TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հազվագյուտ սպիտակագլուխ անգղի որսի դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

17:15 03.03.2019

Հազվագյուտ սպիտակագլուխ անգղ որսալու դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են […]

̰
Գույքի առաջին գրանցումն անվճար է. Կադաստրի կոմիտե

15:00 03.03.2019

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման ծառայությունների մատուցման համար գանձվող վճարներն են՝ 1) անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար, բացառությամբ սույն մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերի՝ 25000 դրամ. 2) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար՝ 2000 […]

̰
Այսօր Բուն Բարեկենդանն է

14:35 03.03.2019

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդանը: Դա Մեծ Պահքին նախորդող շաբաթվա տոն է, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Բարեկենդանը տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնին և ավարտվելով Մեծ Պահքով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն է: Մեծ Պահքը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև […]

̰
«Կովկաս» ռեստորանում և ևս 3 հասցեում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ

11:04 03.03.2019

Մարտի 2-ին՝ ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո»  բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊԲ կինոլոգի գլխավորությամբ նշված տարածքները հետախուզվել […]

̰
Վերելակի պոկվելու հետևանքով տուժածների վիճակը գնահատվում է ծանր

18:41 02.03.2019

Մարտի 1-ին`ժամը 18:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58/1 շենքի վերելակը պոկվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել էր, որ կիսակառույց շենքի շինարարական ամբարձիչը 5-րդ հարկի մակարդակից պոկվել և ընկել է առաջին հարկ. տուժել է 3 քաղաքացի: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել էին «Աստղիկ» ԲԿ: Բուժհաստատության […]

̰
«Շիրակ» հայրենակցական միությունն առաջիկայում երկու մեծ ծրագիր կիրականացնի Շիրակի մարզում

17:03 02.03.2019

«Շիրակ» հայրենակցական միությունը հաջորդ տարի կնշի հիմնադրման 20-ամյակը: Այս առիթով միության անդամներն ու վարչական խորհուրդը համաժողով են կազմակերպել՝ արժևորելու անցած ճանապարհն ու նախապատրաստելու անելիքները հոբելյանական տարվան ընդառաջ: Միությունը, որ հիմնել է ծնունդով շիրակցի Սերգեյ Համբարձումյանը, իր շուրջն է համախմբել շիրակցի հայտնի գործիչների, գիտնականների, ակադեմիկոսների, արվեստագետների. այս մասին այսօր խոսել է միության նախագահ Վարազդատ Ավոյանը: SHANTNEWS.am-ի […]

̰
Հանրապետության 1400 դպրոցները գործում են տարբեր իրականություններում. Կրթության տեսչական մարմնի ղեկավար

14:08 02.03.2019

2018 թվականին կրթության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել հանրապետության մի շարք դպրոցներում: Ամենատարածվածը կադրային խնդիրներն են: Երևանյան դպրոցներից մեկի տնօրենի մեկնաբանմամբ՝ պատճառն առհասարակ մասնագետների պակասն է: Միաժամանակ, բանախոսները չհերքեցին, որ ցածր աշխատավարձերի պատճառով դպրոցը չի գրավում մանկավարժներին: Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ բազմաթիվ գյուղերում ուսուցիչների պակաս կա: «ՀՀ կրթության տեսչական մարմինն ստուգումներ է իրականացրել Վայոց ձորի 15, Երևանի […]

̰
Կապանում բացահայտվել է 3.750.000 դրամի գողության դեպքը

08:15 02.03.2019

Փետրվարի 28-ին` ժամը 00:45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ փետրվարի 27-ի ժամը 19:30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00:15-ն ընկած ժամանակահատվածում, դռան փականը հարմարեցված բանալիով բացելով, մտել են իր […]

̰
Ավտովթար Գյումրիում. կա տուժած

22:10 01.03.2019

Այսօր` ժամը 16-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մովսես Խորենացի և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում: Միմյանց են բախվել «Գազ 24-10» և«BMW» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով դեմքի վնասվածքներ է ստացել «Գազ 24-10» մակնիշի մեքենայի ուղևոր, Մայիսյան գյուղի բնակիչ 75-ամյա Վեներա Ներսիսյանը: Նա տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: «Գազ 24-10» մակնիշի մեքենայի 80-ամյա վարորդ Միշա Ներսիսյանի […]

