11:48 12.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, ծեծի 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, շորթման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, […]
10:54 12.02.2019
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ մեղադրանքների` […]
10:38 12.02.2019
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակից քաղաքացիների համար Պետեկամուտների կոմիտեում գումարների վերահաշվարկի գործընթացը վերսկվել է: Խոսքը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին, որոնց ամենամսյա պարտադիր կուտակային վճարներն առավելագույն աշխատավարձի չափով կազմում են 5 տոկոս, և կուտակվող կենսաթոշակային գումարի չափը 25 հազար դրամը չպետք է գերազանցի: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաշվապահ Էլզա Գինեցյանը պատմել է, […]
23:59 11.02.2019
Փետրվարի 9-ին` ժամը 22:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Տարոն Ք.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Տարոն Ք.-ն վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 19:00-ի սահմաններում, իր տանը, հորաքրոջ որդու՝ 1979 թ. ծնված Արշալույս Խ.-ի […]
23:07 11.02.2019
Թողարկվել է աշխարհի ամենաերկար գովազդը: Woohoo հեռուստաալիքով այն ցուցադրվել է 14 ժամ անընդմեջ, իսկ կայքում կարելի է դիտել անվերջ: Wieden+Kennedy São Paulo գովազդային գործակալության Old Spice ընկերության օծանելիքի գովազդային հոլովակը բաղկացած է մեկը մյուսին փոխարինող սյուժեներից, որոնք կարելի է դիտել անընդհատ: YouTube կայքում հրապարակվել է գովազդի 3 րոպեանոց տարբերակը: Գովազդը հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում, […]
20:00 11.02.2019
Փետրվարի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ փետրվարի 9-ին՝ ժամը 20։00-ին, անհայտ անձը իրենց մուտքի մոտ բացահայտ փորձել է հափշտակել իր դստեր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել ու դիմել է փախուստի: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18։00-ին, Վիլնյուսի փողոցի 55 շենքի մոտից, […]
18:02 11.02.2019
Իսպանական Գրան-Կամարիա զբոսաշրջային վայրում զբոսաշրջիկները կարող են հսկայական տուգանքներ վճարել և նույնիսկ բանտում հայտնվել ավազին նկարելու կամ ափին քարերով ինչ-որ պատկերներ ստեղծելու համար: Այս մասին գրում է The Sun պարբերականը: Խնդիրն այն է, որ բնապահպանները խիստ մտահոգված են տեղի՝ Մասպալոմաս ավազաբլուրների էկոլոգիական հարցերով: Դրանք զբաղեցնում են 400 հա տարածք և համարվում են կղզու տեսարժան վայրերից մեկը: Մասնագետներն ասում […]
17:13 11.02.2019
Փետրվարի 16-ին Թբիլիսիում կանցկացվի «Միասին սիրով 100 կմ» խորագրով բարեգործական մարաթոն` նվիրված Սիրահարների օրվան: Միջոցառման նպատակն է օգնել «Կատարսիս» գթության տան խնամքին մնացած ծերերին: Միջոցառումը նախատեսված է անցկացնել Թբիլիսիի Կարապի լճի մոտ, որի շրջագիծը 1 կմ է: Կազմակերպիչները ցանկանում են, որ մարաթոնի մասնակիցները լճի շուրջ կատարեն 100 պտույտ: Նշվում է, որ յուրաքանչյուր մասնակից կվճարի 10 […]
17:05 11.02.2019
Փետրվարի 9-ին` ժամը 23։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի 10-րդ կողերի շրջանի, որովայնի, ձախ բազկի և դաստակի կտրված արյունահոսող վերքեր 1,3 չափերի» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին՝ ժամը 09։30-ին, […]
15:52 11.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում։ Մասնավորապես, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։ Այլ կերպ ասած՝ արտարժույթի փոխանակման գործարք են կատարել։ Ոստիկանության ծառայողները, […]
15:23 11.02.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` փետրվարի 5-ի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել: Ինչպե՞ս է պետական մակարդակով նշվելու օրը, և որոշումն ի՞նչ անդրադարձ է ունենալու հայկական խնդիրների վրա: SHANTNEWS.am-ի այս հարցերին պատասխանելով՝ ֆրանսաբնակ վերլուծաբան, Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանն ասում է՝ «չմոռանանք, որ Ֆրանսիայի նախագահի այս որոշումը հայերին վերաբերող նրա […]
