Գողացված տրակտորը Թուրքիայից վերադարձրել են Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Գողացված տրակտորը Թուրքիայից վերադարձրել են Հայաստան

16:50 08.02.2019

Թուրքիայից Հայաստան է վերադարձվել նախորդ տարվա աշնանը գողացված «Բելառուս» մակնիշի տրակտորը: Դեպքը տեղի էր ունեցել հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող հատուկ պահպանվող տարածքում, որտեղ գտնվում է Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղի խոտհարքների հիմնական մասը: Գողացված տրակտորը Հայկավան գյուղի սեփականությունն է:

Հայկավանցի Գոռ Կարապետյանը գյուղի ինժեներ-մեխանիզատորն է, գյուղապետարանին պատկանող գյուղտեխնիկան խոտհունձի սեզոնին ինքն է աշխատեցնում։ Իսկ խոտհարքների մեծ մասն էլ հայ-թուրքական սահմանի հատուկ պահպանվող տարածքում է, հատուկ թույլտվությամբ ու անցաթղթով են մտնում դաշտերը: Անցած տարի` սեպտեմբերի 30-ին, խոտհունձի ժամանակ տրակտորը անսարք վիճակում թողել էր դաշտում ու վերադարձել գյուղ: Հաջորդ օրը եկել, տեսել է, որ բազմաֆունկցիոնալ տրակտորը դաշտում չէ:

«Տրակտորը, որտեղ որ կանգնեցրել էի, չէր երևում, խոդի էին տվել, ըդպես կասիլկեն հետևից գռքաշ կապած խոտերի հակերի միջով անցել էին Թուրքիայի սահմանը»,- պատմում է Գոռ Կարապետյանը։

Իսկ սահմանապահներին մեխանիզատորը տեղյակ էր պահել, որ անսարք տրակտորը թողել է դաշտում, որ վաղն առավոտյան միայն կվերադառնա ու կնորոգի գյուղտեխնիկան: Բայց թե ինչպես է լինում, որ սահմանը հսկողների տեսադաշտից տրակտորն ու խոտի մամլիչն անհետանում և հայտնվում են սահմանից այն կողմ, այդպես էլ պատասխան չեն տալիս, ավելին` սահմանապահները կարծում են, թե կատակ է անում:

«750-800 մետր մեր տարածք էին մտել, այդտեղից շարժվելով 300-400 մետր դեպի ուղեկալի կողմը, հենց այդտեղ` ճանապարհի կողքին կանգնած տրակտորը վերցրել ու գնացել էին»- նկարագրում է մեխանիզատորը։

Հետո Գոռ Կարապետյանին սահմանապահները խոստացել են տեխնիկան գտնել ու վերադարձնել`ասելով, թե թուրք ոստիկաններին տեղյակ են պահել: Անհետանալուց 5 ամիս անց տրակտորը վերադարձրել են համայնք: Սահմանապահները պատմել են, որ տրակտորը հայտնաբերվել է ինչ-որ ամայի տարածքում։

«Տարել, դեզի մեջն են պահել, դարմանն աղցե, սալոմն աղցե, լցե վրեն ու փակել են լրիվ»,- խոտի մանրացրած կտորները շարժիչից հեռացնելով ենթադրում է տրակտորիստը։

Գողոնը թաքցնելու համար նաև արտաքինից էին փոխել: Այն ամբողջությամբ ներկել են կապույտ, իսկ անիվները` սպիտակ, բայց ներսից ամեն ինչ թալանված վիճակում է ու շահագործել հնարավոր չէ:

Մեխանիզատորի աչքով մանրակրկիտ զննությունն անելուց հետո համոզված ասում է, որ դիտավորյալ են տեխնիկան հասցրել այս վիճակին: Շարժիչն էլ է ամբողջությամբ վնասված, որը էժան չէ`2000 դոլար արժե: Տրակտորը 1989 թվականի արտադրության է, բայց եղել է գերազանց վիճակում:

Այս տրակտորը Թուրքիայի տարածքում երկար թաքցնել չէր լինի, ասում է փորձառու մեխանիզատորը, քանի որ Թուրքիան չունի «Բելառուս» մակնիշի տրակտորներ: Վնասված ու թալանված տրակտորը թեև համայնքապատկան է, բայց վերանորոգման ծախսերը Գոռ Կարապետյանն է հոգալու:

Մեկ ամսից գյուղում սկսվելու են հողի մշակման աշխատանքները, իսկ վարող, հնձող, հակավորող տրակտորը միայն հայկավանցիներին չէ, որ պետք է գալու: Գյուղտեխնիկան հասնում է նաև հարևան համայնքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP