունենանք: Տեղյակ եք, որ հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը մեզ որոշակի պատասխաններ կտա, և այն կասկածները, որ բարձրաձայնվում էին որոշ փորձագետների […]
19:21 27.03.2019
Խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Ղալումյանը կառավարությանը հարցրել է, թե ինչ պետք է անի ֆերմերը, գյուղացին անասնագոմ կառուցելու համար, խոսքը գնում է շինթույլտվության, նախահաշվի մասին: Հարցին պատասխանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը: «Մեր ծրագրում ներառված են նոր մոդելի անասնաֆերմաներ, որոնք կարող են չունենալ ավանդական, բետոնե կառուցվածք, այլ ֆունդամենտի վրա պլաստիկե կամ […]
19:10 27.03.2019
Գայանե Աբրահամյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց կարկտապաշտպան ցանց կառուցելու ծրագրով: Ասաց, որ գյուղացիները դիմել են իրեն այս հարցով, և ուզում է պատասխան ստանալ, թե ինչ է նախատեսվում: Նաև հետաքրքրվեց հակակարկտային կայանների արդյունավետությամբ, քանի որ մեծ գումարներ են ներդրվել նախկինում, սակայն արդյունավետության հարցը խնդրահարույց է: Գյուղնախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը պատասխանեց հարցին. «Պետք է հասկանանք […]
17:21 27.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «աղջիկ-մաուգլիի» մայրը խոստովանել է, որ աղջկան 3 օր միայնակ է թողել հանուն սիրեկանի: Միևնույն ժամանակ նա խնդրել է լրագրողներին, որ իր մասին կեղծ լուրեր չտարածեն, դատարանից էլ խնդրել է փոխել իր խափանման միջոցը տնային կալանքի: Մայրը պատմել է, թե որտեղ է եղել մարտի 7-10-ը: Նա այդ բոլոր օրերին եղել է սիրեկանի […]
17:20 27.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը խորհրդարանում 3.1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին հարց է ուղղել: Մասնավորապես, արդյո՞ք այդ ծրագրերում կա նավթավերամշակման գործարանի շահագործման խնդիր: «Հայաստանում եվրոպական բրենդներից մեկի համար նոր խնդիր է առաջացել, երբ արտադրողն ասում է՝ քանի որ ձեր երկրում «Եվրո-6» բենզին կամ դիզել չկա, մենք չենք պատրաստվում ձեզ մատակարարել «Եվրո-6» շահագործման մեքենաներ: […]
16:18 27.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, […]
15:20 27.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով: 2019 թվականի փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումն […]
13:14 27.03.2019
Կաթոլիկ աշխարհն ակտիվորեն քննարկում է համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իտալական Լորետո քաղաքում ընդունելության մասնակիցներին չի թույլատրում համբուրել աջ ձեռքի մատանին, որը նրա հեղինակության խորհրդանիշներից մեկն է: Կաթոլիկ եկեղեցու LifeSiteNews կայքը սա «տագնապային» իրավիճակ է որակել: Միևնույն ժամանակ, կաթոլիկ եկեղեցու քահանա Ռասել Պոլլիտը կարծիք է հայտնել, որ պետք է […]
12:06 27.03.2019
Մեր երկրում կա տնտեսական զարգացման դինամիկա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միաժամանակ, նա ընդգծեց. «ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք՝ ընդդիմություն»: «Ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, որքան էլ դա դժվար է ընկալվում, ասենք, պարոն Միրզոյանի կողմից»,-ասաց նա: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կասկածի […]
11:33 27.03.2019
2018 թվականի ընթացքում Եվրամիությունից ապաստան խնդրողների թիվը եռակի կրճատվել է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սրանք բաներ են, որոնց մասին չի խոսվում, դրանք չեն նկատվում, բայց սրանք բաներ են, որոնք վկայում են, որ ՀՀ-ում վերջին 10 ամսվա ընթացքում տեղի են ունեցել այն մասշտաբի փոփոխություններ, որ 27 տարվա ընթացքում մեզ այդպես էլ […]
11:19 27.03.2019
Կառավարության գործունեության առանցքային նպատակն է արձանագրել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք, և հեղափոխության գաղափարների իրագործումը որպես քաղաքական մշտական իրողություն: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քննարկվող կառավարության ծրագրի առանցքային դրույթը եղել է սա: Ուզում եմ և […]
10:52 27.03.2019
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին ու թատերասերներին Թատրոնի միջազգային օրվա առիթով: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից: «Ամեն տարի մարտի 27-ին, մենք ևս մեկ հնարավորություն ունենք գնահատելու, վերաարժևորելու թատրոնի ոլորտի նվիրյալների անասելի աշխատանքը, հպարտանալու՝ մեր թատերարվեստի ձեռքբերումներով: Թատրոնը մշակութային օջախ է, որտեղ արժևորվում են գեղեցիկն ու իրականը, կարևորվում […]
01:00 27.03.2019
Երբվանի՞ց է աշխարհում կիրառվում «Գարդասիլ» դեղամիջոցը և ի՞նչ արդյունքների է հասել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է տվել Արամ Աբրահամյանը Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանին: «Կիրառվում է 2006 թվականից, արդյունքները միանշանակ գնահատվում են դրական ամբողջ աշխարհի կողմից: Այսօր աշխարհի ավելի քան 70 երկրներում այն գրանցված է, կիրառվում է, ավելի […]
00:15 27.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը խոսել է «Գարդասիլ-4» պատվաստանյութի, դրա արդյունավետության մասին: Նաև տեղեկացրել է, որ պապիլոմա վիրուսի պատվաստման դեմ մարդիկ սեփական PR-ով են զբաղված: «Էժանագին PR են կազմակերպում: Մարդիկ հակված են վատ բաներին հավատալու, վատ լուրեր լսելու, սա սաբոտաժ է»,- ասաց նա: Նա տեղեկացրեց, որ […]
23:34 26.03.2019
Գյումրիում մեծ ծավալի տեքստիլ արտադրություն հիմնելու հեռանկարով 2016 թվականից նախկին Երկաթգծի հիվանդանոցի շենքում սկսվեցին աշխատանքները: Ներդրումային մեծ ծրագրի իրականացնողը «Սաստեքս» ընկերությունն է, որը խոստացել էր առաջին աշխատատեղերը բացել դեռ 2017-ին: Սակայն պարտավորությունների ժամկետները խախտվեցին, ինչը ներդրողը պատճառաբանեց շինարարության մեծ ծավալով և սարքավորումների ներկրման խնդիրներով, տարածքի տնակների առկայությամբ: 126 տարի առաջ Նիկոլայ ցարի հրամանով կառուցված […]
18:37 26.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` այսօր՝ մարտի 26-ին, կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ժամեր անց հաղորդում է ստացվել նաև, որ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նույն դպրոցի տնօրենը: […]
17:21 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ հայտարարությունների ժամին կոչ արեց առաջիկայում նախաձեռնել Հայաստանի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն փակ քննարկում, որպեսզի հստակ պատկերացում ունենան, թե տարիների ընթացքում ինչ փոխադարձ ներդրումներ են իրականացվել, ինչ ձեռնարկություններ են ստեղծվել, ինչ է կատարվել, որքան էլ դա արտաքին քաղաքականության լեգալ հատվածին համահունչ լինի: «Ուզում եմ շեշտել նաև, որ որքան էլ այսօր […]
13:42 26.03.2019
Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը հաշվառելու է ժամանակավոր կացարանները: Ըստ այդմ՝ հետագայում առաջարկներ են ներկայացվելու, թե 2 մարզերում`Շիրակում և Լոռիում, ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների բնակարանային հարցն ինչպես է […]
13:29 26.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, արձագանքելով դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի կանխարգելմանը վերաբերող նախագծին, նշեց. «Հիվանդ սրտով մարդուն ուզում ենք բուժել՝ եղունգները կտրելով: Ցածր գնահատականներով բուհ ենք ընդունում, ուսանողի ստատուս տալիս, հնարավորություն տալիս մի կերպ հանձնել քննությունները, գոյությունը քարշ տալ այդ 4 տարիներին, վերջում տալիս ենք դիպլոմ, չենք ուզում, որ նա կարողանա օգտվել […]
13:26 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, խոսելով կուրսայինների ու դիպլոմայինների գովազդն արգելելու նախագծի մասին, առաջարկեց փոխել ստանդարտները, այն պատճառը, որ ծնում է նման հետևանք, վերացնել, որ այլևս ընդունելի չլինեն նախկին տեսքով ատենախոսությունները, գիտական աշխատանքները, այս արատավոր պրակտիկայից ձերբազատվեն: Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց՝ համացանցի դեմ պայքարը հողմաղացների դեմ պայքար […]