TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2050 թվականին ծերացման ցուցանիշը կհասնի 25 տոկոսի. ՄԱԿ

14:50 19.07.2018

«Հայաստանի Հանրապետությունում առկա են լուրջ ժողովրդագրական մարտահրավերներ։ Կարիք կա այդ ուղղությամբ իրականացնել ավելի կոնկրետ քայլեր»,- այսօր կայացած քննարկման ժամանակ ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ, փորձագետ Աննա Հովհաննիսյանը։ Աննա Հովհաննիսյանի խոսքերով՝ իրավիճակ է փոխվել, մարդկանց մոտ նոր հույսեր են արթնացել. 2009 թվականին անցկացված հետազոտության տվյալներով՝ հարցվածների 44 տոկոսն ասում էր, որ իր ապագան Հայաստանում չի […]

̰
Ջուրը քիչ է, բայց այդ քիչն էլ արդար է բաշխվելու, «վերին արտի ցորեն» չի լինելու․ ջրպետկեմիտեի ղեկավար

14:31 19.07.2018

Արագածոտնի մարզի ջրօգտագործողների ընկերությունները սպասարկում են 102 համայնք՝ 27,323 հա կադաստրային հողատարածքներով: 2017 թվականին ոռոգվել է մարզի 14,112 հա հողատարածք, իրականացվել է 168,818 հազ. մ3 ջրառ, մատակարարվել՝ 79,376 հազ. մ3 ջուր, կորուստը կազմել է 53 %: Վարձավճարների գանձումը եղել է 589 մլն 174 հազ. դրամ կամ 67.5%: Ոռոգման ջրամատակարարմանն ուղված էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 11,304 […]

̰
Հայաստանից հերթական օգնությունն է ուղարկվել սիրիահայերին

14:05 19.07.2018

Հայ-ռուսական մարդասիրական համագործակցության կենտրոնից կրկին օգնություն է ուղարկվել Սիրիա: Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքված մոտ 100 տոննա բեռից շուրջ 70 տոննան հատկացվել է Կարմիր մահիկին, 30 տոննան ուղարկվել է Հալեպ, որը եկեղեցու միջոցով բաժանվելու է հայ համայնքին և սիրիացիներին: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերով՝ օգնությունը պետք է բաժանվի 3500-4000 կարիքավոր ընտանիքների: Հայրենիքից Սիրիա է […]

̰
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը նոր առաջարկ է անում պարզ և արագ ներդրումների համար

11:57 19.07.2018

Հուլիսի 18-ին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ «Ֆասթ Կրեդիտ»-ի նախագահ Վահե Բադալյանը  ներկայացրեց դեռևս 1994-ին հիմնադրված ընկերության գործունեությունը: 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130.000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170.000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում: Ընկերության նախագահը անդրադարձավ նաև իրենց կողմից 2017-ին Մեծ […]

̰
Ավտովթար Վրաստանի Անանուր գյուղում. տուժել են ազգությամբ հայեր

23:04 18.07.2018

Հուլիսի 18-ին` ժամը 21:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, որը հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում, Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982 թ., ՌԴ քաղաքացի) դուրս […]

̰
Թմրանյութի նմանվող զանգված՝ Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ 

22:21 18.07.2018

Հուլիսի 16-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, օգտագործելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ բերման ենթարկեցին 27-ամյա Սամսոն Մարտիրոսյանին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց Նիդերլանդներից ուղարկված ծրար՝ թմրանյութի նմանվող զանգվածով։ Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում

̰
Մարսելաբնակ հայազգի լեռնագնացը, վազքով 5000 կմ անցնելով, հասել է Գյումրի

18:15 18.07.2018

Խաղաղության վազք՝ Մարսելից Երևան։ Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը 104 օր առաջ՝ վազքի մարաթոն սկսեց՝ նպատակ ունենալով վազքով Մարսելից Երևան հասնել՝ հաղթահարելով մոտ 5000 կմ ճանապարհ։ 8 երկիր ու 150 քաղաք անցնելուց հետո Արա Խաչադուրյանն այսօր հասել է Գյումրի։ Բոլորին զարմացրել էր 53-ամյա, մասնագիտությամբ ոսկերիչ Արա Խաչադուրյանի կամքի ուժը։ Նա նպատակ էր դրել հղթահարել հազարավոր […]

̰
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել բարերար Հովհաննես Օյունջյանի հիշատակին

15:14 18.07.2018

Այսօր Գյումրիի «Օյունջյան» դպրոց-վարժարանում հարգանքի տուրք են մատուցել նյույորքաբնակ, հայ բարերար Հովհաննես Օյունջյանի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները մոմավառություն և ծաղիկներ են խոնարհել բարերարի կիսանդրու մոտ: Հիշեցնենք, որ հայազգի բարերարը, խիստ վատառողջ լինելով, ցանկություն էր հայտնել վերադառնալ Գյումրի և հենց ծննդյան օրը՝ հուլիսի 13-ին մասնակցել իր հովանավորությամբ նոր ֆիլհարմոնիյայի […]

̰
102-րդ ռազմաբազայից ներողություն են խնդրել չզգուշացված զորավարժությունների համար

12:06 18.07.2018

102-րդ  ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել չզգուշացված զորավարժությունների համար, որոնք տեղի են ունեցել երեկ Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում: Այն տեղի է ունեցել երկաթգծի կայարանին մոտ, որտեղ ընդամենը 20 մետր հեռավորություն վրա բնակելի տներ կան։ Տարածքը ռազմաբազայի զորավարժությունների համար երբևէ չի օգտագործվել, իսկ զորավարժությունների համար ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը նախապես չի զգուշացրել Շիրակի մարզպետարանին […]

