Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում չի լինի գեթ մեկ ընդդիմադիր․ Իլհամ Ալիևը ամբողջությամբ կվերահսկի մեջլիսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC

Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում չի լինի գեթ մեկ ընդդիմադիր․ Իլհամ Ալիևը ամբողջությամբ կվերահսկի մեջլիսը

21:39 02.09.2024

Ադրբեջանում երեկ կայացան խորհրդարանական արտահերթ ընտությունները: Ինչպես և սպասվում էր, համոզիչ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևի ղեկավարած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը:

Քանի՞ ձայն է հավաքել Ալիևի կուսակցությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հետաքրքիր է, եթե զուտ թվերին հետևենք, կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ այս խորհրդարանը ոչ այդքան բարենպաստ է Ալիևի համար. 125-ից 68 տեղ է վերահսկելու իր ղեկավարած կուսակցությունը, այսինքն՝ նույնիսկ ավելի քիչ, քան նախորդ խորհրդարանում: Դա զուտ ֆորմալ, եթե թվերին հետևենք:

Իրականությունն այն է, որ Ալիևը վերահսկում է ոչ միայն մեծամասնությունը, այլև բացարձակ մեծամասնություն ունի 2/3-ի, ինչը հնարավորություն է տալիս նրան սահմանադրություն փոխել, իսկ եթե իրականում նայենք, ամբողջությամբ՝ 100%-ով խորհրդարանը վերահսկելու հնարավորություն ունի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ընտրությունների մթնոլորտը ինչպիսի՞ն է եղել, դիտորդները ինչպե՞ս են գնահատում, և ո՞ւմ են պատգամավոր նշանակել հայաթափված Արցախի ընտրատարածքներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

14:55 20.06.2025

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

Երևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: ...

Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ Պեսկով

14:48 20.06.2025

Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ Պեսկով

Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անշուշտ, հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։   ...

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

14:40 20.06.2025

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

Հեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

14:33 20.06.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այսօր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Գիշա շրջանում։ Գործակալությունը նաև հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որտեղ լուրջ վնասներ չեն երևում։ ...

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

14:27 20.06.2025

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

Թեհրանը «երբեք» չի ձգտի միջուկային զենքի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։ «Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի և ապագայում էլ չենք շարժվի այդ ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։ Դիվանագետը նաև պնդել է, որ Իրանը թիրախավորում է միայն Իսրայելի ռազմական թիրախները։ ...

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

14:22 20.06.2025

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...

BACK_TO_TOP