TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.11 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

10:40 05.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետբյուջեից […]

̰
Սարկավագի փողոցում 50-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

10:35 05.03.2019

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը՝ 50-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու համար: Ավելի վաղ տեղեկացել էինք, որ 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի՝ 1977թ. ծնված բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի՝ […]

̰
«Գյումրին առանց տնակների»  հիմնադրամում լարված իրավիճակ է

23:48 04.03.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանն այսօր դարձյալ խոսել է հիմնադրամում ստեղծված իրավիճակի ու իր գնահատմամբ` կատարված ենթադրյալ չարաշահումների մասին: Հիշեցնենք, որ Մհեր Խաչատրյանը չարաշահումներ թույլ տալու մեջ մեղադրեց նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին: Իր այս հայտարարությունից հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն անցկացրել է ներքին աուդիտ, որի արդյունքների մասին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հիմնադրամի նախկին […]

̰
Շիրակի մարզպետն իր տեսակետն է հայտնել՝ արդյո՞ք պետք է մարզպետների ինստիտուտը

19:30 04.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պատասխանել է հաղորդավար Արամ Աբրահամյանի այն հարցին, թե պե՞տք է արդյոք մարզպետների ինստիտուտը: «Այս ընթացքում ես ուզում եմ հասկանալ՝ այն կառույցը, որն ինձ ղեկավարելու պատիվ է տրվել, ֆունկցիոնալությունը մեր երկրում որքա՞ն է: Մի բան ակնհայտ է՝ սկսած այն պահից, երբ մենք կունենանք ուժեղ տեղական ինքնակառավարման մարմիններ, […]

̰
Մահվան ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

17:25 04.03.2019

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 59-ամյա Գագիկ Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 024 ՍՏ 21 համարանիշի բեռնատարը և 38-ամյա Գոռ Խաչատրյանի վարած «КамАЗ» մակնիշի 032 AF 61 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշվում է, որ «Mercedes»-ի ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և Ճանապարհային […]

̰
Բնակարան ձեռք բերելուն օժանդակելու պատրվակով «դատախազը» քաղաքացիներից խարդախությամբ գումարներ է հափշտակել

16:49 04.03.2019

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից 2019թ. փետրվարի 6-ին` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ուղարկվել քաղաքացու դիմումն այն մասին, որ իր հետ համացանցով ծանոթացած Ս. Ս.-ն, ներկայանալով որպես գլխավոր դատախազության աշխատակից՝ զինվորական դատախազի տեղակալ, խաբեությամբ` իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի» միջոցներով բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումները կատարվելու պատրվակով 2018թ. […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

16:45 04.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին: Ողջունելով հյուրին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա […]

̰
Մոսկվայի բնակիչները զգուշացվել են ագռավների հնարավոր հարձակումների մասին

16:05 04.03.2019

Մոսկվայի բնակիչները զգուշացվել են ագռավների հնարավոր հարձակումների մասին: Բանն այն է, որ բնադրման ժամանակ այս թռչունները դառնում են շատ ագրեսիվ և կարող են նույնիսկ հարձակվել մարդկանց վրա: Թռչնաբանները նշում են, որ ագռավները կարող են նույնիսկ ամբողջ երամով հարձակվել: Մարդկանց խորհուրդ է տրվում իրենց հետ մշտապես ունենալ անձրևանոցներ: «Եթե դուք նկատում եք ագռավների կողմից ձեր հանդեպ […]

̰
Անի համայնքի բնակիչները կրկին փակել են համայնքապետարանի մուտքը

15:55 04.03.2019

Այսօր Անի խոշորացված համայնքի բնակիչները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները։ Նրանք կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ առավոտյան ժամը 8։30-ից փակել են համայնքապետարանի մուտքն ու թույլ չեն տվել աշխատակիցներին ներս մտնել։ Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, հանդիպելով ցուցարարների դիմադրությանը, հեռացել է  տարածքից և այլևս աշխատավայր չի վերադարձել։ «Վերսկսել ենք […]

̰
Պետք է մտածել ցածր տոկոսադրույքներով ուսանողական վարկեր տրամադրելու մասին. Հովհաննիսյան

15:19 04.03.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված ուսման վարձավճարների հարցը: Հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պատմեց՝ հիշում է, երբ ԿԳ փոխնախարար էր, ամենամեծ թվով դիմումները վերաբերում էին ուսման վարձերին: «Երկրում բավականին լուրջ խնդիր կա սոցիալական բեռի իմաստով: Հետագայում պետք է մտածել բանկային համակարգի, ֆինանսական տարբեր կազմակերպությունների կողմից […]

