17:31 08.02.2019
Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ներկայումս պերֆեկցիոնիզմը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ և սպառնում է վերածվել համաճարակի: Այս մասին հայտնում է Sage Journals-ը: Նշվում է, որ պերֆեկցիոնիզմի առավել շատ հակված են միլենիալները, այլ կերպ ասած՝ այն սերունդը, որը ծնվել է 1981-2000 թվականներին: Հոգեբանները վերջին 25 տարիներին ավելի քան 70 խոշոր ուսումնասիրություն են կատարել այս թեմայով: Նրանք […]
17:26 08.02.2019
Արդյո՞ք պարգևավճարները պետք է գաղտնի պահվեն, թե՞ դրանք պետք է հրապարակվեն: «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանն այս հարցը տվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: «Մենք կողմնակից ենք, որպեսզի հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աշխատավարձի, պարգևավճարների հետ կապված դրսևորեն թափանցիկ մոտեցում: Դրանք պետք է բաց լինեն հասարակության համար»,- ասաց Մակունցը: Նա տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը […]
16:50 08.02.2019
Թուրքիայից Հայաստան է վերադարձվել նախորդ տարվա աշնանը գողացված «Բելառուս» մակնիշի տրակտորը: Դեպքը տեղի էր ունեցել հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող հատուկ պահպանվող տարածքում, որտեղ գտնվում է Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղի խոտհարքների հիմնական մասը: Գողացված տրակտորը Հայկավան գյուղի սեփականությունն է: Հայկավանցի Գոռ Կարապետյանը գյուղի ինժեներ-մեխանիզատորն է, գյուղապետարանին պատկանող գյուղտեխնիկան խոտհունձի սեզոնին ինքն է աշխատեցնում։ Իսկ խոտհարքների մեծ […]
16:09 08.02.2019
Որպես մշակույթի նախկին նախարար և հիմա էլ, որպես ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Լիլիթ Մակունցը կարծում է, որ պետք է պահպանվեն Մշակույթի նախարարության ոլորտային գործառույթները: «Հիմա մենք ունենք հենց այդ պատկերը, վերջին քննարկումների արդյունքում հենց այդպես էր: Կարևոր է արձանագրել, որ մշակույթի նախարարության որևէ գործառույթ չի կրճատվում: Հիմա մենք ասում ենք՝ մշակույթի, կրթության և […]
15:24 08.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:15-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեղատան պահարանից հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում […]
15:22 08.02.2019
Կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այցելել է բժշկական կենտրոն և փորձել պարզել, թե ինչ խնդիրներ են ծագել նրա առողջական վիճակի հետ կապված: «Նրա մոտ ծայրահեղ ծանր վիճակ չի եղել»,- վստահեցրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին՝ ասելով, թե Մանվել Գրիգորյանը գտնվում է հետազոտության փուլում, որի […]
14:53 08.02.2019
Եթե տնտեսական վիճակը կտրուկ չբարելավվի, դուք կարո՞ղ եք ներկայացնել այն բացատրությունները, թե ծանր ժառանգություն եք ստացել կամ ՀՀԿ-ն խանգարում է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: «Ո՛չ, որովհետև անկախ նրանից՝ խնդիրների պատճառը որտեղ է, մենք այսօր պատասխանատու ենք բոլոր խնդիրների համար: Այդ մեջբերումները […]
13:50 08.02.2019
Վիրավորված 3 զինծառայող ծառայության կանցնի ԱԱԾ-ում: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով: Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների` 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը:
10:28 08.02.2019
Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում: Դիմումատուն Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայրն ունի առողջական մի շարք խնդիրներ, ենթարկվել է վիրահատության, սակայն ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրա մոտ առաջացել է առողջական նոր խնդիր, որի պատճառները պարզելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի […]
10:12 08.02.2019
Հայաստանի օրհներգը փոխելու մասին քննարկումները հասել են մինչև Սփյուռքի տարբեր համայնքներ: Այս առիթով իրենց տեսակետները սփյուռքահայերը արտահայտում են հիմնականում սոցիալական կայքերում՝ նշելով, որ դեմ են օրհներգի փոփոխությանը: Սփյուռքահայ հրապարակախոս Րաֆֆի Դուդակլյանը Shantnews-ին հայտնում է, որ չնայած քննարկումներին, օրհներգի փոփոխությունն այսօր օրակարգային չէ և, ընդհանուր առմամբ, Սփյուռքը դեմ է փոփոխությանը: Մանրամասները՝ տեսանյութում:
