TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շվեդիայում սիրիահայ երիտասարդի են սպանել

13:21 21.07.2018

Շվեդիայում   սիրիահայ  երիտասարդի են սպանել։ Այս  մասին Shantnews-ը տեղեկություն ստացավ սպանված հայ երիտասարդի ծննդավայր Դամասկոսից։ Մեր աղբյուրը նաև նշեց, որ վերջին տարիներին Շվեդիայում հաստատված Հարություն Լափայանը մասնակցել է փախստականների թեմայով վեճի, որի ժամանակ մեկը փշրված ապակիով վնասել է Հարութի վիզը։ Ըստ ականատեսների՝ Հարութը երկար ժամանակ անօգնական  վիճակում մնացել է փողոցում, որտեղ էլ մահացել է։ Հիշեցնենք,  […]

̰
Շիրակի մարզում ապօրինի հարստացածներ դեռ չեն հայտաբերվել

12:55 21.07.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը խոսել է ապօրինի հարստացումների մասին: Նա նշել է, որ դեռևս մարզում ապօրինի հարստացման դեպքեր չեն հայտաբերվել ու  հարուցված քրեական գործեր չունեն:

̰
Շիրակի մարզի դատախազությունը սկսել է ուսումնասիրել 11 տարի  առաջ կասեցված քրեական գործերը

11:42 21.07.2018

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը հուլիսի 20-ին եղել է «Շանթ»հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հյուրն ու խոսել կրթական, առողջապահական և գյուղատնտեսական ոլորտներում բացահայտված, ուսումնասիրման փուլում գտնվող չարաշահումների և ապօրինությունների մասին: Հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև տարիներ շարունակ չբացահայտված, կասեցված քրեական գործերին, որոնք հիմա նորից օրակարգում են: «Մեր կողմից ուսումնասիրման առարկա է դարձել 2007թվականից մինչ օրս մարզի տարածքում արձանագրված սպանությունների ու […]

̰
Շոգ եղանակին դիրքապահները կկարողանան թեթև շապիկով կրել հերթապահությունը

11:03 21.07.2018

Հայաստանի զինված ուժերում անցում է կատարվում կարճաթև շապիկների կրմանը, ինչը նպատակ ունի ապահովել դիրքապահ զինծառայողների հարմարավետությունը շոգ եղանակին։ Այս մասին այսօր հայտնի դարձավ ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետի ճեպազրույցից։ «Դրա հիմնական գաղափարն այն է, որ շոգ եղանակներին մարտական հենակետերում զինվորը նաև կարողանա իր զրահաբաճկոնը կամ մարտաբաճկոնը կրել միանգամից շապիկի վրայից, որպեսզի խնդիր չունենա մաշկի հետ […]

̰
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃ

11:00 21.07.2018

Հայկական բնապահպանական ճակատն իրազեկում է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը։ «Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը։ Վալլեքսի էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են․․․»,– ասվում է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան գրառման մեջ։

̰
Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը

10:44 21.07.2018

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պաշտպանը հրապարակել է նաև Արթուր Մովսիսյանի նամակը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: «Շնորհակալ եմ բոլոր ինձ աջակցողներին և սատարողներին, համոզված եմ, որ իմ բարձրացրած խնդիրը դարձավ քննարկման առարկա։ Տեղեկացված եմ այսօրվա նախազգուշական ակցիայի մասին և իմ այս […]

̰
Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց․ «Փաստ»

10:22 21.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջևանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։ ՀՔԲ–ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք […]

̰
«Փեթակի» Վարուժը 19 մլն դրամի եկամուտ ունի միայն վարձակալությամբ տրված տարածքներից. «Փաստ»

09:10 21.07.2018

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը նախորդ տարի միայն իր՝ վարձակալությամբ տրված տարածքների համար 19 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Նրա տարեկան եկամուտները կազմել են 25 միլիոն 325 հազար դրամ, որից 19 միլիոնը վարձակալության դիմաց ստացված […]

̰
Քաղավիացիայի նորանշանակ նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի. «Հրապարակ»

08:51 21.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով: Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու […]

̰
Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում. գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել․ «Հրապարակ»

