TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծեծկռտուք Գյումրիում՝ ՌԴ քաղաքացիների միջև. կան տուժածներ

15:29 31.07.2018

Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 30-ին՝ 00:55-ին, Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ վնասվածքներով տեղափոխվել է Ռուսաստանի քաղաքացի: Նա հիվանդանոց է տեղափոխվել Սևերսկի թաղամասի հանրակացարաններից մեկի մոտից: Քաղաքացին բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: Ավելի ուշ, նույն բժշկական կենտրոն է […]

̰
Փոխնախարարն ունի 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, փոխառություններ․ «Փաստ»

08:47 31.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Մանուկյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկական հողամաս, ավտոտնակ և հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրանն են նաև «TOYOTA CAMRY 2.4» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Պաշտոնը ստանձնելու օրվա […]

̰
44-ամյա Սահակ Քալյանը հետախուզվում է

22:22 30.07.2018

Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի, այդ թվում սպանության հատկանիշներով, հետախուզվում է 1974 թվականին ծնված, Արմավիր քաղաքի բնակիչ Սահակ Քալյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է  դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին։

̰
Հայաստանում ընկերների միջազգային օրը կնշվի առաջին անգամ

10:31 30.07.2018

Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»: Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի […]

̰
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած երիտասարդներին

10:14 30.07.2018

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ: […]

̰
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

14:14 29.07.2018

Հուլիսի 29-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Լ. Ս.-ին (1972 թ.) դուրս են բերել արգելափակումից: *** Հուլիսի 29-ին, ժամը […]

̰
Ոստիկանները հայտնաբերեցին դրամապանակներ գողացողին

23:55 28.07.2018

Հուլիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդվել էր թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր գումար, նույնականացման քարտ և բանկային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հուլիսի 27-ի՝ ժամը 12.00-ին, Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը տվել […]

̰
Արդեն 4 օր է՝ Հաղթանակ թաղամասում հրդեհը մարել չի հաջողվում

10:47 28.07.2018

ՀՀ ԱԻՆ փրկարարները վերսկսել են Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր: Հրշեջ-փրկարարները 15 հազար քմ տարածքում […]

̰
ԿԳ նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է 17 միլիոն դրամի եկամուտ. «Փաստ»

09:12 28.07.2018

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996 հազար […]

̰
Սևանի ջուրը խմելուց հետո «Սևան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում. «Ժամանակ»

08:27 28.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ

07:30 28.07.2018

Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Երևանի Արցախ փողոցի տներից մեկում կողոպուտ կատարելու մեջ։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել Ոստիկանության Էրեբունու կամ մոտակա ստորաբաժանում, կամ զանգահարել 1-02, 010 45 02 02 հեռախոսահամարներով։

̰
Կաշառք ստանալու պատրվակով կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել

23:45 27.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Հաղորդագրության մեջ նշված է. «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի

20:13 27.07.2018

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի: Այստեղ այլ նպատակ, քան անձնավորված հետապնդումն է, չկա: Այս մասին ԲԿ-ում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը նույնպես մասնակցում է բողոքի ակցիային: Ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից չեղարկել ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու […]

̰
«Ես եմ» ծրագրով ծառայության մեկնեցին գյումրեցի 5 նորակոչիկներ

18:53 27.07.2018

2017 թվականին պաշտպանության նախարարությունը  հանրությանը ներկայացրեց զինվորական ծառայության այլընտրանքային երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ» ու «Ես եմ»: Առաջին ծրագիրը վերաբերում էր բուհական կրթություն ստացող երիտասարդներին, ովքեր ուսմանը զուգահեռ անցնում են զինվորական պատրաստության դասընթացներ, իսկ ուսումն ավարտելուց հետո, որպես սպաներ, մեկնում ծառայության: «Ես եմ» ծրագիրն այլ կերպ կոչվում է ժամկետային-պայմանագրային, այն կամովի ընտրում են զորակոչային տարիքում գտնվող այն երիտասարդները, ովքեր […]

̰
Ֆրանսահայ հրուշակագործը վարպետության դաս է անցկացրել հացի սոցիալական արտադրամասի շահառուների համար