̰
ՀՀ քաղաքացիները հանգստի սեզոնին կարող են առանց լիազորագրի այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան

10:54 18.07.2018

ՀՀ քաղաքացիները հանգստի սեզոնին կարող են այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան՝ առանց մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագրի:  Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ` վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը […]

̰
Որպես անհետ կորած որոնվում է 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը

08:50 18.07.2018

Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակչուհի, 1987 թ. ծնված Հռիփսիմե Սիմոնյանը, որը հուլիսի 12-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել: Հ. Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արմավիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010 59 06 42, 1-02 հեռախոսահամարներով:

̰
Մեղրիում և Ագարակում ծորակներից կեղտաջուր է հոսում

08:36 18.07.2018

Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքների բնակիչներն ահազանգում են․ ծորակներից կեղտաջուր է հոսում։ Որպես ասվածին ապացույց՝ քաղաքների բնակիչները տեսանյութեր են հրապարակել «Facebook» սոցցանցում։ Նրանք ենթադրություն են արտահայտել, որ ջրի աղտոտման պատճառը ջրագծերի վնասված լինելն է։ Բնակիչները բարձրաձայնում են, որ ջրամատակարարումն իրականացնող «Վեոլիա ջուր» ընկերությունն անտեսում է իրենց բողոքները:

̰
Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

00:41 18.07.2018

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:33-ին, «911» ծառայությանը  տեղեկություն է ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին կորած Հ. Հ.-ի որոնողական աշխատանքները օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների (12 աշխատակից) հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները Այնթապ գյուղի կամրջից դեպի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի ուղղությամբ: Ժամը […]

̰
«Օդից փող»-ն այլևս եթերում չէ. Արայիկ Հարությունյան

00:20 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը, որը հեռուստադիտողների պարտքերի պատճառ էր դարձել, այլևս եթեր չի հեռարձակվելու: «Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

17:10 17.07.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի […]

̰
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում. պատճառվել է շուրջ 6 մլն դրամի վնաս

15:53 17.07.2018

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում բուհի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի […]

̰
Մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն

14:40 17.07.2018

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ  2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ […]

̰
Արտասահմանցիները ՀՀ տարբեր մարզերում փող են հափշտակել

12:00 17.07.2018

Ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն […]

̰
Երևանում կինը բենզին է լցրել տղամարդու վրա և այրել

11:14 17.07.2018

Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը […]

̰
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են

10:29 17.07.2018

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են: Այս մասին Մելիքյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել: Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև […]

̰
Փրկարարները Երևանում հայտնաբերված սահնօձին տեղափոխել են անվտանգ տարածք

10:12 17.07.2018

Հուլիսի 16-ին` ժամը 22։39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 45 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզերում

09:41 17.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ներսիսյան փ. 9-45Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 147 դպրոցը, Ռուբինյանց փ. 5/14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամ Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 33 շենքերը և […]

̰
Գեղարքունիքի Մադինա գյուղի 62-ամյա բնակիչը կորել է

00:30 17.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 19:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23:11-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ: Կտրվի […]

̰
Մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը

00:14 17.07.2018

Գյումրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը: Aravot.am-ի տեղեկություններով՝ նա մի քանի օր է՝ բուժկենտրոնում էր: Ըստ աղբյուրի՝ Հովհաննես Օյունջյանն օրեր առաջ իր ծննդյան 98-ամյակին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն է արել՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։ Երկրաշարժից հետո բժիշկն իր ամբողջ կարողությունը ներդրել է Գյումրու զարգացման համար՝ կառուցելով դպրոց, արհեստի ու արվեստի կենտրոն: […]

̰
24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած

22:23 16.07.2018

Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ 010 59 06 42 հեռախոսահամարներով։

̰
«Վեոլիա Ջուր»-ը տուգանել է Շիրակի պետհամալսարանին

18:22 16.07.2018

«Վեոլիա Ջուր»-ը տուգանել է Շիրակի պետհամալսարանին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը: Նա նշել է, որ համալսարանը ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների խախտում է թույլ տվել և պարտավորվել 1 միլիոն 29 հազար 931 դրամ վճարել ընկերությանը: «2017 թ. բուհի ռեկտորի ֆինանսական հաշվետվության մեջ նշված […]

̰
Այրումի կայարանի մոտ բուսասանիտարական լաբորատորիա կկառուցվի

17:11 16.07.2018

Այրումի կայարանի մոտ շուտով կսկսեն բուսասանիտարական լաբորատորիա կառուցել: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտնագության պետական ծառայությունը: «Մինչև տարեվերջ շենքը պատրաստ կլինի: Գնացքով սահմանը հատող բուսական ծագման ցանկացած ապրանք տեղում կհետազոտվի»,- ասված է պաշտոնական կայքում:

̰
Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց բժշկական կենտրոնում

10:21 16.07.2018

Հուլիսի 14-ին՝ ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերել են 1964 թ. ծնված Մերուժան Գ.-ին, որը հունիսի 22-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Կողոպուտի փորձը): Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Կաթողիկոսը հանդիպել է Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ

10:09 16.07.2018

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցում էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Կաթողիկոսը հույս հայտնեց, որ քաղցր […]

̰
Վարչապետը հերքել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի՝ Հայաստանը լքելու մասին լուրերը

09:54 16.07.2018

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով ելույթի  ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է տեղեկությունները, թե Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը վերջերս հեռացել է Հայաստանից։ Փաշինյանի խոսքով՝ ինքը հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է ապրիլյան պատերազմի հերոսի հորը, զրուցել են նաև Ռոբերտի մասին։ «Շատ հուզիչ հանդիպում է եղել, դրա մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, քանի որ […]

̰
BACK_TO_TOP