̰
ԵԱՏՄ-ում մտադիր են անցնել թոշակների միասնական համակարգի

17:12 01.03.2019

2019 թվականին նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ-ում կենսաթոշակային համակարգի միասնականացման մասին համաձայնագիր։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Տիմուր Ժակսիլիկովը։ Նա նշել է, որ դրա համաձայնեցմանն ուղղված աշխատանքը տարվում է արդեն մի քանի տարի, և 2018 թվականի դեկտեմբերին այդ փաստաթուղթը վերջապես համաձայնեցվել է, ինչին հետևելու է անդամ պետությունների ներսում դրա հաստատումը, […]

̰
Ադրբեջանցիներից շատերը տեսել են, տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել Սումգայիթում, բայց դրա մասին գերադասում են չխոսել. Էլիբեգովա

17:09 01.03.2019

Խոջալուի, Սումգայիթի ջարդերի մասին ո՞ւմ պետք է իրազեկել, ովքե՞ր են թիրախային կողմերը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային: Վերջինիս խոսքերով՝ 3 թիրախ կա` ներքին լսարանը, ադրբեջանական լսարանը և միջազգային հանրությունը: «Իմ ու նաև ավելի փոքր սերնդից շատերը տեղյակ չեն այն իրադարձություններից, որոնց ականատեսը չեն: Մեր սերունդը դրանց մասին […]

̰
Դանակահարություն հանրակացարանում. դանակահարողը բերման ենթարկվեց ոստիկանություն

17:04 01.03.2019

Փետրվարի 28-ին`ժամը 19.45-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ուսանողական փողոցի հանրակացարանում վիճաբանություն է: Նույն օրը, ժամը 21.20-ին, «շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային շրջանի ծակած վերք, ներքին արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հանրակացարանից հիվանդանոց է տեղափոխվել 1964 թ. ծնված Ալբերտ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, հանրակացարանի […]

̰
Ցանկացել ենք ապրել Ադրբեջանից անկախ, և մեզ սկսել են սպանել դրա համար, այս գաղափարը պետք է հասցնել միջազգային հանրությանը. Էլիբեգովա

16:01 01.03.2019

Ինչպե՞ս պետք է Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին իրազեկել միջազգային հանրությանը, արդյո՞ք ընդունելի է «խավիարային դիվանագիտությունը»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցին պատասխանեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Պրակտիկան ցույց տվեց, որ խավիարային դիվանագիտությունն այնքան էլ չի աշխատում Ադրբեջանի դեպքում, առավել ևս այն բոլոր սկանդալներից հետո` ԵԽԽՎ-ի պատգամավորներին, կոնգրեսականներին «էին գնում»: Այսինքն՝ դա բավականին վարկաբեկված […]

̰
Մարտի 1-ին կրակողների որոշ անուններ հայտնի են. Սեդա Սաֆարյան

15:04 01.03.2019

2008թ. մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած դեպքերին է այսօր անդրադարձել նախկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նրա խոսքերով` քրեական գործերը կազմվել են բազմաթիվ հատորներով, և ինքը դեռևս չի հասցրել բոլորին ծանոթանալ, սակայն այնքան փաստեր, որ ինքը ուսումնասիրել է, հիմք են տալիս ասել, որ ապացույցները բավարար են: Մասնավորապես, հարցաքննվել են կրակողները, բացատրություն են տվել […]

̰
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

14:02 01.03.2019

Մարտի 1-ին` ժամը 11:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են տարբեր չափի քարեր (մոտ 25 քմ տարածքում):

̰
Ռուսական լրատվամիջոցները տարօրինակ ռեպորտաժներ արեցին սումգայիթյան ջարդերի մասին. ադրբեջանագետ

13:58 01.03.2019

Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաընկերությունները Խոջալուի մասին ռեպորտաժներ էին հեռարձակում, սովորաբար այդ ռեպորտաժներում փորձում էին պարիտետ պահպանել, այս անգամ նման բան չկար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման դիտարկում ներկայացրեց Արամ Աբրահամյանը՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ զրույցում: «Այդ պարիտետը ստեղծվում էր հայկական կողմի քրտնաջան աշխատանքի արդյունքում, այսինքն՝ միշտ, եթե մի կողմը հարձակվող է լինում, […]

̰
Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

12:53 01.03.2019

Փետրվարի 28-ին`ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Բակունցի նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենն ենթարկել Վրաստանի քաղաքացի 38-ամյա Շոթա Ց.-ին, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր Վրաստանի Թբիլիսի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 108 հոդվածի (սպանություն 2 կամ ավելի անձանց) և 236 հոդվածի 3-րդ […]

̰
2008 թվականի մարտի 1-ից սկսած՝ այս օրն ինձ համար դարձել է սգո օր. Մարուքյան

12:42 01.03.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցել են Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, որից հետո քայլերթով ուղևորվել են դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ սպանված 10 անմեղ քաղաքացիների հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս է հայտնել, […]

̰
Փետրվարի 28-ից մարտի 1-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 61 դեպք

11:42 01.03.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 28-ից մարտի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, թմրամիջոցի հայտնաբերման 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 7-ական, ծեծի 3, բնակարանային գողության, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի իրացման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրության 2-ական, սպանության փորձի, յուրացման […]

̰
Քրգործ է հարուցվել Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքերի առթիվ

11:32 01.03.2019

Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ Արագածի տարածքային բաժանմունքից տրամադրած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արագածոտնի […]

̰
Նոր զարգացում «Հաց բերողի» մահվան գործով. ՀՔԾ-ն մի դրվագը կարճել է ու գործը հետ ուղարկել ՔԿ

10:40 01.03.2019

«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել. ՀՔԾ-ն մի դրվագով կարճել է քրեական գործը, իսկ մյուս մասով նորից ուղարկել  ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից: Հիշեցնենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական […]

̰
«Տարածք խաղաղության դիմաց» գոյություն չունի. Շիրինյան

00:30 01.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանին հարցրեց «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքի մասին, մասնավորապես՝ եթե դրա մասին խոսք չկա, ի՞նչ հանրահավաքի մասին կարող է խոսք գնալ: «Ֆիզիկական իմաստով մենք հարցը լուծել ենք, խոսքը միջազգային ճանաչման մասին է, գործընթացը գնում է, որքան հասկանում եմ, «թավշյա» հեղափոխությունից հետո ստորջրյա հոսք է գնում Արցախը […]

̰
Գյումրիում տեղադրված Սումգայիթյան զոհերի հիշատակի խաչքարը երկրաշարժից կոտրվել էր

23:28 28.02.2019

Սումգայիթի ոճրագործությանը զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակն այսօր հարգել են Գյումրիում, ծաղիկներ են խոնարհել Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգում տեղադրված խաչքարին: Ծաղկեդրմանը մասնակցել են Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները: Սումգայիթի զոհերի հիշատակին կառուցված խաչքարի հեղինակը վաստակավոր քանդակագործ Զավեն Կոշտոյանն է։ «Հայրս պատմում էր,որ երկրաշարժի ժամանակ հուշարձան-խաչքարը  շրջվել ու կոտրվել էր, բաժանվել բազմաթիվ մասերի: Հետո հայրս  նորից վերականգնեց խաչքարը, […]

̰
Ինձ ոչ մեկը չի զանգահարել. Օսիպյանը՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին

20:05 28.02.2019

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, զանգահարել է և սպառնացել իրեն: «Ես անկեղծ պատասխանում եմ, չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Ինձ որևէ մեկը չի զանգահարել, նման տոնով ոչ ոք չի կարող զանգահարել, վստահեցնում […]

̰
Ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն կամ չվերահսկեն. Վալերիյ Օսիպյան

19:25 28.02.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը փետրվարի 28-ին, պատասխանելով լրագրողների հարցին, ինչո՞ւ ոստիկանությունը ժամանակին քայլեր չձեռնարկեց՝ կանխելու համար ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի փախուստը, նշեց. «Ոստիկանությունը այդ գործին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր, որ մասնակցեր»: Հարցին՝ ի՞նչ քայլեր է այժմ կատարում ոստիկանությունը, Օսիպյանն ասաց, որ օպերատիվ-փնտրողական աշխատանքներ են իրականացվում: Նա չպատասխանեց հարցին՝ նա երկրո՞ւմ […]

̰
Համաներման հետևանքով հանցագործությունների դեպքերն աճել են. Օսիպյան

19:00 28.02.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է հանցագործությունների թվի աճը համաներման հետևանքով, և արդյո՞ք այս վիճակն իրեն չի մտահոգում: «Ինձ չի մտահոգում, ավելի ճիշտ՝ վիճակը տիրապետելի է, մենք ունենք որոշակի դեպքերի աճ, բայց այն կարգի չէ, որ անհանգստացնեն մեզ բոլորիս, և ես կոչով […]

̰
Արցախի անվտանգության, նրա ռազմական հզորության երաշխավորն ենք. Շիրինյան

18:30 28.02.2019

Վարչապետն ասում է, որ բանակցելու են Հայաստանի անունից, Հայաստանի կողմից ի՞նչ ունենք ասելու Ադրբեջանին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանին: «Արցախի անվտանգության, նրա ռազմական հզորության երաշխավորն ենք: Տարածքի վեճ չէ: Մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ չենք այդ իմաստով, կոնֆլիկտի մեջ ենք մեր սահմանների իմաստով»,- ասաց Շիրինյանը: Նրա խոսքերով՝ […]

̰
Մենք պետք է դուրս գանք, տեղավորվենք ՄԱԿ-ի բանաձևի շրջանակներ. Շիրինյանը՝ արցախյան կարգավորման մասին

17:59 28.02.2019

«Մադրիդյան», «Կազանյան», «Լավրովյան» սկզբունքներն արդիական չեն: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Դրանք չպետք է լինեն, դրանք ծուղակ են: Երբ երկու բանաձև իրար հետ է դրվում` տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն, ինքնորոշման իրավունք, երբ մեկ կողմը խոսում է, իրավահավասարության մասին խոսք չկա: Այն էլ խաղաղ պայմաններում սա ցիկլային կերպով […]

̰
Եկատերինբուրգում հրդեհից 3 երեխայի փրկած հայի ընտանիքին բնակարանից վտարել են

16:22 28.02.2019

Եկատերինբուրգում հրդեհից երեք երեխաների փրկած բազմազավակ ընտանիքի հոր՝ Գևորգ Ավետիսյանի ընտանիքին, տեղի դատարանի որոշմամբ դուրս են հանել: Քաղաքային իշխանությունները տեղյակ են ստեղծված իրավիճակից և քայլեր են ձեռնարկում բազմազավակ ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար: «Մենք այժմ փորձում ենք հասկանալ: Հասկանալի է, որ փնտրելու ենք հնարավորություն ընտանիքին օգնելու համար: Օրենքի շրջանակներում մենք ամեն ինչ կանենք»,- Говорит Москва ռադիոընկերության […]

̰
Հակահայ գրությունները ջնջված են, իսկ հանցագործներին փնտրում են. Արամ Գուրան

16:04 28.02.2019

Օրեր առաջ Ստամբուլի Բալաթ շրջանի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու գլխավոր մուտքի և պատի վրա ցեղապաշտ ու ատելություն պարունակող բովանդակությամբ գրություններ էին հայտնվել: Փետրվարի 23-ին հայտնաբերված գրություններն անգլերենով ու արաբերենով են, որոնք տեսագրել են թաղային խորհրդի անդամները և փոխանցել համապատասխան մարմիններին: Պոլսահայ գործիչ, երկլեզու «Լույս» թերթի հիմնադիր Արամ Գուրանը, որը նաև եկեղեցու ներկայացուցիչն է պետական կառույցներում, SHANTNEWS.am-ին […]

̰
BACK_TO_TOP