08:30 21.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում։ Ավելին՝ նաև բուծում է և գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել։ Մեզ հետ զրույցում նա նախ զայրացավ հարցից, պահանջեց չձայնագրել խոսքը, հետո խոստովանեց, որ ժամանակին 2 վագր է բերել դրսից, որոնք ձագեր են ունեցել, հիմա […]

̰
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

00:40 21.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Մեր Երևանը աղբակույտերի մեջ թաղված ու գարշահոտություն տարածող քաղաք չէ. Նաիրա Զոհրաբյան

18:29 20.07.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: «Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությանը երևի թվում է, որ Երևանը որբի գլուխ է, և իրենք էլ այստեղ են՝ քաղաքից քերելու ինչ հնարավոր է։ Հատկապես այս օրերին քանիցս խոսել եմ թե՛ «Սանիթեք»-ի ղեկավարության, թե՛ Երևանի քաղաքապետարանի […]

̰
Սուրեն Պապիկյանը «Սանիթեք»-ի տնօրենի հետ քննարկել է աղբահանության խնդիրները

16:36 20.07.2018

Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ վերջին շրջանում աղբահանության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով այսօր հանդիպում է ունեցել «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։ Զրույցի ընթացքում նախարարը իր մտահոգություններն է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ […]

̰
Ամուլսարի հանք տանող ճանապարների փակ լինելը բնապահպանական խնդիրներ է առաջացնում. «Լիդիան Արմենիա»

16:03 20.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ […]

̰
Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ

12:45 20.07.2018

Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ըստ գրասենյակի՝ Պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժարաններում արձանագրել էր կոպիտ խախտումներ։ Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել էին ոլորտի իրավասու […]

̰
Ծեծկռտուք Հաղարծինում

01:00 20.07.2018

Հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև: Շտապ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես և դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը […]

̰
Լոռու մարզում փրկարարները գտել են Իսրայելի կորած քաղաքացուն

23:56 19.07.2018

Հուլիսի 19-ին` ժամը 21:58-ին, Իսրայելի քաղաքացի Ամիր Աֆսայից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Քոբեր և Այգեհատ գյուղերի միջակայքում մթության պատճառով մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն շարունակել ճանապարհը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22:30-ին Այգեհատ գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում […]

̰
Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց մասնաճյուղ

22:17 19.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գրատուն էին այցելել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատնով, ծանոթացավ այնտեղ ներկայացված գրքերին: Վարչապետը կարևորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը: «Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի […]

̰
ՀՅԴ-ն զորակցություն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն

18:55 19.07.2018

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ: «Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ և սանձարձակության  հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, […]

̰
Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանն արգելանք է դրել

17:41 19.07.2018

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանն արգելանք է դրել՝ քննիչի միջնորդությամբ։ Այս մասին «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, հայտնել է Էդուարդ Բաբայանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը, պաշտպանը պատասխանել է․ «Այս պահի դրությամբ բողոք չենք ներկայացնելու որոշման դեմ, չենք էլ պատրաստվում ներկայացնել, թողնում ենք, որ քննությունը վստահ լինի, […]

̰
Ապօրինի ծառահատումներ Արցախում

17:39 19.07.2018

Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել, որ Ստեփանակերտի մասնաճյուղի Տռնավազի անտառպետության թիվ 10 պահաբաժնի 88 և 84 հատատեղերից անհայտ անձինք ապօրինի հատել են տարբեր տեսակի 54 ծառ՝ պետությանը պատճառելով 697750 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 88 հատատեղից […]

̰
Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի. Դավիթ Անանյան

16:50 19.07.2018

«Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չէ այն պարզ պատճառով, որ Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քուրը որդի չունի: Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն»,- խոսելով Բարգրատաշենի մաքսակետի նորանշանակ պետի՝ Արթուր Գասպարյանի մասին, ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Անանյանն ասել է, որ իրենք ծառայողական քննություն են սկսել՝ պարզելու, թե տվյալ անձը որքանով կապ ունի կոռուպցիոն […]

̰
ՄԻՊ-ը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհություններով

16:04 19.07.2018

Վերջին օրերին  Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։ Ըստ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա են տեղեկություններ, որ շուրջ երկու շաբաթ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում, զանգերն ու բողոքները «Սանիթեքի» […]

