22:25 06.02.2019
Հունվարից վերսկսվել է ՀԽՍՀ խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցումը: Այս տարի իրենց խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1933 և 1934 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկ»-ի մասնաճյուղերում: Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաև այն տարեցներն, ովքեր երկրից բացակայելու կամ փաստաթղթային անհամապատասխանությունների պատճառով նախորդ տարիներին չեն հասցրել օգտվել արտոնությունից: […]
17:19 06.02.2019
Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի, ներդնել […]
16:55 06.02.2019
Չորս հազար ընտանիք Հալեպում հայտնվել է մեծ վտանգի առջև: Սիրիական «Al Watan» օրաթերթը նշում է, որ վերջերս Հալեպի ծայրամասային թաղամասերում սկսել են փլվել պատերազմի հետևանքով վնասված շենքերը: Օրեր առաջ Հալեպի Սալահեդին թաղամասում փլվել էր հինգ հարկանի մի շենք, որը վնասվել էր պատերազմի ժամանակ: Փլուզման հետևանքով զոհվել էր 13 մարդ: Հալեպի Հայ Ավետարանական համայնքի պետ, վերապատվելի […]
16:44 06.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով Երևանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ. Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից իր անվամբ ստացել էր Իսպանիայից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Իրականացված անձնական խուզարկության արդյունքում առաքանիում հայտնաբերվել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է […]
16:43 06.02.2019
Գանատայի թեմը որոշած է գնել Թորոնթոյի մէջ գտնուող եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան պատկանող շէնքը։ Այս մասին տեղեկութիւն ստացաւ Գանատայէն։ Մեր ունեցած տուեալներով`Գանատայի Ազգային Առաջնորդարանը (կեդրոնը՝ Մոնթրէալ) վիճահարոյց շէնքի գնման որոշումը առնել է ետք, այդ մասին հրապարակած է յատուկ հաղորդագրութիւն մը։ Ստորեւ կը ներկայացնենք հատուած մը այդ հաղորդագրութենէն։ «Ուրախ ենք յայտարարելու, որ Երեքշաբթի, Յունուար 29, […]
13:10 06.02.2019
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ […]
12:25 06.02.2019
Ազգային ժողովում այնպես չե՞ք սեղմելու կոճակը, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասի: Այս հարցին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատասխանեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը: «Նախ Նիկոլ Փաշինյանը չի ասի՝ սեղմել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Եվ երկրորդը՝ ես այն մարդը չեմ, ով կսեղմի կոճակն անձանց թելադրանքով: Գործունեությունս միշտ ծավալել եմ ոչ իմ անձի […]
00:56 06.02.2019
Գյումրիի «Դվին» ռեստորանային համալիրի սեփականատերեր Անահիտ Գրքիկյանն ու Արմեն Մովսիսյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանի: Գյումրիի քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է նրանց հայցապահանջը: Ռեստորանային համալիրի սեփականատերերը 55 մլն 400 հազար դրամ նյութական վնասի փոխհատուցում են պահանջում քաղաքապետարանից այն հիմնավորմամբ, որ իրենց օբյեկտը 2013 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի ապրիլը […]
23:31 05.02.2019
Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Շիրակի մարզպետ նշանակելու հարցը: Ըստ շրջանառվող լուրերի՝ մարզպետի ամենահավանական թեկնածուն Տիգրան Պետրոսյանն է, որը «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով մասնակցում էր նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններին և ստացել էր 4600 քվե: SHANTNEWS․am-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանը նշել է, որ տարածված լուրերը մեկնաբանել չի ցանկանում և միայն կառավարության վաղվա նիստի օրակարգի հաստատումից հետո […]
19:35 05.02.2019
Այսօր տեղի ունեցած հանրային բնապահպանական դատավարության ընթացքում «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ ղեկավար, բնապահպան Լևոն Գալստյանը ներկայացրել է այն պատճառները, որոնց արդյունքում ստորգետնյա արտեզյան ջրային ավազանը հայտնվել է ջրային պաշարների սպառման վտանգի առջև, խոսել է նաև պետական պաշտոնյաների կողմից այդ գործում ունեցած դերի մասին: «ՀՀ պետական որոշ կառույցներ և պետական պաշտոնյաներ թույլ են տվել այնպիսի խախտումներ, […]
19:20 05.02.2019
«ԱԺ կանոնակարգ օրենքով» ԱԱԾ-ն և ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության չեն ենթարկվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Երկար տարիներ Հայաստանում եղել է լոբբինգ, որ այս մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք, նաև Պետեկամուտների կոմիտեն: 3 գերատեսչություն եմ ձեզ ասում, որոնք մի քանի գործող նախարարություն արժեն՝ իրենց անձնակազմերով, իրականացրած […]
16:43 05.02.2019
Ձկնաբույծները համաձայն չեն, որ իրենց պատճառով է Արարատյան դաշտավայրը հայտնվել անապատացման վտանգի առջև: Այսօր տեղի ունեցած բնապահպանական դատավարության ժամանակ «Ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը հակադարձեց բնապահպան Լևոն Գալստյանի այն փաստարկներին, թե արտեզյան ջրերի գերշահագործման պատճառը ձկնաբուծարաններն են: Նա իր խոսքը հիմնավորեց հետևյալ կերպ. «Հիմա բնապահպանության նախարարությունը հաստատեց, և կառավարությունը ընդունեց, որը կտանի կործանման ձկնաբուծարանները: […]
12:49 05.02.2019
Մոսկվայի դատարանը այսօր հետաձգել է Միխայիլ Խաչատուրյանի մոր հայցի քննությունը ավագ թոռնուհուն՝ Քրիստինա Խաչատուրյանին, իր բնակարանի հաշվառումից դուրս գրելու մասին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հետաձգման պատճառը պատասխանող կողմի` նիստին չներկայանալն է: Խաչատուրյան քույրերի տատիկը հունվարի 9-ին էր հայց ներկայացրել Քրիստինային իր տան հաշվառումից դուրս գրելու վերաբերյալ: Բանն այն է, որ բնակարանը տատի […]
12:31 05.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին: «Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից է Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը: Արտգործնախարարի հետ հանդիպում ենք նախաձեռնել: Այն փակ էր, չեմ կարող տեղեկություն հաղորդել հանդիպումից: Բավականին անկեղծ և արդյունավետ զրույց ենք ունեցել, մտքեր ենք փոխանակել»,- […]
09:49 05.02.2019
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է ԵՊՀ-ում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է, որ համալսարանում որոշումներ ընդունվում են՝ շրջանցելով այն մարդկանց, որոնց դրանք առնչվում են: «Բայց մարդկանց սպասումներն այլ էին: Թվում էր, թե հեղափոխությունից հետո հանրային մասնագիտական դիսկուրսն ավելի կարևոր է: Բայց ես նկատում եմ, որ եթե կա բացասական վերաբերմունք […]
01:00 05.02.2019
20 բալանոց համակարգն արդյո՞ք փոխեց մեր կրթական համակարգը: Այս թեմային անդրադարձավ ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Խնդիրն այն չէ, որ ինչքան սանդղակը մանրակրկիտ է, դու այնքան ավելի լավ կարող ես գնահատել ուսանողին: Ճիշտ հակառակը՝ այդ դեպքում մեծանում է անորոշությունների դաշտը: Այսինքն` դա դարձյալ այն ձևն էր, որի մեջ մենք չկարողացանք բովանդակություն […]
00:15 05.02.2019
Արդյո՞ք իշխանությունը շահագրգռված է խախտումներ հայտնաբերել ու դրա համար ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը հարցրել է ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանին: «Այդպիսի տպավորություն կարծես առաջանում է, որ ամեն գնով պետք է ապացուցել, որ եղել են ծանրակշիռ խախտումներ: Խախտումներ, կարծում եմ, անատարակույս, եղել են՝ հաշվի առնելով հարկային փոփոխվող […]
00:12 05.02.2019
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գործընկերոջը զարմացրել է իր արտասովոր արարքով: Նա հրավիրել է գործընկերոջը երեկոյան ընթրիքի: Խոսքը «Թվիթեր»-ի ղեկավար Զեկ Դորսիի մասին է: Հենց վերջինիս աչքի առաջ Ցուկերբերգը էլեկտրաշոկերով սատկացրել է իր պահած ընտանի այծերից մեկին, այնուհետ հանձնարարել է մսագործին, որ վերջինս մորթի կենդանուն: Դորսին այդ մասին պատմել է Rolling Stone ամսագրին: «Մարկի կյանքում մի շրջան […]
23:59 04.02.2019
ԵՊՀ-ից կա դիմորդների, լավագույն ուսանողների արտահոսք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը: «Մեզ մոտ չափազանց շատ է ձևի գերակայությունը՝ ի տարբերություն բովանդակության: Թղթերով թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում կատարված աշխատանքները, ռեալ խրախուսումը, ամեն ինչ դոփում է տեղում: Մենք ունենք տարբեր պատճառներով դիմորդների, լավագույն ուսանողների […]
19:39 04.02.2019
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը կարծում է՝ այն մարդը, որը չի տիրապետում հայերենին, չի կարող լինել լավ կառավարիչ: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում: «Եթե դու hայոց լեզուն լավ չգիտես, չես կարող լինել լավ կառավարիչ: Լավ կառավարիչը պետք է կարողանա հարաբերվել և շփվել, ուրիշ հարց է, որ լեզվի դասավանդումը պետք է դրվի […]
17:37 04.02.2019
«Եթե «Հանրապետական» ուսանողական խորհուրդները փոխվեն «ՔՊ»-ական ուսխորհուրդներով, նույն տրամաբանությամբ էլ՝ ռեկտորի դեպքում, դուք հանգիստ «շունչ կքաշե՞ք». այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանին՝ «Հեռանկար»-ի տաղավարում: «Բոլորովին, մենք կհայտնվենք տեղապտույտի մեջ: Վտանգավորը դա է»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք ուսանողները պետք է որոշեն, թե ով պետք է լինի նրանց ռեկտորը, Դիլբարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մասամբ: […]
16:25 04.02.2019
ԱԺ այգում կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը հայտարարել է հացադուլը վերսկսելու մասին: Ռեժիսորի խոսքերով՝ Ազգային կինոկենտրոնը դադարեցրել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը: Առաջին հացադուլը նա դադարեցրեց այն ժամանակ, երբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի միջամտությամբ հանձնաժողով ստեղծվեց: Ըստ հանձնաժողովի եզրակացության՝ ֆիլմի ֆինանսավորումը պետք է շարունակվեր, սակայն մինչև այժմ ոչ մի գումար չի ստացվել: Հովհաննես Գալստյանը տեղեկացրել է, […]
14:59 04.02.2019
Եթե ուսանողը պառկում է ռեկտորի դռան առաջ՝ պահանջելով նրա հրաժարականը, արդյո՞ք հետո կարող է պառկել դեկանի դռան առաջ՝ պահանջելով գնահատականը փոխել: Այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով ժողովրդավարության չափանիշներին: «Ժողովրդավարությունը սրբազան հասկացություն է, կառավարման այն եղանակներից մեկը, որից լավը դեռևս չի գտնվել: Բայց ժողովրդավարությունը, անարխիան, կոպտաբարո լինելը բոլորովին նույն տիպի հասկացություններ չեն: […]
14:12 04.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը խոսել է «Ռեստարտ» նախաձեռնության և ԵՊՀ ուսանողական խորհրդի «փոխհրաձգության» մասին: Նա նշեց, որ Ռեստարտ»-ը սկզբից դուրս էր գալիս պաշտպանելու ուսանողության շահերը: Արամ Աբրահամյանը հարցրեց` ուսանողությա՞ն, թե՞ հեղափոխության շահերի մասին է խոսքը: «Ես կարծում եմ՝ առաջին հերթին ուսանողության շահերը հեղափոխության մեջ: Ինքնին միայն հեղափոխության համար պայքարի դուրս չեն […]
12:24 04.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը հայտնել է, որ «համալսարանում փոթորիկներ են»: «Համալսարանում դարձյալ փոթորիկներ են: Ճիշտ է, տեղի ունեցավ դրական իրադարձություն, ինչպես հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի ընտրությունն էր: Նոր նախագահը հեռահար և նպատակասլաց անձնավորություն է: Այդ տեսանկյունից ընտրությունը ճիշտ էր: Բայց եթե հաշվի առնենք, որ հոգաբարձուների խորհուրդն իրականում այնքան էլ մեծ […]
09:15 04.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝ Երևան քաղաքի՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 95, 103, 97, 101 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30–16։30 Կիլիկիա թաղամասը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տները, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տները, Իսակովի […]
21:49 03.02.2019
Այսօր առավոտյան 63 տարեկան հասակում մահացել է ԱՍԱԼԱ-ի անդամներից Մկրտիչ (Մայք) Քազանճյանը: Նա մասնակցել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմին, տեղափոխվել էր Ֆրանսիա, իսկ 90-ականների կեսերին՝ Հայաստան, որտեղ էլ մասնակցել էր Արցախին օժանդակելու նախաձեռնություններին: Նրա մահվան մասին հայտնել է Ժողովրդային շարժման կենտրոնական խորհուրդը, որի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ի, առավոտյան ժամը […]
18:31 03.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Սպիտակ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան […]
18:18 03.02.2019
Երկրի օրհներգն առաջին հերթին խորհրդանիշ է, և այն պետք է պատմություն ունենա: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում այս մասին ասել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Մտավորականը հիշեցրել է Ռուսաստանի օրհներգի պատմությունը. Խորհրդային Միության փլուզումից հետո այն կորցրեց օրհներգի կարգավիճակը, բայց որոշ ժամանակ անց վերականգնվեց որպես անկախ Ռուսաստանի օրհներգ: Ի տարբերություն շատ այլ երկրների […]
22:52 02.02.2019
Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ահազանգելով Արզումանյան 10 շենքի վթարային վիճակի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր Դավիթ Խաժակյանի հետ միասին գնացել էինք Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 10 հասցե՝ բնակիչների ահազանգով։ Պետք է ասեմ, որ շենքի առաջին մուտքը գտնվում է իրապես սարսափելի վիճակում, չունի հիմք և ամեն […]