18:44 27.07.2018

Արդեն 6 ամիս է՝ Գյումրիում գործում է հացի սոցիալական արտադրամաս, որտեղ աշխատում կամ աշակերտություն են անում սոցիալապես անապահով ընտանիքների ու Գյումրիի խնամքի կենտրոնների շահառուները։ Արտադրամասը կոչվում է «Բոն ապետի»: Հուլիսի 27-ին աշխատողների համար վարպետության դաս է անցկացրել ֆրանսահայ հացթուխ Գրեգ Գերգերյանը: Սովորեցրել է ֆրանսիական մրգային թխվածքների պատրաստման գաղտնիքները: Գրեգ Գերգերյանը մասնագիտությամբ ճարտարագետ է, իսկ թե ինչպես […]

̰
Ի՞նչ պետք չէ ուտել ամռանը․ խորհուրդներ սննդաբանից

15:35 27.07.2018

Ամռան շոգին ճիշտ սնվելը կօգնի խուսափել թունավորումներից և աղիքային վարակներից: Սննդաբան Գայանե Շահխաթունին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ ամռանը մեր օրգանիզմի ջրի պահանջը 30%-ով ավելանում է, քանի որ շատ ջուր ենք կորցնում: «Ամռանը ցանկալի է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք իրենց մեջ շատ ջուր են պարունակում՝ միրգ, բանջարեղեն, կաթնաթթվային սնունդ (մածուն, կեֆիր, թան, ակրոշկա): Շոգին խորհուրդ չեմ […]

̰
Փաստացի վեճի բացակայության դեպքում դատարանն ամուսնալուծության գործ չի քննի

13:16 27.07.2018

Արդարադատության նախարարությունը  www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը: Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին […]

̰
ՀԿ-ները կառավարությունից պահանջել են քայլեր՝ աշխատանքի անկախ պետական տեսչության ստեղծման ուղղությամբ

13:14 27.07.2018

Հինգ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծելու ուղղությամբ: Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգիչ ենք համարում աշխատանքային իրավունքների եւ օրենսդրական կարգավորումների նկատմամբ արդյունավետ պետական հսկողության բացակայությունը և կոչ ենք անում կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման ուղղությամբ։ Իրավունքի […]

̰
«Պտտվող անիվ»-ը խափանվել է. քաղաքացիները մնացել են 4-5 մ բարձրության վրա

10:29 27.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի դիմաց կարուսելը խափանվել է, քաղաքացիները մնացել են 4-5 մետր բարձրության վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Պտտվող անիվ» կոչվող […]

̰
Արմավիրում պահեստամասերի կողոպուտի դեպք է բացահայտվել

01:00 27.07.2018

Օրերս կողոպուտի դեպք է արձանագրվել Արմավիրի մարզում։ Մի երիտասարդ Բաղրամյան գյուղում ավտոմեքենայի պահեստամասեր գնելու նպատակով դրանք տեղավորել է իր մեքենայում և առանց վճարելու մեքենայով փախել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ երիտասարդը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում ապրող, 28-ամյա Համլետ Բադալյանն է։ Նա իր «Օպել»-ով հուլիսի 24-ին հայտնաբերվեց Էջմիածնում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության […]

̰
Սուրենավան համայնքի ղեկավարն ավելի քան 1 մլն դրամի յուրացումներ է կատարել

23:56 26.07.2018

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս […]

̰
Հանքերի ստորին հատվածում Ախթալա գետակը դեղնել է

20:01 26.07.2018

Քաղաքացիները շարունակում են ահազանգել ՀՀ բնության մեջ հանդիպող անսովոր և տարօրինակ դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը՝ հրապարակելով լուսանկարներ Դեբեդ և Ախթալա գետեր լցվող կասկածելի գույնի ջրային զանգվածից, հայտնում է Eco News-ը: Օլեգ Դուլգարյանը, մասնավորապես, գրել է. «Հուլիսի 20-ին Դեբեդ գետի վտակ Ախթալա գետակն այսպիսի գույն ուներ Ախթալայի […]