̰
Լիճք գյուղի 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

14:08 04.03.2019

Մարտի 3-ին` ժամը 18։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը` ժամը 17։00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան նախասրահում տեղադրված բենզինային էլեկտրական հոսանք արտադրող սարքից արտանետված ծխից: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում […]

̰
Հնարավորություն ունեցել եմ ծանոթանալու ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարի հետ. Տիգրան Պետրոսյան

13:53 04.03.2019

Հնարավորություն ունեցել եմ ծանոթանալու ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարի հետ, կարճ քննարկում ենք ունեցել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Պետությունն աշխարհաքաղաքական մակարդակով իր առաջնահերթությունները ֆիքսել է: Այս պարագայում մենք տեղական մակարդակով շատ սպեցիֆիկ խնդիրներ ենք քննարկում, որոնք կապված են Գյումրիում և Շիրակի մարզում բազայի և սահմանապահ ծառայության իրականացման […]

̰
20-ամյա կնոջը պատճառել է մահացու մարմնական վնաս. գործը դատարանում է

13:51 04.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  20-ամյա կինը՝ պոլիտրավմա ախտորոշմամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել 2018թ. նոյեմբերի 11-ին, որտեղ հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ հարուցված քրեական […]

̰
Իսրայելի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:39 04.03.2019

Մարտի 2-ին` ժամը 08։45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի 24-ամյա Մերի Ա.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Իսրայելի իրավապահ մարմինների կողմից:

̰
Սիրողական դահուկավազք Կրաշենում. մրցել են ռուս սահմանապահները, 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ու գյումրեցի ըմբիշները

13:38 04.03.2019

Ձյուն, պարզկա եղանակ, բարձրադիր, բայց խորդուբորդ դահուկուղի, իսկ արդյունքում` ադրենալին. այս ամենը Շիրակի մարզի լեռնային Կրաշենի ձյունապատ ու անտառային  տարածքում էր: Ոչ միայն Աշոցքում կարելի է անցկացնել դահուկավազքի մրցումներ, այլ նաև այստեղ, միայն թե իր հարմարավետությամբ դահուկուղին էր զիջում: Իսկ մրցուղում պրոֆեսիոնալ դահուկորդները չէին, կազմավորվել էին սիրողական հավաքականներ ու մրցում էին իրար հետ: Այս մասին հայտնում […]

̰
Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է խաղացրել` թալիշ գործչին ստանալու համար. քաղաքական մեկնաբան

12:47 04.03.2019

Թալիշ քաղաքական գործիչ, ադրբեջանական բռնապետության դեմ տարիներ շարունակ պայքարող Ֆահրադդին Աբոսզոդան, որ կալանավորված էր Մոսկվայում, արտահանձվել է Ադրբեջանին: Ադրբեջանի ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ Ադրբեջանն Աբոսզոդային մեղադրել է նաև հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Քաղաքական մեկնաբան Արա Պապյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Ադրբեջանն արտահանձումների հասնելով՝ հատուկ պատգամներ է հղում իր հակառակորդներին: […]

̰
Որքան մեծ է համայնքը, այնքան ավելի մեծ խնդիր կկարողանա լուծել. Պետրոսյանը՝ համայնքների խոշորացման մասին

12:41 04.03.2019

Ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների խոշորացմանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: «Շատ հիմնավոր վեճեր կան այս թեմայով: Մարդկանց չբացատրվեց այս փոփոխության գլոբալ փիլիսոփայությունը: Այսինքն՝ երբ միավորվում եք, ավելի քիչ եք ծախսում, ավելի շատ փոփոխությունների հնարավորություն ունեք: Հենց այս շրջանում պետությունը սուբվենցիոն հնարավորություն է տալիս համայնքներին: Որքան մեծ […]

̰
Մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը

12:31 04.03.2019

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին ընդառաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է Սպառողի շաբաթ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, մարտի 4-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությունը և դրա մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Շաբաթվա ընթացքում, մասնավորապես՝ հեռուստատեսությունների առավոտյան ծրագրերում ՀՀ ԿԵ […]

̰
Շիրակի մարզպետը կոտրել է կարծրատիպերը. ինչպե՞ս է նա անմիջականություն ստեղծում քաղաքացիների հետ շփումներում

12:28 04.03.2019

Հեղափոխությունից հետո մարզպետներն ավելի կրեատիվ պետք է լինեն: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ զրույցում, այս տեսակետը հայտնեց Արամ Աբրահամյանը: Որպես այդպիսին՝ նա մեջբերեց հենց Պետրոսյանի օրինակը: Նա հեռացրել է իր աշխատասենյակի երկրորդ դուռը: Բացի այդ, Շիրակի մարզպետը, երբ քաղաքացի է ընդունում, նրան առաջարկում է նստել իր տեղը: «Տարիներ շարունակ, աշխատելով […]

