13:04 01.08.2018
Այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել «S.O.S. Սևան» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչներն ասել են, թե դարձյալ ստիպված են կառավարությանը դիմել՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը մեծ վտանգի առջև է: Բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկել է»: Ջրի աղտոտվածությունը պայմանավորված է մի քանի գործոններով` ջրի մակարդակն ու ձնկապաշարն է էականորեն նվազել, կենցաղային թափոններն են լճում ավելացել, իսկ կենսաբանական, […]
12:45 01.08.2018
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբրգական ավտովթար է տեղի ունեցլ Արմավիրի մարզում։ Ժամը 02։50- սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը իր վարած Opel մակնիշի համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա […]
07:30 01.08.2018
Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դրսևորումն ի հայտ եկավ. միջադեպն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ, հաղորդում է Econews.am-ը: Համացանցում ահազանգ հնչեց, որ Մարտունի քաղաքում անհայտ անձը երկու շուն է կապել մեքենայի հետևից և քարշ է տալիս կենդանիներին: Դեպքին միանգամից արձագանքեց Հայաստանի կենդանասեր և կենդանապաշտպան հասարակությունը: «Դինգո թիմի» անդամները գնացին ահազանգի հետքերով և հայտնաբերեցին վերոնշյալ […]
23:53 31.07.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք։ Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 8, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 5, կաշառակերության 4, […]
19:26 31.07.2018
Սյունիքի մարզի Շաղատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով երկու բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հուլիսի 31-ին՝ ժամը 14:01-ին, նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի […]
18:07 31.07.2018
ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
15:53 31.07.2018
Աշխատանքից ազատված ուսուցչուհին Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է նախկին աշխատանքին: Քաղաքացին դիմել է ՄԻՊ՝ տեղեկացնելով, որ իրեն աշխատանքից անօրինական ազատել են: Ըստ դիմումատուի՝ շուրջ 20 տարի աշխատել է դպրոցում որպես ուսուցչուհի: Առողջական խնդիրների պատճառով մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, սակայն հետագայում այդ փաստը հավաստող տեղեկանք տնօրինությանը ներկայացնել չի կարողացել: Արդյունքում, վերջինիս աշխատանքից ազատել են՝ […]
15:29 31.07.2018
Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 30-ին՝ 00:55-ին, Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ վնասվածքներով տեղափոխվել է Ռուսաստանի քաղաքացի: Նա հիվանդանոց է տեղափոխվել Սևերսկի թաղամասի հանրակացարաններից մեկի մոտից: Քաղաքացին բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: Ավելի ուշ, նույն բժշկական կենտրոն է […]
08:47 31.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Մանուկյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկական հողամաս, ավտոտնակ և հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրանն են նաև «TOYOTA CAMRY 2.4» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Պաշտոնը ստանձնելու օրվա […]
22:22 30.07.2018
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի, այդ թվում սպանության հատկանիշներով, հետախուզվում է 1974 թվականին ծնված, Արմավիր քաղաքի բնակիչ Սահակ Քալյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին։
10:31 30.07.2018
Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»: Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի […]
10:14 30.07.2018
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ: […]
14:14 29.07.2018
Հուլիսի 29-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Լ. Ս.-ին (1972 թ.) դուրս են բերել արգելափակումից: *** Հուլիսի 29-ին, ժամը […]
23:55 28.07.2018
Հուլիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդվել էր թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր գումար, նույնականացման քարտ և բանկային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հուլիսի 27-ի՝ ժամը 12.00-ին, Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը տվել […]
10:47 28.07.2018
ՀՀ ԱԻՆ փրկարարները վերսկսել են Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր: Հրշեջ-փրկարարները 15 հազար քմ տարածքում […]
09:12 28.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996 հազար […]
08:27 28.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ […]
07:30 28.07.2018