̰
Ճապոնիայի դեսպանն այցելել է Գյումրի

19:37 26.07.2018

Այսօր Գյումրի է այցելել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը, որը երկու ամիս առաջ է նշանակվել դեսպանի պաշտոնում։ Գյումրիի քաղաքապետի հետ հանդիպմանը խոսել է առաջիկա համագործակցության ծրագրերի մասին, թե որ ոլորտներում կարող են կենտրոնացնել հայ-ճապոնական ուժերը: Մշակույթից մինչև նորագույն տեխնոլոգիաներ ու աղետների ռիսկերի նվազեցում։ Դեսպանը առանձնացնում է Առափիում սողանքների ակտիվացման կանխարգելման և Գյումրիում […]

̰
5000 դրամով ընտանիքը կարող է անսահմանափակ այցելել Երևանի կենդանաբանական այգի

19:17 26.07.2018

Երևանի կենդանաբանական այգին մուտքի տոմսերին առնչվող հայտարարություն է տարածել:  Ըստ հայտարարության՝  միանվագ վճարելով ընդամենը 5000 դրամ, քաղաքացիները կարող են ստանալ ընտանեկան այցի մշտական տոմս՝ այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար:  Ընտանիքի 2 մեծերը և երկու փոքրերը կարող են անսահմանափակ այցեր կատարել այգի: Մինչ այս, Երևանի Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան […]

̰
Բժիշկ մանկապիղծ Լարի Նասարին բանտում հարձակման է ենթարկվել

18:32 26.07.2018

Արգենտինայի քրեակատարողական հիմնարկում դատապարտված նախկին բժիշկ Լարի Նասարը հարձակման է ենթարկվել այն բանից հետո, երբ դատարանը ցմահ դատապարտել է նրան՝ մեղադրելով սեռական բռնության և մանկապղծության մեջ: Ինչպես նշել են Նասարիի փաստաբանները, նախկին բժշկի վրա հարձակումը տեղի է ունեցել նրան մեկտեղանոց խցիկից ընդհանուր բանտախուց տեղափոխելուց անմիջապես հետո: Դատավորը հրապարակայնորեն ասել է,  որ մարդիկ պետք է նախկին բժշկի […]

̰
Մենք պետք է առաջին փուլի ցայտնոտն ավարտենք և ամեն ինչ տեղավորենք օրենքով սահմանված ժամկետների մեջ. վարչապետ

14:19 26.07.2018

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքացիների կողմից կառավարությանը հասցեագրված աննախադեպ մեծ քանակությամբ նամակներին: Վարչապետը նշել է, որ իրենք խնդիր ունեն նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ: «Ես ուզում եմ հանձնարարել նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարպետներին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին և նաև Երևան քաղաքի պաշտոնակատարին, որ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ սահմանված […]

̰
Ամառային զորակոչը երկարաձգվելու է. կառավարությունը հավանություն տվեց համապատասխան նախագծին

12:40 26.07.2018

Կառավարությունը հավանություն է տվել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ամառային զորակոչի երկարաձգման վերաբերյալ օրենքի նախագծին: Նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ՝ զորակոչի երկարաձգումը պայմանավորված է բժշկական հետազոտման և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացնելու համար: Նախարարը նշել է, որ զորակոչի երկարաձգումը չի ազդելու զորացրումների վրա:

̰
Արտը վառելու հետևանքով Արարատում 60-ամյա քաղաքացի է մահացել

10:22 26.07.2018

Հուլիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․Մովսիսյանը գնացել էր դաշտ՝ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է։ Կրակը տարածվել է հարևան արտի ուղղությամբ։ […]

̰
Մաքսային ծառայության աշխատակիցները լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել

10:15 26.07.2018

Facebook սոցիալական ցանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է զայրացած քաղաքացին անխնա ջարդում լվացքի մեքենան։ Տեսանյութին կից նշվում է, որ մաքսային ծառայության աշխատակիցները լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել։

̰
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն օրեցօր վատանում է․ «Ժողովուրդ»

10:06 26.07.2018

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի, պատճառն առող­ջական վիճակն է: Գրիգորյանը, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: Կալանքի տակ գտնվելու […]

̰
BACK_TO_TOP