00:45 08.02.2019
Գյումրիում եղած 2800-ից ավելի տնակներից մոտ 700-ը, քաղաքապետարանի տվյալներով, քարաշեն և կիսաքարաշեն են, որոնց մեծ մասը կապիտալ շինություններ են, բայց տնակային հասցեներով: Հենց սա էլ խնդիր է ստեղծել բնակիչների համար սեփական գույքը որպես հիմնական տնօրինել: Սեփականաշնորհումից հետո է միայն հնարավոր հասցեավորում փոխել, որով տնակների թիվ կհստակեցվի, իսկ այդ ընտանիքների հանդեպ պետությունը բնակարանային ապահովման պարտավորություն չի […]
00:21 08.02.2019
Լազերային տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ռադիոլոկացիա. այս ուղղություններով, ըստ պատգամավոր Տիգրան Կարապետյանի, հայկական ռազմարդյունաբերությունը շահավետ դիրքերում է: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Նաև կան ուղղություններ, որոնց մասին մենք չենք բարձրաձայնում, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում ենք: Կարծում եմ, որ պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները: Վերջին օրերին […]
23:42 07.02.2019
Նախկին իշխանությունների մոտ կար արմատացած մի կարծրատիպ, որ երկիրն ունակ չէ արտադրելու, ունենալու սեփական ռազմարդյունաբերություն: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը: «Որոշ դեպքերում, իհարկե, արդարացված էր, որովհետև ներկայացվում էին նաև շատ ամբիցիոզ ծրագրեր, որոնք պահանջում էին հսկայական ֆինանսական ռեսուրսներ, ներդրումներ ոլորտի կողմից: Բայց հիմնականում քաղաքականությունը […]
20:00 07.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տատի բնակարանից 25-ամյա երիտասարդի կողմից կատարած առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի կեսերին Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1994թ., ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր տատի՝ Էջմիածին […]
19:05 07.02.2019
Անգլիական «Նյուպորտ Քաունտի» ակումբի դարպասապահ Ջո Դեյը Անգլիաի գավաթի շրջանակներում «Միդլսբրոյի» հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո իմացել է, որ երկվորյակներ է ունեցել ու անմիջապես մարզադաշտից վազքով ուղևորվել է ծննդատուն: Հարցազրույցի ժամանակ Դեյը խոստովանել է, որ ինքն ու կինը ենթադրել էին, որ հենց խաղի ժամանակ կարող էր սկսվել ծննդաբերությունը: Ամեն դեպքում կինը հորդորել էր Ջոյին, որ […]
18:30 07.02.2019
Արյունաբանական կենտրոնի և Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները միավորվել են: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի է ունեցել մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: «Նախկինում ամեն ինչ կար առանձին-առանձին: Մեկտեղումը, ուժերի միացումը դրական […]
17:13 07.02.2019
2017-ի համեմատ 2018-ին ՀՀ-ում բնական հավելաճը կազմել է 3%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2018թ. Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 36 հազ. 502, ինչը 2017թ. համեմատ պակաս է 1 198 ծննդով կամ 3.2%-ով: Մեռելածինների թիվը կազմել է 632, ինչը 2-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 5.6%-ով պակասել է նաև մահացածների թիվը և կազմել 25 […]
15:16 07.02.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախաձեռնության համար՝ ապրիլի 24-ը հռչակել որպես Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն: «Արամ Ա. Կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին, ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր» […]
14:41 07.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը պատմել է՝ կա համապատասխան հանձնաժողով, որը մինչև հունիս պետք է հետազոտի և պարզի, թե ինչ պատճառով են Գյումրիում մարդիկ մնացել անօթևան: «Պետք է պարզի՝ երկրաշարժի՞ հետևանքով է, և ինչու է դեռ անօթևան 30 տարի անց: Շիրակի մարզում առավել մեծ թվով բնակարաններ են […]
14:17 07.02.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ օրհներգի և դրոշի փոփոխության հետ կապված քննարկումներին և շահարկումներին՝ ասելով, թե հարգանքով է վերաբերվում բոլոր կարծիք հայտնողներին, այդ թվում՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Հարցին, թե կուսակցական գործընկերների կողմից չե՞ն եղել արդյոք նկատողություններ կամ լռեցնելու փորձեր, Ալեն Սիմոնյանն ասել է, […]
