18:00 12.02.2019
Երբ նվազագույն կենսաթոշակի չափը տարեսկզբին ավելացավ, ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված ընտանիքները սա վերագրեցին նաև նպաստի չափին` կարծելով, թե ընտանեկան նպաստի բազային չափի հաշվարկը ևս փոփոխվել է:
Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ դիմող քաղաքացիներին տեսուչները ամեն օր ստիպված են բացատրել, որ բազային 18 000 հազար դրամը և յուրաքանչյուր երեխային վճարվող գումարի չափը մնացել է նույնը: Փոխվել է միայն կենսաթոշակ ստացող նպաստառուների բալային հաշվարկի կարգը, որը չի ազդում նպաստ ստանալու վրա:
Այսինքն` նվազագույն 25 500 դրամ կենսաթոշակի չափի սահմանումը նաև չի նվազեցրել սոցիալական բալը. նրանց մոտ կպահպանվի 30,01 շեմը: Համակարգում կատարված մեկ այլ փոփոխությունն էլ վերաբերում է նպաստառուներին արտոնյալ պայմաններով տրամադրվող գազի սպառման սակագնին: Նախորդ տարվա օգոստոսից նպաստառուների համար սակագինը նվազեցվել է, որից կարող են օգտվել նաև այս տարի նոր փաստագրվող ընտանիքները:
Այն ընտանիքները, որոնք նախորդ տարի չեն հասցրել սպառել 600 խմ-ը, կկատարվի վերահաշվարկ և նախորդ տարվա 100 դրամի փոխարեն այսուհետ կվճարեն 80 դրամով: Չեղչը միայն գազի սպառման համար չէ, ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված ընտանքիքները էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտի սպառման դիմաց ևս էժան են վճարում՝ գիշերային ժամերի դիմաց 20, ցերեկը՝ 30 դրամ սակագնով: Եվ այս արտոնությունից օգտվում են նրանք, ովքեր «Փարոս» համակարգում ունեն 20 և ավելի բալ:
Նպաստ համակարգում գտնվող ընտանիքների համար նաև առողջապահական ծառայություններից օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններ են սահմանվել: Այն նախկինում էլ կար, պարզապես բուժսպասարկումից օգտվելու հնարավորություն է ընձեռվել ավելի ցածր բալային շեմ ունեցող նպաստառուներին:
Միակ փոփոխությունը, որի կիրառման մեխանիզմները վերջնական հստակեցված չեն կամ արդյոք կշարունակվի այս գործընթացը, վերաբերում է փաստագրվող նպաստառուներից պահանջվող վարկային պարտավորություններին կամ դրամային ավանդների մասին ներկայացվող տեղեկանքներին:
Միայն հայտնի է, որ ավանդ ունեցող այն ընտանիքները, որոնք թաքցրել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները, դուրս կբերվեն նպաստ համակարգից և գումարի հետգանձում կկատարվի։
15:17 12.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...
15:09 12.08.2025
Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկըՕգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...