14:21 11.02.2019
Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն` այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի […]
12:44 11.02.2019
Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ալեքսանդր Կոտտի ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում: Հոդվածում նշվում է, որ «Սպիտակ» ֆիլմի երաժշտության հեղինակը հայտնի System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն է: «Սպիտակ» ֆիլմը պատմում […]
12:00 11.02.2019
Կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի առաջին նիստը: Այն կարճ տևեց: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ ընդունվեց 3 հարցից բաղկացած նիստի օրակարգը: 12 կողմ ձայներով ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ըստ պայմանավորվածության՝ նա ընդդիմադիր ուժից է, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել […]
10:13 11.02.2019
Փետրվարի 9-ին ոստիկանության ԿՀՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման են ենթարկել 3 քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Նրանք են` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ` 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը: Աղբյուրի փոխանցմամբ` վերջիններս փորձել են […]
17:14 10.02.2019
Փետրվարի 10-ին`ժամը 12:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի ռեստորաններից մեկի լողավազանում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Թ.-ի (ծնված 1965 թ.) դին:
14:37 10.02.2019
Նյուրնբերգում կայացած աճուրդի ընթացքում որևէ մեկը չի ցանկացել գնել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գեղանկարները։ Դրանց վաճառքը հետաձգվել է։ Ենթադրվում է, որ աճուրդում 5 գեղանկարների անհաջողությունը կապված է դրանց բարձր գնի ու իսկության վերաբերյալ կասկածների հետ։ Աճուրդում դրանց մեկնարկային գները եղել են 19-45 հազար եվրո։
12:32 10.02.2019
Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդների և համերի տեսքով հանդիպող հատուկ պատրաստված ծխախոտ ծխելու համար: Թեև շատ օգտվողներ կարծում են, որ այն դասական ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլե ծխելը սակայն կրում է նույն առողջական ռիսկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար […]
23:51 09.02.2019
Facebook-ի ղեկաավրության հետ համագործակցության արդյունքում Վրաստանի իրավապահները բացահայտել են խորհրդարանի Իրավական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Էկա Բեսելիայի անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի հրապարակման հեղինակին: Նա ներկա դրությամբ սպանության մեղադրանքով պատիժ է կրում ՀՀ բանտերից մեկում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ կայքը: Ըստ այդմ՝ հունվարի 28-ին սկսած հետաքննության արդյունքում պարզվել է, որ ոմն “Buba Lomtatidze”-ն հունվար ամսին […]
21:28 09.02.2019
Այսօր Գյումրիում ազդարարվել է «EU at LOFT in Gyumri» երիտասարդական ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին և ավելի իրազեկելու եվրոպական միության անդամ երկրների մշակույթին: Ծրագրի հանդիսավոր բացման միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու երիտասարդներ: «EU at […]
20:59 09.02.2019
Այսօր Շիրակի կայազորի հակատանկային- հրետանային զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հայրենիքի սահմաններն ու ռազմական գաղտնիքը պաշտպանելու երդում են տվել 160 երիտասարդներ։Երդման արարողությանը ներկա են եղել նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Վաղ առավոտյան Գյումրիի հակատանկային զորամասի հարակից տարածքում ավտոմեքենաների կուտակում էր սկսվել։ Հանրապետության տարբեր մարզերից հարազատներն ու ծնողները երկար ճանապարհ էին կտրել և հասել Գյումրի, […]
17:20 09.02.2019
