Արտասահմանցիները ՀՀ տարբեր մարզերում փող են հափշտակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+16.14 oC

Արտասահմանցիները ՀՀ տարբեր մարզերում փող են հափշտակել

12:00 17.07.2018

Ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն ու դրամարկղից փող հափշտակել։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքով պարզել են նրանց գտնվելու վայրը։ Հաղորդումներից ժամեր անց մայրաքաղաքում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկվել երկու օտարերկրացի։

Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձին հայտնաբերելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Ֆիդանին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման հարցում օգնության համար

09:15 13.05.2025

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Ֆիդանին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման հարցում օգնության համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Դրանից հետևում է, որ Ռուբիոն և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը «շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ռուսաստանի և Ուկրաինայի միջև […] ...

Bloomberg․ ԵՄ-ն սպասում է Թուրքիայում բանակցություններին՝ նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկումը

09:05 13.05.2025

Bloomberg․ ԵՄ-ն սպասում է Թուրքիայում բանակցություններին՝ նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկումը

Եվրոպական երկրները որոշել են սպասել մինչև մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ նախքան ԱՄՆ-ին հակառուսական նոր պատժամիջոցներ կիրառելու խնդրանքը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ մայիսի 12-ին Միացյալ Նահանգները եվրոպացի պաշտոնյաներին ծանուցել է իր մտադրության մասին՝ թույլ տալ Ռուսաստանին և Ուկրաինային ուղիղ բանակցություններ վարել Անկարայում, որպեսզի հետո քննարկեն Մոսկվայի վրա […] ...

Արթուր Սերոբյանի «Շերիֆը» պայքարում է չեմպիոնության համար

08:55 13.05.2025

Արթուր Սերոբյանի «Շերիֆը» պայքարում է չեմպիոնության համար

Տիրասպոլի «Շերիֆը» Մոլդովայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլի նախավերջին` 9-րդ տուրում, հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Բելցիին»: «Շերիֆի» կազմում 85 րոպե խաղադաշտում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը: «Շերիֆը» 19 միավորով երկրորդն է և մեկ միավորով է հետ առաջատար «Միլսամիից», որի դեմ կմրցի վերջին տուրում: ...

Էրդողանը Զելենսկիին կոչ է արել բաց չթողնել Ռուսաստանի հետ կապ հաստատելու հնարավորությունը

08:50 13.05.2025

Էրդողանը Զելենսկիին կոչ է արել բաց չթողնել Ռուսաստանի հետ կապ հաստատելու հնարավորությունը

Ուկրաինայում համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններ սկսելու համար. այս հնարավորությունը չպետք է բաց թողնել: Այս մասին Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնի»,-մեջբերում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը […] ...

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցը

08:40 13.05.2025

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները, ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։ Նախարարությունների ղեկավարները բարձրացրել են հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ «Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- նշել են աղբյուրները։ Նույն թեման Ֆիդանը բարձրացրել է մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի […] ...

Մեկնարկել է Հայաստան – Կոստա Ռիկա խաղերի տոմսերի վաճառքը

08:30 13.05.2025

Մեկնարկել է Հայաստան – Կոստա Ռիկա խաղերի տոմսերի վաճառքը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Կոստա Ռիկայի թիմի դեմ։ Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին Ֆրեզնոյում և հունիսի 8-ին Գլենդելում: Մեկնարկել է այս խաղերի տոմսերի վաճառքը: Տոմս ձեռք բերելու համար պետք է անցնել այս հղումով: Կոստա Ռիկայի հավաքականը ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանինը՝ 92-րդ։ Այս խաղերով Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի […] ...

BACK_TO_TOP