00:24 07.03.2019
Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված: Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում դեկտեմբերին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք այս պահին ընթացքի մեջ են: […]
00:22 07.03.2019
58-ամյա թաիլանդացի միլիարդատեր Առնոն Ռոդտոնգը մեծ գումարներ է խոստանում այն տղամարդուն, ով կհամաձայնի իր աղջկա փեսացուն դառնալ: Միլիարդատերը նաև մի շարք պահանջներ է ներկայացնում ապագա փեսացուին: Մեծահարուստ թաիլանդացին ասում է, թե իր 26-ամյա աղջիկը դեռ ոչ մի տղամարդ չի ունեցել իր կյանքում: Ի դեպ, թաիլանդական ավանդույթների համաձայն՝ տղաների ծնողները պետք է գումար վճարեն հարսնացուի ծնողներին: Ռոդտոնգը […]
23:59 06.03.2019
Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքի ապամոնտաժման և 3 բնակիչներին խիստ վթարային շենքից տեղափոխելու խնդրին: Հիշեցնենք, որ 3 տարեց բնակիչները հրաժարվում են շենքից դուրս գալ, ժամանակավոր բնակության տեղով ապահովելու հարցն էլ դեռ չի լուծվում: Այժմ հրատապ է նաև շենքի ապամոնտաժման և վերջին փլուզումից հետո տարածքը քարերից ու բետոնե սալերից մաքրելու […]
23:35 06.03.2019
Շիրակի մարզպետն աշխատանքային այցերն է սկսում մարզի համայնքներ: Տիգրան Պետրոսյանն այսօր առաջին այցը կատարել է խոշորացված Սարապատ համայնք, հանդիպել վարչական ղեկավարների, ավագանու անդամների և բնակիչների հետ: Սարապատը, որպես խոշորացված համայնք, մարզում հարկերի հավաքման լավագույն ցուցանիշ չի ապահովել, բայց մարզպետը համոզված է, որ այս համայնքները զարգանալու հնարավորություններ ունեն: Աշոցքի տարածաշրջանի Սարապատ խոշորացված համայնքը 15 բնակավայր ունի: […]
23:08 06.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացնելու հանգամանքները: 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ 2018թ. դեկտեմբերի 24-ին կորցրել է իր բանկային քարտը, որով նույն օրն անհայտ անձը […]
20:55 06.03.2019
Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հոգեհանգիստը: Նա մահացել էր մարտի 2-ին, 80 տարեկանում, Ռուսաստանի Դաշնությունում: Նա առաջին քարտուղարն է եղել երկրի համար ծանր տարիներին՝ 1988-1990թթ․-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարեն Դեմիրճյանին: Ժամանակակիցները Սուրեն Հարությունյանին հիշում են իր առաջադիմական գաղափարներով: Վլադիմիր Աղայանը, որ նրա հետ […]
18:36 06.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ անապահովության նպաստի միավորների հաշվարկի չափորոշիչներին, այն է՝ առավելագույն գազի սպառում և հոսանքի, ինչը մասամբ սուբսիդավորվում է կառավարության կողմից, բայց գեթ մեկ միավոր ավել սպառելու դեպքում անապահովության միավորները զրոյանում են, որպես դրա հետևանք՝ նպաստառուները զրկվում են նաև համարժեք այլ արտոնություններից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
16:51 06.03.2019
Մարտի 6-ին` ժամը 11։40-ին, ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ Բերդ քաղաքի Տերյան փողոցում ապրող իր ծանոթի առանձնատան դուռը բաց է, բայց տանտերը չի արձագանքում կանչերին։ Նշված հասցե մեկնած ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Սևան Նավասարդյանի անշնչացած մարմինը։ Դիակի արտաքին զննությամբ տղամարդու աջ քունքին հայտնաբերվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածք։ Պարզվել է, […]
14:47 06.03.2019
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող մարդու իրավունքների աշխարհի հաստատությունների տարեկան բարձրաստիճան կոնֆերանսին, որը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը և այդ ոլորտում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությանը։ Պաշտպանը նշել է, որ կանանց իրավունքների երաշխավորման հարցը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում և խնդիրներն արտացոլվում են ինչպես տարեկան, […]
13:01 06.03.2019
Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանի հրաւէրով Հայաստանի դեսպանատան մէջ երէկ յետմիջօրէին տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում հայ մամուլի եւ ձայնասփիւռի կայաններու տնօրէններու եւ գլխաւոր խմբագիրներու հետ: Այս մասին կը հաղորդէ «Ազդակ»: Հանդիպումին ներկայ էին դեսպանութեան Գ. քարտուղար Դաւիթ Ալավերտեան եւ ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղեան: Խորհրդակցութեան օրակարգը կը վերաբերէր Հայաստան-սփիւռք տեղեկատուական […]
12:59 06.03.2019
ԱՄՆ Միլուոկի քաղաքում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերից մեկը՝ լուսանկարիչ Արթին Հայգը (Հայկ Արթին Կոջաբաբյանը)։ Օգոստոսին կլրանար նրա ծննդյան 105 տարին։ 1914 թվականին ծնված Հայկ Արթինի ծնողները մահացել են, երբ նա եղել է 4-5 տարեկան (1918 կամ 1919 թվականին, երբ Թուրքիայում իշխանության էր եկել Մուստաֆա Քեմալը և սկսվել էր ցեղասպան քաղաքականության նոր շրջափուլը)։ Մանուկ […]
12:10 06.03.2019
5 մարտին Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան այցելեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար տիար Գրիգոր Յովհաննիսեանը եւ հանդիպում ունեցաւ Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ: Տիար Յովհաննիսեանին ուղեկցում էին Իսրայէլում ՀՀ դեսպան տիար Արմէն Սմբատեանը, ՀՀ-ում Իսրայէլի պատուոյ հիւպատոս տիար Արթուր Շահմուրադեանը եւ տիար Իւրա Բարսեղեանը:
11:56 06.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 12-ական, ծեծի 6, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 3, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սառը զենքի հայտնաբերման 2-ական, սպանության, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, ջրային կենդանիներ […]