̰
2050 թվականին ծերացման ցուցանիշը կհասնի 25 տոկոսի. ՄԱԿ

14:50 19.07.2018

«Հայաստանի Հանրապետությունում առկա են լուրջ ժողովրդագրական մարտահրավերներ։ Կարիք կա այդ ուղղությամբ իրականացնել ավելի կոնկրետ քայլեր»,- այսօր կայացած քննարկման ժամանակ ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ, փորձագետ Աննա Հովհաննիսյանը։ Աննա Հովհաննիսյանի խոսքերով՝ իրավիճակ է փոխվել, մարդկանց մոտ նոր հույսեր են արթնացել. 2009 թվականին անցկացված հետազոտության տվյալներով՝ հարցվածների 44 տոկոսն ասում էր, որ իր ապագան Հայաստանում չի […]

̰
Ջուրը քիչ է, բայց այդ քիչն էլ արդար է բաշխվելու, «վերին արտի ցորեն» չի լինելու․ ջրպետկեմիտեի ղեկավար

14:31 19.07.2018

Արագածոտնի մարզի ջրօգտագործողների ընկերությունները սպասարկում են 102 համայնք՝ 27,323 հա կադաստրային հողատարածքներով: 2017 թվականին ոռոգվել է մարզի 14,112 հա հողատարածք, իրականացվել է 168,818 հազ. մ3 ջրառ, մատակարարվել՝ 79,376 հազ. մ3 ջուր, կորուստը կազմել է 53 %: Վարձավճարների գանձումը եղել է 589 մլն 174 հազ. դրամ կամ 67.5%: Ոռոգման ջրամատակարարմանն ուղված էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 11,304 […]

̰
Հայաստանից հերթական օգնությունն է ուղարկվել սիրիահայերին

14:05 19.07.2018

Հայ-ռուսական մարդասիրական համագործակցության կենտրոնից կրկին օգնություն է ուղարկվել Սիրիա: Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքված մոտ 100 տոննա բեռից շուրջ 70 տոննան հատկացվել է Կարմիր մահիկին, 30 տոննան ուղարկվել է Հալեպ, որը եկեղեցու միջոցով բաժանվելու է հայ համայնքին և սիրիացիներին: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերով՝ օգնությունը պետք է բաժանվի 3500-4000 կարիքավոր ընտանիքների: Հայրենիքից Սիրիա է […]

̰
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը նոր առաջարկ է անում պարզ և արագ ներդրումների համար

11:57 19.07.2018

Հուլիսի 18-ին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ «Ֆասթ Կրեդիտ»-ի նախագահ Վահե Բադալյանը  ներկայացրեց դեռևս 1994-ին հիմնադրված ընկերության գործունեությունը: 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130.000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170.000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում: Ընկերության նախագահը անդրադարձավ նաև իրենց կողմից 2017-ին Մեծ […]

̰
Ավտովթար Վրաստանի Անանուր գյուղում. տուժել են ազգությամբ հայեր

23:04 18.07.2018

Հուլիսի 18-ին` ժամը 21:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, որը հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում, Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982 թ., ՌԴ քաղաքացի) դուրս […]

̰
Թմրանյութի նմանվող զանգված՝ Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ 

22:21 18.07.2018

Հուլիսի 16-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, օգտագործելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ բերման ենթարկեցին 27-ամյա Սամսոն Մարտիրոսյանին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց Նիդերլանդներից ուղարկված ծրար՝ թմրանյութի նմանվող զանգվածով։ Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում

̰
Մարսելաբնակ հայազգի լեռնագնացը, վազքով 5000 կմ անցնելով, հասել է Գյումրի

18:15 18.07.2018

Խաղաղության վազք՝ Մարսելից Երևան։ Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը 104 օր առաջ՝ վազքի մարաթոն սկսեց՝ նպատակ ունենալով վազքով Մարսելից Երևան հասնել՝ հաղթահարելով մոտ 5000 կմ ճանապարհ։ 8 երկիր ու 150 քաղաք անցնելուց հետո Արա Խաչադուրյանն այսօր հասել է Գյումրի։ Բոլորին զարմացրել էր 53-ամյա, մասնագիտությամբ ոսկերիչ Արա Խաչադուրյանի կամքի ուժը։ Նա նպատակ էր դրել հղթահարել հազարավոր […]

̰
BACK_TO_TOP