12:43 26.03.2019
Հայաստանում կրթական համակարգը կտրված է գիտական համակարգից, ԳԱԱ-ում ելույթ ունենալիս այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ռազմավարությունը լինելու է այսպիսին. փորձելու ենք հնարավորինս շատ ու արդյունավետ ինտեգրել հետազոտական, գիտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ: Ուզում եմ ընդգծել, որ մենք նաև որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարության գործառույթներ, պետք է պատվիրակենք բուհական […]
12:39 26.03.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մարտի 26-ին ԱԺ նիստի ժամանակ հիշեցրեց՝ կառավարության առաջնահերթությունների մեջ էր ծայրահեղ աղքատության հաղթահարումը, աղքատության ցուցանիշների նվազեցումը: Զեյնալյանը նշեց՝ այս նախագիծը մեկ քայլ է հարցերի լուծման ուղղությամբ: «Սրանով չենք հաղթահարում աղքատությունը, խոսքը մոտ 82 հազար բնակչի մասին է, որ պարենային գծից ցածր գումար էին ստանում՝ նպաստ, […]
12:22 26.03.2019
Բոլորս գիտենք, թե ՀՀ ԳԱԱ-ն ինչպիսի հարուստ պատմություն ունի: Գիտությունների ազգային ակադեմիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ հաճախ շեշտում է՝ Հայաստանը եղել է Սովետական միության Սիլիկոնյան հովիտը: «Խորհրդային միությունում գիտությունը հզոր էր, քանի որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ հստակ գիտեր, թե ինչ […]
10:43 26.03.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Նախագծի հեղինակներից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ նիստի ընթացքում ներկայացրել է նախագծի էությունը: «ՀՀ գործող Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ: Այս նորմի այս վիճակով իրավակարգավորման պարագայում անցյալ գումարման Ազգային ժողովում այսպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսներն ընտրվում էին […]
01:00 26.03.2019
71-ամյա բրիտանուհի Մերլին Բերսին, որը համարվում է բուրլեսկի ամենատարեց պարուհին, մասնակցում է էրոտիկ շոուների: Ընդ որում, նա բուրլեսկով սկսել է հետաքրքրվել 70 տարեկանում: Բերսին խոստովանել է, որ ամուսնու մահից հետո հասկացել է, որ չի ապրում, այլ գոյատևում է: Կյանքի հանդեպ պատկերացումները փոխվել են, երբ պատահաբար տեսել է բուրլեսկ պարը: Իր տարիքը նա խոչընդոտ չի համարել […]
00:20 26.03.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է հեռուստաընկերության թղթակիցը թքում ձեռքերին և հարթեցնում մազերը: Մեթ Բրեդլին չի զգացել, որ արդեն ուղիղ եթերում է: Հաղորդվել է, որ միջադեպի մեղավորը թողարկման ռեժիսորն է եղել, որը ժամանակից շուտ է եթեր տվել թղթակցի կադրը: Տեսանյութը միայն Twitter-ում արդեն 8 միլիոն դիտում ունի: Բազմաթիվ մեկնաբանությունների թվում նաև այս մեկը կա. […]
23:42 25.03.2019
Գյումրիում ընթացող կառուցապատումներն ու բնապահպանական խնդիրները բանավեճի թեմա էին քաղաքի գլխավոր ճարտարապետի և բնապահպանների հետ անցկացված քննարկմանը: Իսկ առիթը Ռիժկովի ճեմափողոցում հատված ծառերն էին: Ծառահատումները գարուն-աշուն սեզոնին Գյումրիում սովորական են դարձել, կոմունալ բաժնի մասնագետներն այն անվանում են խորը էտ: Բնապահպանների դիտողություններով` սա անթույլատրելի է մի քաղաքում, որտեղ աղտոտող գործոնները շատ են, կանաչ տարածքները խիստ պակաս, […]
19:44 25.03.2019
Հայաստանի ամենից ձյունառատ համայնքի` Աշոցքի դահուկային կենտրոնում տեղի է ունեցել պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը ձմեռային սպորտաձևերում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ծրագիրը խթանելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնելու […]
17:26 25.03.2019
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գործարկվել է մետրոպոլիտենի առաջին ճյուղը: Այս մասին հայտնում է NHK-ը: Մետրոն այս երկրում նոր փոխադրամիջոց է: 16 կմ երկարությամբ ձգվող ուղին քաղաքի կենտրոնով միմյանց է կապում հյուսիսային ու հարավային ծայրամասերը: Ենթադրվում է, որ այսկերպ հնարավոր կլինի որոշակի թեթևացնել քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը:
15:24 25.03.2019