11:21 06.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու դասախոսի: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԿԳՆ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրական ուսուցման վարպետը, Տավուշի մարզի գյուղերից մեկի երկու բնակիչների անվամբ […]
09:51 06.03.2019
Մարտի 4-ին` ժամը 17:50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. […]
22:43 05.03.2019
Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ այսօր Գյումրիի թիվ 19 դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրու առջև ծաղիկներ են խոնարհել մարտական ընկերները, երիտասարդ երկրապահները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը բացառիկ դեր է ունեցել ազգային բանակի կազմավորման և նորանկախ պետության կայացման գործում: Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից էր: Այսօրվա սերունդը լավ […]
22:30 05.03.2019
Forbes-ը հրապարակել է աշխարհի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակը: Առաջին տեղում Amazon ընկերության հիմնադիր, Blue Origin աերոտիեզերական ընկերության և The Washington Post թերթի սեփականատեր Զեֆֆ Բեզոսն է: Նրա կարողությունը 131 միլիարդ դոլար է: Սակայն սպասվող ապահարզանից հետո հնարավոր է նրա ունեցվածքի ուղիղ կեսն անցնի կնոջը: Այդ դեպքում վերջինս կշրջանցի L’Oréal օծանելիքի կայսրության հիմնադրի ժառանգորդ Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսին: Հարյուր ամենահարուստների […]
22:13 05.03.2019
Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողները համայնքապետարանի դուռը ամիսներ առաջ փակել էին նստարաններով ու մետաղալարերով։ Այս անգամ այսպիսի առարկաներից հրաժարվել էին, երեկվանից թույլ չեն տալիս համայնքի ղեկավարին ու իր աշխատակազմին ներս մտնել: Երեք ամիս բողոքների հարաբերական դադարն էլ մասնակիցները պատճառաբանեցին, թե ինչի հետ էր կապված: Երեք ամիս Անի խոշորացված համայնքի 17 գյուղերով շրջել են […]
21:10 05.03.2019
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որոնք կատարվել […]
17:31 05.03.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2018թ. մարտի 8-ին արձանագրված Սպիտակ քաղաքի բնակիչ Է. Գյուլազյանի մահը` թմրամիջոցների գերդոզավորմամբ որպես դժբախտ պատահար ձևացնելու եղանակով վերջինիս սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. […]
17:07 05.03.2019
30 տարի է`Տեքստիլ արտադրական կոմբինատը չկա, բայց հանրակացարանի ու դրանում ապրողների պատմությունը դեռ շարունակվում է: Ամեն տարի ու տարվա մեջ մի քանի անգամ գրանցվող փլուզումներից հետո շինարարական աղբի տարածքն ավելի է ընդարձակվում: Շենքի 3-րդ և 4-րդ հարկերում տեղի ունեցած փլուզման հետքերը 5 օր է՝ մնում են: Քարակույտերն ու սալերը փակել են մայթի կեսը: Այն, ինչ արվեց փլուզումից […]
16:54 05.03.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություն է ստացվել Ազգային անվտանգության ծառայությունից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ «Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ տնօրենը, 2017-18 թվականներին, ձևական աշխատանքի է ընդունել իր […]
16:50 05.03.2019
Այսպիսի դեպքերում հաճախ մարդիկ հարցնում են՝ արդյոք փող տալո՞ւ են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մեջբերումն արեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրույցում: Նա նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը: «Որ հասարակ մարդու համար մատչելի բացատրեմ, այսպիսի օրինակ բերեմ. դու ունես մի ծանոթ կամ բարեկամ, որը կարող է լինել քո գործատուն, կամ մարդ […]
16:06 05.03.2019
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 52 հասցեի բակում գտնվող շինությունում (ավտոտնակ): Պարզվել է, որ Նորիկ անունով ֆիզիկական անձն այնտեղ մսեղեն է մասնատում և իրացնում: Այդ պահին շինությունում առկա 12-15 կգ խոշոր եղջերավոր անասունի մսի իրացումը կասեցվել է: Քաղաքացուն բացատրվել է նման […]
15:56 05.03.2019
Մարտի 4-ին Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի ազգային համակարգողների խորհրդի առաջին հանդիպումը։ Վերջինի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ծրագրի նպատակը, քննարկվել են […]
15:26 05.03.2019
Այս փետրվարին նախորդ փետրվարի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.6 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով: 2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018 թվականի […]
14:41 05.03.2019
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն օրեր առաջ Խոջալուի դեպքերի հետ կապված ֆեսբուքյան իր էջում հանդես էր եկել անսովոր գրառմամբ: Նա ոգեկոչել է իբր թե Խոջալուի զոհերի ադրբեջանցի զոհերի հիշատակը, միաժամանակ ոգեկոչել Սումգայիթի հայ զոհերի հիշատակը՝ նշելով, որ պետք է անտեսել ոճրագործների և նրանց զոհերի ինքնությունը և առերեսվել անցյալի հետ: Կարո Փայլանի հայտարարությունը միանշանակ չի […]
12:08 05.03.2019
Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի և ոգեկոչման արարողություն էր կազմակերպվել, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է հայեցի կրթություն: Եթե եղել եք նրանց տանը, […]
11:38 05.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու, […]
11:12 05.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։ Ի գիտություն ընդունելով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Հաշվի առնելով միջադեպը, դրան նախորդած ու հաջորդած մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ զարգացումները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝ Մարդու […]