12:59 22.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր հայտարարել է, որ առանձնապես լուրջ չի վերաբերվում փորձագիտական հաշվարկներին, քանի որ քաղաքական ու տնտեսական գործընթացներում կարևորը կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքներն են: «Այսօր ՀՀ կառավարության համար կարևոր է ավելացնել ծառայությունների արտահանումը»,-ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ից արտահանումը որոշ աճ է ունեցել, և այս տարի էլ […]
12:53 22.03.2019
ՀՀ-ում մշտական բնակչության թիվը տարեցտարի նվազում է: 2018-ին ևս, ըստ ԱՎԾ տվյալների, մշտական բնակչության թիվը նվազել է: Այսօր հայտարարել է ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ շեշտելով, որ նման պայմաններում չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ: Փորձագետին արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը՝ ասելով, թե նախորդ տարի եղել է 15.000-ի աճ: Դա, ըստ Հովհաննես Ավետիսյանի, մշտական բնակչության […]
12:45 22.03.2019
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իրավապահ մարմինների աշխատանքից, ո՞րն է պատճառը: Այս հարցը տվեցին լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հակապես ԱԱԾ աշխատանքից, որովհետև, այո՛, այն տեմպը և այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, որոշակի նվազում կա: Եթե ավելի լուրջ, դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք […]
12:33 22.03.2019
Խոսելով Հարկային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների մասին՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասել է, որ տնտեսագետների այն հաշվարկները, թե օրենսգրքում փոփոխությունները բազում թերություններ ունեն և ճիշտ չեն հաշվարկվել, ընդամենը տնտեսագիտական կանխատեսումներ են և ուրիշ ոչինչ: «Մենք պետք է համարձակ քայլեր անենք՝ անկախ նրանից` իշխանությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն»,-ասել է Բագրատյանը՝ շեշտելով, թե հնարավոր չէ տնտեսական […]
12:06 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում:
10:57 22.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 8, ծեծի 5, յուրացման կամ վատնման 4, խարդախության և սպանության սպառնալիքի 3-ական, կողոպուտի ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
23:28 21.03.2019
Հարազատները, բարեկամները ու հազարավոր երկրպագուներ Յուլյա Նաչալովային ճանապարհել են ծափահարություններով ու «Բրավո» բացականչություններով: Ծափահարությունների հետ նաև արցունքներ էին: Հուղարկավորության ժամանակ ներկաներից մեկը կորցրել է գիտակցությունը: Հիշեցնենք,, որ Նաչալովան մահացել է մարտի 16-ին, 38 տարեկանում: Ըստ բժիշկների՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել, արյան վարակումից հետո:
19:44 21.03.2019
Շիրակի մարզի ավտոճանապարհներին այս տարի ևս հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ չեն կատարվի: Ցանկում հայտնվածներն էլ մասնակի կասֆալտապատվեն: Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղերն իրար կապող 11 կմ ճանապարհը կնորոգվի, մյուսներում շինարարությունը հատվածական է լինելու: Մարզային և տեղական նշանակության 461 կմ ճանապարհից 195 կմ-ն արդեն անանցանելի է: Կամո գյուղը Գյումրիին ամենամոտ համայնքներից է, գյուղը քաղաքից հեռու է ընդամենը 13 կմ, բայց […]
17:50 21.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչները հայտարարել են, որ իրենց հետևում քաղաքական որևէ ուժ կանգնած չէ: «Այսօր մեր կոլեկտիվի մեջ չկա մեկը, որ հավակնի այդ տնօրենի պաշտոնին, չունենք լիցենզիայով ուսուցիչ, ոչ ոք չի հավակնում. ուզում ենք այնպիսի մարդ դնեն, որ կարողանանք մարդկային հարաբերություններ ստեղծել և մեր աշխատանքը շարունակել»,- ասել է Ավշար գյուղի […]
17:40 21.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 62-ամյա կնոջ նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ. ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նախկին փեսան։ Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Վանաձոր քաղաքի շենքերից մեկի շքամուտքում մոտեցել է նախկին կնոջ մորը՝ ծնված 1957 […]
16:53 21.03.2019
Ավշար գյուղի դպրոցի շուրջ առաջացած խնդիրը միայն մեր մեղքով չէր, որովհետև այս հարցի շուրջ կանգնած է 500 աշակերտի ծնող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատի մարզի Ավշար գյուղի ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը: Նա հայտնել է, որ նախօրեին դպրոցի ուսուցիչները հանդիպում են ունեցել մարզպետի հետ, որի ընթացքում Գարիկ Սարգսյանը հորդորել է իրենց գնալ փոխզիջումների ու […]
16:44 21.03.2019
Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։ Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո […]
16:38 21.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ տեղափոխվող 20.000 ԱՄՆ […]
14:22 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարությանը դիմեց առաջարկով՝ հավանություն տալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» […]
11:17 21.03.2019
Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամ երեխաներին ու ծնողներին: Արման Թաթոյանը նշել է, որ պետք է կոտրենք Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ առկա կարծրատիպերն իրազեկման միջոցով և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները: Դաունի […]
11:14 21.03.2019
Թուրքիոյ փոքրամասնական համայնքային հաստատութիւններու ընտրութիւնները վեց տարիէ ի վեր չեն կայանար, որովհետեւ ընտրական կանոնադրութիւնը ջնջուած է 19 յունուար 2013-էն ի վեր։ Իսկ նոր կանոնադրութիւնն ալ, հակառակ փոքրամասնական համայնքներու բուռն պահանջքներուն, տակաւին չէ հրապարակուած։ Վաքըֆներու ընդհանուր տնօրէնութիւնը, ի դերեւ հանելով ժողովրդավարական լուծում ակնկալող փոքրամասնական համայնքներուն յոյսերը, հրապարակեց շրջաբերական մը, որով «վարչութիւնները՝ մահուան կամ հրաժարումի հետեւանքով թափուր […]