Հայաստանում տարեկան շուրջ 70-80 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս մասին առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: «Այսօր պապիլոմա վիրուսի նկատմամբ պատվաստումը միակ պատվաստումն է, որը կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը: Չգիտես ինչու մենք չունենք վստահություն այդ կարևորագույն պատվաստանյութի նկատմամբ: Եվրոպական բոլոր […]
15:08 25.03.2019
Պոլսոյ մեր պաշտօնակից «Ժամանակ»էն վերահասու կը դառնանք, թէ Պատրիարքական Աթոռի 84-րդ գահակալ երանաշնորհ Մեսրոպ Պատրիարքի վերջին Այգուցի արարողութիւնը տեղի ունեցաւ շաբաթ յետմիջօրէին Շիշլիի գերեզմանատան մէջ։ Աղբիւրը կը նշէ, թէ Տ. Մաղաքիա Աբեղայ Պեսքիսիզեան հանդիսապետած է վերջին Այգուցին՝ իր կողքին ունենալով Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեանն ու Տ. Պետրոս Քհնյ. Պուլտուքեանը։ Վերջին Այգուցով հոգելոյս Պատրիարք Հօր շիրիմը […]
14:14 25.03.2019
Մի շարք բժիշկներ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությամբ։ Նրանք համոզմունք են հայտնել, որ այստեղ անհրաժեշտ են մասնագիտական լուրջ քննարկումներ: Տեսակետներ կան, որ պատվաստանյութն անվտանգ չէ, կարող է առաջացնել առողջության համար անդառնալի հետևանքներ: «Պապիլոմա վիրուսի կոնկրետ շտամեր են առաջացնում քաղցկեղ, կան ուսումնասիրություններ, որ նույնիսկ պատվաստման պարագայում այլ շտամերն օնկոգեն, այսինքն՝ քաղցկեղածին […]
14:04 25.03.2019
Հայաստանի մարզերում երիտասարդ բժիշկների, հատկապես նեղ մասնագետների պակաս կա, բազմաթիվ հաստիքներ թափուր են մնում, ինչը լրջորեն ազդում է մատուցվող բժշկական ծառայություների որակի վրա: Այս մասին այսօր խոսել են ԱԺ բժշկական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Առողջապահության նախարարությունը նախատեսում է Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես ուղարկել մարզային հիվանդանոցներ: Առողջապահության փոխնախարարները տեղեկացրին, որ մարզերի բժշկական հաստատություններում մոտավորապես 200 […]
21:17 24.03.2019
Մարտի 22-ին՝ ժամը 09.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղու 2-րդ փակուղում գործող սննդի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ մարտի 21-ի՝ ժամը 17.30-ից մարտի 22-ի՝ ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով պատուհանը բացելու միջոցով մտել են ընկերության հաշվապահություն և պահարանի վերևի […]
20:25 24.03.2019
Մարտի 24-ին` ժամը 16:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա.Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարի 80-րդ կմ-ին Ա.Ա.-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն […]
13:27 24.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 23-ին` ժամը 22:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից […]
12:22 24.03.2019
Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում: ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր […]
17:44 23.03.2019
Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող […]
14:00 23.03.2019
Այսօր սփյուռքի նախարարության աշխատակիցները և «Քայլ դեպի տուն» ծրագրի սիրիահայ պատանիները նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ նրանք մաքրել և բարեկարգել են Օղակաձև զբոսայգում՝ Միքայել Նալբանդյանի արձանին հարակից տարածքում գտնվող «Հայ բարերարների ճեմուղին»:
13:54 23.03.2019
Համապետական շաբաթօրյակի օրը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը Հրազդանի կիրճում էր: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ մեծ պատրաստակամությամբ է մասնակցում քաղաքն աղբից մաքրելու գործընթացին: «Մեր տունն է, բոլորս պետք է մաքուր պահենք Հայաստանը, մեր քաղաքները, գյուղերը: Ճիշտը դա է, ժամանակ առ ժամանակ պետք է կրկնել այս միջոցառումը»,- ասաց նա: Նախարարը պատմեց, որ […]
13:34 23.03.2019
Ամեն տարի մասնակցել եմ, իմ քաղաքացիական պարտքն եմ տալիս: Համապետական շաբաթօրյակի օրը՝ Հրազդանի կիրճում, SHANTNEWS.am-ը հանդիպեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Նա նշեց, որ անկախ նրանից՝ շաբաթօրյակ է, թե ոչ, ինքը պարտադիր վերցնում և աղբամանն է նետում գետնին նետված փոքրիկ թուղթը կամ ցելոֆանը: «Մի անգամ երթուղային տաքսու միջից մի մարդ ծխախոտը դուրս գցեց, […]
13:10 23.03.2019
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը մասնակցել է համապետական շաբաթօրյակին: Ավագանու անդամների հետ նա մաքրել է Հրազդանի կիրճի տարածքը: «Քաղաքացիներ կան, որ ուղղակի ապականել են ամբողջ կիրճը: Աղբամաններ կան դրված, բոլոր հարմարությունները ստեղծված են, պարզապես մարդիկ չեն օգտվում: Հիմա մենք մաքրում ենք, գոնե սա դառնա դաստիարակության ազդակ բոլորի համար, ձևավորվի այնպիսի մշակույթ, որ բնության, շրջապատի […]
13:08 23.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը՝ լուսանկարներ հրապարակելով: Նրանք իրենց թոռնիկների և նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել նախագահական նստավայրի շենքի հարակից տարածքում և այգում:
12:38 23.03.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շաբաթօրյակին մասնակցում է ընտանիքի անդամների հետ միասին: Նրա կինը` Գոհար Աբաջյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ գրեթե բոլոր շաբաթօրյակիներին մասնակցել են երեխաների հետ: «Կարծում եմ, որ սա բոլորի համար պետք է կարևոր լինի քաղաքը մաքուր պահելը: Շատ լավ նախաձեռնություն է: Քաղաքապետարանը վերջերս կանաչապատման նախաձեռնություններով ուղղակի հիացնում է ինձ: Անգամ տղաս […]
11:30 23.03.2019
Հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ մարդու մտածելակերպի մեջ պետք է փոփոխություն լինի` աստիճանաբար հասնել մի գաղափարի, որ երբ ասում ենք՝ սա մեր տունն է, մեր բակն է, պաթոսական խոսքեր չեն, այլ պետական մտածողություն: «Հիմա, որ ինձ սպանեք, ես պաղպաղակի […]
21:16 22.03.2019
Այսօր աշխատանքային օրվա ավարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչներից մի քանիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Անի համայնքում շուրջ ութ ամիս ընթացող իրավիճակը, երբ մի խումբ բնակիչներ, ժամանակ առ ժամանակ փակելով համայնքապետարանի դուռը, իրենց դժգոհությունն են հայտնում համայնքապետի աշխատանքից ու […]
20:00 22.03.2019
Գյումրիի Սերգեյ Համբարձումյան 35 շենքը 30 տարի է, ինչ կենտրոնական գրադարանի անփոփոխ հասցեն է, գրադարանը այստեղ է տեղավորվել 1988-ից հետո: Այն քաղաքի պատմամշակութային` 19-րդ դարի վերջի կառույցներից մեկն է, եղել է մանկապարտեզ: Պատմական շենքի պատերին արտաքինից քարաթափումներ են, իսկ ներսում` հենց մուտքի մոտ, փայտե առաստաղն արդեն կախվել է բաց տանիքի պատճառով: Տեղումների ազդեցությունն էլ պարզ […]
19:44 22.03.2019
«Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արթուր Հովհաննիսյանը երեկ Շիրակի մարզպետարանում, պատասխանելով SHANTNEWS.am-ի` մարզում առկա հանրապետական ու միջպետական Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների վիճակի ուսումնասիրությունների և վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցին, հայտնել է, որ այս տարի նշված ճանապարհները մասնակի կհիմնանորոգվեն։ «2019 թվականի բյուջեով նախատեսված են Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ կապված այդ հատվածում […]
14:59 22.03.2019
Ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմիններն ունեն ստուգումների լայն իրավասություն: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում խոսեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Ընդունված է, որ մրցակցության պաշտպանության մարմինները պետք է ստուգումների լայն իրավասություն ունենան, որպեսզի կարողանան վերցնել բոլոր փաստաթղթերը, մտնել տնտեսվարողների մոտ ստուգումներ կատարել, համակարգչային ինֆորմացիա վերցնել, ընդհուպ մինչև գաղտնալսման հնարավորություններ: […]
14:13 22.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում դիմակավորված անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, որսորդական հրացանով և ատրճանակով զինված, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած […]