12:17 13.03.2019
Ուկրաինայից Սաակաշվիլին արտաքսվել էր 2017 թվականին, երկրի նախագահի հրամանով: Նրան արգելված է մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը, սակայն հիմա նա հայտարարում է, որ ապրիլի 1-ին Ուկրաինա կվերադառնա: Ապացույցի համար նա ցույց է տվել ինքնաթիռի տոմսը։ «Ես այս տոմսը գնել եմ, որովհետև վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Երբ նա չանցավ […]
12:10 13.03.2019
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա […]
10:45 13.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, սպանության սպառնալիքի ու ծեծի 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, համակարգչային […]
10:31 13.03.2019
Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի որոշակի առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ ստացիոնար բուժման է ընդունվել Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ հոսպիտալում իրականացված հետազոտությունները բավարար չեն եղել որդու առողջական վիճակը պարզելու նպատակով: Բողոքի ուսումնասիրության շրջանակում […]
23:37 12.03.2019
Շիրակի մարզում բնակարանային գողությունների թիվն աճել է: Հանցագործների թիրախում են հիմնականում բազմաբնակարան շենքերը: Խնդիրը դարձել է գլխավոր դատախազությունում քննարկման թեմա: Անվտանգության միջոցառումներ են նախատեսվում ձեռնարկել Գյումրիում և խոշորացված համայնքներում: Քննարկվում են թիրախավորված թաղամասերում ու շենքերում տեսանկարահանող սարքերի ու անվտանգության համակարգերի տեղադրման հնարավորություննները։ Բնակարաններից ու ավտոմեքենաներից գողության դեպքերն ավելացել են, բայց հանցագործությունների բացահայտման ցուցանիշը […]
21:27 12.03.2019
Մարտի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչների խմբին՝ բաղկացած 8 հոգանոց անձնակազմից, որի ղեկավարն է Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հակազդման, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման և կառավարման գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ռենդի Քոթին: Հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային […]
17:15 12.03.2019
Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն հասկանում, որ եթե անգամ Հայաստանի իշխանությունը համաձայնի որևէ բանաձևի, կարգավորման ծրագրի, այն հնարավոր չի լինի իրականացնել առանց Արցախի իշխանությունների համաձայնության: Այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Անկասկած, հասկանում են, և դրա վկայությունն այն է, որ պարբերաբար այցելում են Արցախ ու քննարկում: […]
16:03 12.03.2019
Պատերազմը չի ավարտվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: «Մենք ունենք երկարաձգված և անորոշ կարգավիճակ ունեցող հրադադար: Կա ուժի հնարավոր կիրառման սպառնալիքի ներքո բանակցություններում զիջումներ կորզելու ռազմավարությունը, որին մենք չենք գնացել: 2016-ից հետո իրավիճակի փոփոխությունն այս առումով եմ կարևորում, որ մենք հստակ փաստեցինք՝ Ադրբեջանը նախահարձակ ռազմավարություն որդեգրեց և անհաջողության մատնվեց: […]
16:00 12.03.2019
Ցանկացած բանակցություն ավելի ճիշտ է, քան իրավիճակի սրացումը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին խոսեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը: «Գոնե դիրքորոշումների հստակեցման տեսանկյունից կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը ճիշտ կանի, որ հանդիպի Ալիևի հետ՝ հասկանալու համար, թե այն փիլիսոփայությունը կամ ոչ ֆորմալ շփումները, որ տեղի են ունեցել նրանց միջև, ի՞նչ քաղաքական դիրքորոշումների […]
15:58 12.03.2019
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, անդրադառնալով 2018 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի կողմից դաժան ծեծի հետևանքով սպանված Ջուլիետա Ղուկասյանի դեպքին, նշել է, որ քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի: «Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի հետ կապված մենք ունենք հարուցված քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում, մենք ունենք նաև որպես մեղադրյալ ներգրավված անձ, որը գտնվում է կալանքի […]
13:18 12.03.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում այսօր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության հարցն է: Հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին հարցրեց՝ գործող օրենքի պայմաններում ինչո՞ւ են ավտոներմուծողները որոշել աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաներ ներմուծել: «Նույն հարցերը մենք ենք ուղղել ընկերություններին և անհատներին, […]
12:18 12.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին, որով կոչ էր արվում զերծ մնալ հայտարարություններից, որոնք ուղղված են ձևաչափի փոփոխությանը: «Համանախագահների հայտարարությունները սովորաբար աչքի են ընկնում որոշակի անորոշություններով, դա դիվանագիտական լեքսիկոնի անհրաժեշտությունն ու պարտադրանքն է: Այն մեսիջները, որ ուղղվեցին հայկական ու ադրբեջանական կողմերին, ընդհանուր ավելի շատ որպես […]
11:05 12.03.2019
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն` հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանին։ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նշենք, որ այս արարքը պատժվում է […]
10:30 12.03.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից գողություն էր կատարվել: Պարզվել էր, որ բնակարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Գողությունը կատարելու համար երեք անձ էր բերման ենթարկվել, և հայտնաբերվել էր գողացված իրերի մեծ մասը: Այս դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` […]
20:00 11.03.2019
Հաշվի առնել կլիմայական պայմանները, թե որ տարածաշրջանում որքան է արևային օրերի քանակը, կարևոր նախապայման է, որը որոշիչ դեր է կատարում, թե ինչ տիպի արևային ֆոտովոլտային կայաններ ու ինչ որակի կամ դասի էլեկտրական վահանակներ կարելի է առաջարկել սպառողներին: Գերմանիայում վերապատրաստված հայ մասնագետներն ուսումնասիրել են Շիրակի մարզի եղանակային պայմանները: Արևի ջերմատվությունը և օրերի քանակը լիարժեք են, որպեսզի […]
19:44 11.03.2019
Ինչո՞ւ են տղամարդկանց հատուկ մասնագիտությունները գրավում կամ հետաքրքրում կանանց: Սա ամենևին գենդերային հավասարության կամ գենդերային քաղաքականության հետ կապ չունի: Ժամանակն է ցույց տվել, որ կանայք մեծ հաջողություններ են ունենում նաև այնպիսի մասնագիտություններում, որտեղ տղամարդիկ են եղել առաջատար դիրքերում։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության սարքավորումների վերանորոգման կենտրոնում ամեն օր կանայք վերանորոգում ու կարգավորում են այն սարքավորումները, որոնց ճշգրիտ […]
13:50 11.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժ գյուղի՝ 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: 2019թ մարտի 10-ին`ժամը 13:25-ին, շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի […]
12:30 11.03.2019
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մի խումբ մասնագետներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև. «Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ: Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց […]
11:46 11.03.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Գյումրի […]
11:40 11.03.2019
Երևանում մարտի 9-ին` ժամը 05։00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի 4 հասցեում գործող «Նո Թայմ» ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 1 քաղաքացու և ներկայացրել մի քանի քաղաքացիների՝ տեղի ունեցած վիճաբանություն և ծեծկռտուքի հետ կապված: Shamshyan.com-ի փոխանցմամբ` պարզվել է՝ բերման ենթարկվածը Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Ստեփան Գ.-ն է, իսկ ներկայացվածներն են 18-ամյա Աղասի Ա.-ն, […]
11:35 11.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 7-11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 49, մարմնական վնասվածք հասցնելու 34, ծեծի 15, խարդախության 12, թմրամիջոցի հայտնաբերման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, […]
09:53 11.03.2019
Մարտի 8-ին կյանքից հեռացած պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի հուղարկավորության կազմակերպման համար Պոլսում հանձնաժողով է ձևավորվել: Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Պոլսո պատրիարքարանից: Պատրիարքի հուղարկավորությունը կատարվելու է մարտի 17-ին, իսկ այսօրվանից պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը պատրիարքարանում ցավակցական ընդունելություններ է ունենալու: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մարմինը մարտի 14-ին փոխադրվելու է Գում Գաբուի աթոռանիստ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի, և […]
15:47 10.03.2019
Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան […]
14:14 10.03.2019
Այսօր՝ ժամը 01:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 30-ամյա Դավիթ Թովմասյանը և հայտնել, որ մարտի 9-ին՝ ժամը 16:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի պատուհանը և մուտք գործել ներս, այնուհետև հյուրասենյակից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր և […]
12:12 10.03.2019
Արմավիրի ԲԿ-ում մարտի 8-ին մեռելածնության դեպք է գրանցվել. հերթապահ բժիշկը եղել է Սուսաննա Միրզոյանը: Դեպքի հետ կապված ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստավում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել ծննդկանի սկեսրայրը` Արմավիրի բնակիչ Աշոտ Մարկոսյանը: Նշանակված է դիակի փորձաքննություն:
09:55 10.03.2019
Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա, մենք շատ թանկ գին ենք վճարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՉԿԱ Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ […]
12:59 09.03.2019
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հորդորում է Մեծ պահքի ընթացքում օգտագործել հայկական ավանդական ճաշատեսակներ, որոնց մեծ մասի պատրաստման համար կիրառվում է ընդեղեն: Սեդրակ Մամուլյանը նաև խորհուրդներ է տվել՝ Մեծ պահքի շրջանում ինչ ուտեստներ կարելի է պատրաստել: «Օրինակ՝ մասրապուրը սիսեռով և սպանախով, մասրապուրը ձավարով և վայրի բույսերով, ոսպով մշոշը, որը ոսպի, […]
19:45 08.03.2019
Բնությունը զարմանահրաշ է ոչ միայն կենդանական կամ բուսական աշխարհով, այլև ապարներով, որոնք բնական անգերազանցելի հուշարձաններ են, սակայն հաճախ մարդու ձեռքում անտաշ ու անմշակ քարը դառնում է գեղարվեստի նմուշ: Ու ամենևին էլ պարտադիր չէ, որ դրանք լինեն թանկարժեք քարեր, որպեսզի արվեստագետի ձեռքում վերածվեն կրեատիվ իրերի: Համոզվեցինք` այցելելով երիտասարդ գեղանկարչուհի Ռիմա Գյոդակյանին, որի տան մի փոքրիկ անկյունը վերածվել […]
19:20 08.03.2019
Չինուհին հրաժարվել է իր 12-ամյա որդուց դպրոցում վատ սովորելու և ցածր գնահատականներ ստանալու համար: Մայրը բարկացել է նրա համար, որ որդին դպրոցական թեստը լրացնելու արդյունքում ստացել է ոչ թե 95, այլ 81 միավոր: Ականատեսների խոսքերով` բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նա մի քանի անգամ հարվածել է որդուն, այնուհետ երեխային թողել է փողոցում, նստել մեքենա և հեռացել: Անցորդները […]
16:43 08.03.2019
Գերմանիայի կլինիկաներից մեկի բուժաշխատող Նիլս Հեգելը խոստովանել է, որ շուրջ 100 հիվանդի է սպանել: Հունվարին գերմանական Օլդենբուրգի դատախազությունը մեղադրեց նրան 97 մարդու սպանելու մեջ: Դեռ 2015-ի փետրվարին Հեգելը երկու հիվանդի սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Իսկ ավելի ուշ խոստովանել էր, որ տարիների ընթացքում Դելմենհորսթի և Օլդենբուրգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում սպանել է 90-ից ավելի մարդու: […]