11:12 21.03.2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին՝ նոր տարվա մեկնարկի առիթով. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ: Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի […]
10:49 21.03.2019
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանի կորպորատիվ օգտատերերի բաժինը, որը բախվել է տեղային կիբերսպառնալիքների, 2017 թվականի 26․37%-ից 2018 թվականին աճել է մինչև 32․39%։ Եթե Ադրբեջանում այդ ցուցանիշը նույնպես աճել է 30․33%-ից մինչև 33․22%, ապա Վրաստանում գրանցվել է նվազում 2017 թվականի 28․33%-ից մինչև 2018 թվականի 22․90% ցուցանիշը։ Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվից […]
10:40 21.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մատնահարդարման կենտրոնում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:40-ից մինչև 18:30-նն ընկած ժամանակահատվածում, Երևանի Թումանյան […]
22:40 20.03.2019
Շիրակի մարզպետն այցելել է Աշոցք համայնք: Խոշորացված համայնքի ղեկավարը, վարչական ներկայացուցիչներն ու ավագանու անդամները ներկայացրել են այն խնդիրները, որոնք ունեն բնակավայրերը: Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը վատ վիճակում է, արոտների ջրարբիացման ծրագիրն անհայտ պատճառով հետաձգվել է գյուղերում, իսկ հայտնի Կոճոռ թաղամասի երկհարկանի փայտաշեն տնակներում շարունակել բնակվել այլևս անհնար է: Աշոցքի Կոճոռ թաղամասի տները կառուցվել էին ռուսական շինկազմակերպությունների […]
21:31 20.03.2019
Երկու տարի է, ինչ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենը դատարաններում վիճարկում է ներկայիս տնօրենի այդ պաշտոնում նշանակման օրինականությունը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում թեկնածուներից երկուսը ստացել էին հավասար միավորներ, իսկ նման արդյունքի դեպքում, հարցը լուծվում է նշանակումով: Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ դպրոցի նախկին տնօրենը չնշանակվեց, նախապատվությունը տրվել էր մյուս թեկնածուին, որից […]
16:24 20.03.2019
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով խոսել է թիվ 168 դպրոցում իրականացվող դրամահավաքության և այլ չարաշահումների մասին։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն Իոաննիսյանի ուղիղ եթերի տեսանյութն ուղարկել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության)՝ օրենքով սահմանված […]
15:48 20.03.2019
Մարտի 19-ին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Գյումրու մասնաճյուղի համար նախատեսված խոշոր չափի գումարը գողանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Դատախազը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեպքի առթիվ հարցաքննվել են մի խումբ անձինք։ «Այս պահին գործի քննությունից ելնելով այլ տեղեկություն հայտնել չենք […]
14:59 20.03.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, օգտագործելով […]
14:38 20.03.2019
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դրա շրջանակում կառույցները կհամագործակցեն վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում: Հուշագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն […]
13:02 20.03.2019
Արդյո՞ք կհիմնվի հեղափոխությանը նվիրված թանգարան: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները նման հարց են ուղղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: «Ինձ համար, որպես հեղափոխության մասնակից, կազմակերպիչ և ՀՀ քաղաքացի, կարևոր է ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը կամ մեր անմիջական մասնակցությունը շեշտելը, այլ դրա իրողությունը շեշտելը, գնահատումը մերօրյա հանրության ու սերունդների համար: Իմ […]
12:51 20.03.2019
«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո հնարավորություն կընձեռենք քաղաքացիներին իրենց վերաբերմունքը հայտնել համայնքապետի նկատմամբ, այն է՝ համանքապետը պետք է պաշտոնավարի, թե ոչ: Այս մասին խոսեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում: Նրան լրագրողները հարց էին ուղղել տարբեր համայնքներում ծայր առած դժգոհությունների և համայնքների ղեկավարների լիազորությունների կասեցման պահանջների վերաբերյալ: […]
12:38 20.03.2019
Այս պահին արդեն ՀՀ 8 մարզերում կան մեկական փոխմարզպետներ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոսեց մարզպետարաններում օպտիմալացման գործընթացի մասին: Նա տեղեկացրեց, որ միայն 2 մարզում են շարունակում աշխատել 2-ական փոխմարզպետներ: «Դա կարճ ժամանակի խնդիր է, շուտով մենք բոլոր տեղերում կունենանք մեկական փոխմարզպետ, դա՝ մինչև կառավարության որոշումը: Տարածքային կառավարման […]
12:02 20.03.2019
Համապետական մաքրության օր միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ակնկալում է 125-150 հազար քաղաքացու մասնակցություն: Նախարարի խոսքերով՝ այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր: Նախարարի խոսքով՝ ժամանակն է հասկանալ, որ ՀՀ յուրաքանչյուր անկյուն քաղաքացունն է, յուրաքանչյուր ծառ ու թուփ ՀՀ քաղաքացու տարածքն է, որի նկատմամբ պետք է լինի այնպիսի […]
11:51 20.03.2019
2019 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ «Երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը։ Նախորդ այսպիսի զեկույցի մեջ Հայաստանը զբաղեցնում էր 129-րդ հորիզոնականը։ Այս տարվա ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել հարևան Վրաստանից, որը հիմա 119-րդ տեղում է, և Իրանից, որը 117-րդ տեղում է։ Մյուս երկու հարևաններից Հայաստանը հետ է մնում։ Ադրբեջանն, այս զեկույցի համաձայն, 90-րդ […]