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Երևանի Արցախ փողոցի տներից մեկում կողոպուտ կատարելու մեջ։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել Ոստիկանության Էրեբունու կամ մոտակա ստորաբաժանում, կամ զանգահարել 1-02, 010 45 02 02 հեռախոսահամարներով։
23:45 27.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Հաղորդագրության մեջ նշված է. «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել […]
20:13 27.07.2018
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի: Այստեղ այլ նպատակ, քան անձնավորված հետապնդումն է, չկա: Այս մասին ԲԿ-ում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը նույնպես մասնակցում է բողոքի ակցիային: Ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից չեղարկել ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու […]
18:53 27.07.2018
2017 թվականին պաշտպանության նախարարությունը հանրությանը ներկայացրեց զինվորական ծառայության այլընտրանքային երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ» ու «Ես եմ»: Առաջին ծրագիրը վերաբերում էր բուհական կրթություն ստացող երիտասարդներին, ովքեր ուսմանը զուգահեռ անցնում են զինվորական պատրաստության դասընթացներ, իսկ ուսումն ավարտելուց հետո, որպես սպաներ, մեկնում ծառայության: «Ես եմ» ծրագիրն այլ կերպ կոչվում է ժամկետային-պայմանագրային, այն կամովի ընտրում են զորակոչային տարիքում գտնվող այն երիտասարդները, ովքեր […]
18:44 27.07.2018
Արդեն 6 ամիս է՝ Գյումրիում գործում է հացի սոցիալական արտադրամաս, որտեղ աշխատում կամ աշակերտություն են անում սոցիալապես անապահով ընտանիքների ու Գյումրիի խնամքի կենտրոնների շահառուները։ Արտադրամասը կոչվում է «Բոն ապետի»: Հուլիսի 27-ին աշխատողների համար վարպետության դաս է անցկացրել ֆրանսահայ հացթուխ Գրեգ Գերգերյանը: Սովորեցրել է ֆրանսիական մրգային թխվածքների պատրաստման գաղտնիքները: Գրեգ Գերգերյանը մասնագիտությամբ ճարտարագետ է, իսկ թե ինչպես […]
15:35 27.07.2018
Ամռան շոգին ճիշտ սնվելը կօգնի խուսափել թունավորումներից և աղիքային վարակներից: Սննդաբան Գայանե Շահխաթունին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ ամռանը մեր օրգանիզմի ջրի պահանջը 30%-ով ավելանում է, քանի որ շատ ջուր ենք կորցնում: «Ամռանը ցանկալի է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք իրենց մեջ շատ ջուր են պարունակում՝ միրգ, բանջարեղեն, կաթնաթթվային սնունդ (մածուն, կեֆիր, թան, ակրոշկա): Շոգին խորհուրդ չեմ […]
13:16 27.07.2018
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը: Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին […]
13:14 27.07.2018
Հինգ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծելու ուղղությամբ: Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգիչ ենք համարում աշխատանքային իրավունքների եւ օրենսդրական կարգավորումների նկատմամբ արդյունավետ պետական հսկողության բացակայությունը և կոչ ենք անում կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման ուղղությամբ։ Իրավունքի […]
10:29 27.07.2018
ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի դիմաց կարուսելը խափանվել է, քաղաքացիները մնացել են 4-5 մետր բարձրության վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Պտտվող անիվ» կոչվող […]
01:00 27.07.2018
Օրերս կողոպուտի դեպք է արձանագրվել Արմավիրի մարզում։ Մի երիտասարդ Բաղրամյան գյուղում ավտոմեքենայի պահեստամասեր գնելու նպատակով դրանք տեղավորել է իր մեքենայում և առանց վճարելու մեքենայով փախել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ երիտասարդը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում ապրող, 28-ամյա Համլետ Բադալյանն է։ Նա իր «Օպել»-ով հուլիսի 24-ին հայտնաբերվեց Էջմիածնում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության […]
23:56 26.07.2018
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս […]
20:01 26.07.2018
Քաղաքացիները շարունակում են ահազանգել ՀՀ բնության մեջ հանդիպող անսովոր և տարօրինակ դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը՝ հրապարակելով լուսանկարներ Դեբեդ և Ախթալա գետեր լցվող կասկածելի գույնի ջրային զանգվածից, հայտնում է Eco News-ը: Օլեգ Դուլգարյանը, մասնավորապես, գրել է. «Հուլիսի 20-ին Դեբեդ գետի վտակ Ախթալա գետակն այսպիսի գույն ուներ Ախթալայի […]
19:37 26.07.2018
Այսօր Գյումրի է այցելել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը, որը երկու ամիս առաջ է նշանակվել դեսպանի պաշտոնում։ Գյումրիի քաղաքապետի հետ հանդիպմանը խոսել է առաջիկա համագործակցության ծրագրերի մասին, թե որ ոլորտներում կարող են կենտրոնացնել հայ-ճապոնական ուժերը: Մշակույթից մինչև նորագույն տեխնոլոգիաներ ու աղետների ռիսկերի նվազեցում։ Դեսպանը առանձնացնում է Առափիում սողանքների ակտիվացման կանխարգելման և Գյումրիում […]