12:55 07.02.2019
Արդյո՞ք նոր մարդիկ, ովքեր գալիս են որևէ պաշտոն զբաղեցնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է, որ այս հարցն իրեն շատ են տալիս, իսկ պատասխանը մեկն է. «Ո’չ, մեր կուսակցության անդամներ չեն համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները: Ի տարբերություն նախորդ իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» […]
12:49 07.02.2019
«ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրոձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն», – այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում: Կառավարությունը խոստանում է, որ ծրագրային 5 տարվա ընթացքում կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու […]
12:42 07.02.2019
Անցած գիշեր գողության հերթական փորձն է կատարվել Երևանում. այս անգամ գողերը որոշել են մուտք գործել Պետական կամերային երաժշտական թատրոն: Թե գողոնի ինչ ակնկալիք են ունեցել չարագործները մշակութային օջախից, պարզ չէ, քանի որ ազդանշանային համակարգի շնորհիվ ոստիկաններին հաջողվել է կանխել գողության դեպքը: Գողերը դիմել են փախուստի: Դեպքի վերաբերյալ SHANTNEWS.am-ը տեղեկություններ ստացավ թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանից, որը […]
12:33 07.02.2019
Շիրակի նորանշանակ մարզպետը մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային առաջին հանդիպումը: Տիգրան Պետրոսյանը ծանոթացել է պատասխանատու վարչությունների, բաժինների ղեկավարների հետ և նրանց գործունեությանն առնչվող հարցերին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: «Ինձ պատիվ ու պատասխանատվություն է ընձեռվել ղեկավարելու իմ մարզը: Ինձ համար աշխատանքը համագործակցությունն է: Աշխատանքային մոտեցումների ու առաջնահերթությունների հստակեցումը պետք է անենք հիմնվելով մեր […]
12:23 07.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման, ծեծի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 4-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության […]
11:48 07.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից հոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 20-ին` ժամը 11:30-ին, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն […]
01:00 07.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը խոսել է Շիրակի փոխմարզպետի` ԱԺ պատգամավոր դառնալու մասին: «Հեղափոխությունից առաջ ես աշխատել եմ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում՝ որպես հոգեբան: Իսկ հասարակական գործունեությունը զուտ իմ բարի կամքի դրսևորումն էր, ես անմասն մնալ չէի կարող: Հեղափոխությունից հետո 6-7 ամիս աշխատել եմ Շիրակի փոխմարզպետ: […]
00:23 07.02.2019
Արդյո՞ք կարևոր է մարզպետարանների գոյությունը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին խոսեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը: «Մարզպետարանների մասին սկսել եմ իմ կարծիքն ասել այն ժամանակ, երբ մտա աշխատանքի: Նախկինում քննարկումներ շատ են եղել, բայց անմասն էի մնում, որովհետև չգիտեի՝ որքանով է այն պետք, որքանով՝ ոչ: Այսօր, անկեղծորեն ասեմ, պետք է: […]
00:12 07.02.2019
Խորհրդային և ռուսաստանցի հայտնի գեղասահորդուհի, ազգությամբ հայ Հասմիկ Վարդանյանը կարող է կանգնել քրեական պատասխանատվության ենթարկվել: Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նրա փաստաթղերում հայտնաբերվել է կեղծ բժշկական տեղեկանք: Կեղծ փաստաթղթի պատճառով նրան հեռացրել են Ֆիզիկական կուլտուրայի ռուսական պետական համալսարանից, որտեղ նա աշխատում էր որպես գեղասահքի և մանկավարժության ամբիոնի դոցենտ, հիմա էլ հնարավոր է քրեական գործ հարուցվի:
23:08 06.02.2019
Քաղաքի ծայրամասային թաղամասի տարածքը նախկինում հատուկ պահպանվող գոտի էր, տեղակայված էր հայտնի «Ուռի գունդ» զորամասը, որը զբաղեցնում է 21 հեկտար տարածք։ Մոտ 10-ը տարի առաջ զորամասի նախկին տարածքը կառավարության որոշմամբ հանձնվել է համայնքին, բայց որևէ նպատակի այն չի ծառայել: Տարածքի հանդեպ հետաքրքրությունը վերջին ամիսներին ակտիվացել է: 21 հեկտար տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող էլի ընկերությւոններ կան: […]