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին: Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալները: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է […]
14:37 09.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է համացանցում վերջին օրերին քննարկման թեմա դարձած՝ իր ավելի վաղ արած հայտարարությանը: Պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանը նախօրոք տեղյակ չի եղել մարտի 1-ի մեկի առավոտյան ոստիկանների կողմից իրականացված գործողություններից: Այդ հայտարարությունից հետո համացանցի օգտատերերը ու որոշ լրատվամիջոցներ […]
12:38 09.02.2019
Օրերս Պոլսոյ մէջ հրապարակուած է լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուի նոր հատորը, որ կը կոչուի «Beni Unutma Rusyam»։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկութիւն ստացավ Պոլիսէն: Մեր աղբիւրը նաեւ յայտնեց, որ նորատիպ հատորը շուրջ եօթ տարուան ընթացքին հեղինակին կողմէ կատարուած ուսումնասիրութիւններու հիման վրայ պատրաստուած է։ Հոկտեմբերեան յեղափոխութեան ընթացքին եւ աւելի վերջ ռուսաց Նիքոլայ ցարի Սպիտակ բանակէն զինուորներ եւ ազնուականներ […]
12:34 09.02.2019
Տարածքային կառաավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապաարկել Քասախի նոր ասֆալտապատած ճանապարհից և կից հետևյալ մեկնաբանել է. «Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Քասախում ունենք ահա այսպիսի ասֆալտապատ ճանապարհ: Սա ընդամենը 1-ն է հանրապետության համայնքներում իրականացվող 152 սուբվենցիոն ծրագրերից։ Շուրջ 605 մլն դրամ հատկացրել ենք համայնքային ճանապարհների ասֆալտապատման ու վերանորոգման համար, թվով 51 […]
12:00 09.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է ծխելու դեմ պայքարի և դրան վերաբերող օրինագծի մասին: «Օրինագիծը խնդիր ունի լուծելու հանրային և ոչ հանրային վայրերում ծխելու սահմանափակումները, գովազդի, վաճառքի մասով սահմանափակումներ, համապարփակ լուծում է տալիս այդ լուրջ առողջապահական խնդրին, որը Հայաստանում հազարավոր քաղաքացիների կյանքեր է խլում»,- ասաց Թորոսյանը: Նա նշեց, որ […]
00:43 09.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է վերջին շրջանում աղմուկ բարձրացրած պարգևավճարների թեմային: «Համաձայն եմ, որ որոշակի թերացում կա, մասնավորապես՝ ինքնապարգևատրումների հետ կապված: Այն խնդիրները, որ բարձրաձայնվեցին այս ընթացքում, դիտարկել ենք որպես խնդիր, բայց կուզեմ, որ հարցին նայենք բազմաշերտ: Առաջին հերթին, մեզ համար կարևոր է սոցիալական արդարությունը, […]
20:00 08.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպման մասին: «Ֆինանսների նախարարի հետ հանդիպումն առնչվում էր պարգևավճարներին և Հարկային օրենսգրքի փոփոխություններին»,- ասաց Մակունցը: Նա շեշտեց, որ ավելի մանրամասն քննարկվել է Հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցը: «Պատգամավորներն ունեին շատ հարցադրումներ, որոնք հիմնված են եղել որոշակի […]
19:10 08.02.2019
Գյումրիում բնակբաշխման և տնակների քանդման գործընթացներում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի հայտնաբերած ենթադրյալ չարաշահումների փաստով Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նախաքննության ընթացքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, իսկ ենթադրյալ չարաշահումները որքանո՞վ կարող են հիմնավոր ապացույցներ լինել: Ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ասաց, որ գնահատականներ տալուց ձեռնպահ […]
18:51 08.02.2019
Այսօր Գյումրիում էր Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան: Դեսպանին ընդունել է Գյումրիի քաղաքապետը: Հանդիպմանը նշվել է, որ քույր քաղաքներին միավորողը պատմամշակութային ընդհանրությունն է։ Պլովդիվն էլ Գյումրիի նման հին քաղաք է` հարուստ պատմական ու մշակութային հարուստ կենսագրությամբ։ Պլովդիվի գեղեցկությունը հայ լուսանկարչի աչքերով ներկայացվել է Բուլղարիայի դեսպանատան նախաձեռնած ցուցահանդեսում։ Լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանն է նշում, […]