̰
Աղքատությունը կոմպլեքս խնդիր է, այն սպեցիֆիկ մոտեցում է պահանջում. Պետրոսյան

12:02 04.03.2019

Պատկերացրե՛ք 25 տարեկան մի երիտասարդի, որը ծնվել է տնակում, աշխատանք չունի, աղքատ է և այլն. կարելի՞ է նրա մասին ասել, որ աղքատությունը նրա գլխում է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: «Ապրելով ու աշխատելով Գյումրիում՝ հաճախ ենք տեսնում այդպիսի երիտասարդների: Այս իրավիճակը մեզ համար տարբեր փուլերում տարբեր […]

̰
Անօթևանությունն այսօր հոմանիշ է աղքատության. Շիրակի մարզպետ

12:00 04.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Շիրակի մարզում անօթևանության խնդիրն է քննարկվում: «Այս օրերին քաղաքացիների ակտիվ ընդունելության շրջաններ ունենք, ակնհայտ են դեպքեր, երբ մարդիկ չունեն տնակներ, չեն բնակվում տնակներում, բայց չունեն նաև իրենց հիմնական տանիքը: Տնակների քանակը հաշվելը հեշտ է, բայց պատմությունները […]

̰
«Ռեստարտ»-ի տղաները խոստովանել են, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել

11:33 04.03.2019

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներից մեկն ինքն է եղել: «Նարեկ Մալյանն ամեն ինչ արեց, որպեսզի ԵՊՀ-ում մենք տուրք տանք սադրանքներին, մասնակցենք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին, այն տեղի չունենա, բայց մենք տուրք չտվեցինք այդ սադրանքներին: Մենք լավ գիտենք, որ քաղաքային իշխանության համար աղբահանության գործընթացը Երևանի ամենալուրջ […]

̰
Ոստիկանությունը` Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին

11:11 04.03.2019

Մարտի 4-ին` կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Մարտի 1-4-ը բացահայտվել է հանցագործության 110 դեպք

11:09 04.03.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 19, խարդախության 11, ծեծի 6, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 5-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 3-ական, սպանության, յուրացման կամ վատնման, […]

̰
Իմ գործը Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չտալն է. Արթուր Վանեցյան

11:00 04.03.2019

Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի: Այս մասին  Արցախ կատարած այցի վերաբերյալ «Արմենպրես»–ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը`մեկնաբանելով Արցախում արված արտահայտությունները: «Ես պրոֆեսիոնալ սպա եմ և իմ գործն անվտանգության ապահովելն է, և թույլ չտալը որևէ ոտնձգություն Հայաստանի […]

̰
Հախվերդյանի անցած ճանապարհը թույլ չի տալիս մտածել, թե նա արցախցուն համեմատել կամ հավասարեցրել է «թուրքին». Գևորգ Աճեմյան

10:52 04.03.2019

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախահայության վերաբերյալ Ռուբեն Հախվերդյանի խոսքերին, որոնք ընկալվել են ոչ միանշանակ: «Ֆորշից անցանք Հախվերդյանի՞ն։ Մոռացել ե՞ք` ով է այս մարդը և ինչեր է արել։ Ուզում եմ պարզ պատկերացնենք իրավիճակը։ Եթե Հախվերդյանը դիվանագետ լիներ, թերևս նրա որոշ ձևակերպումներ մեղմ ասած սխալ բնորոշեինք։ Համաձայն եմ`գուցե պետք էր […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 329 դեպք, որից 155-ը՝ արտակարգ

10:36 04.03.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 329 դեպք, որից 155-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 103 կենցաղային կանչ, 72 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 101 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]

̰
Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել

08:49 04.03.2019

Կեսգիշերին հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյան փողոցում ենթարկվել է հարձակման: Ֆեյսբուքյան գրառումներով ու տեսակապով նա ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Ըստ նրա՝ 8-10 հոգով հարձակվել են իր վրա։ Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: «Քանի որ շատ են հարցնում՝ ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։ 1. Խուլիգանական հարձակում։ 8-10 հոգի կոնկրետ […]

̰
Տաղանդավոր երգահան և երևանցի տղա լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին․ Նաիրա Զոհրաբյան

20:22 03.03.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներողություն է խնդրել Արցախի բոլոր հայրենակիցներից՝ արձագանքելով Ռուբեն Հախվերդյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած խոսքերին։ Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է […]

̰
Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից քաղաքացին ընկել է․ նրա վիճակը ծանր է

18:47 03.03.2019

Մարտի 3-ին՝ ժամը 13:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից քաղաքացին ընկել է (մոտ 17 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Ի.-ն (ծնված 1982 թ.) ընկել է քարերի մեջ: Փրկարարներն Ա. Ի.-ին դուրս են բերել […]

̰
BACK_TO_TOP