Գազայում 210 բնակիչ է զոհվել պատանդների փրկության իսրայելական գործողության ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Գազայում 210 բնակիչ է զոհվել պատանդների փրկության իսրայելական գործողության ժամանակ

20:21 08.06.2024

Առնվազն 210 խաղաղ բնակիչ է սպանվել Գազայի հատվածում՝ իսրայելական բանակի կողմից, շաբաթ օրը մի խումբ պատանդների ազատագրման գործողության ընթացքում, հայտնում է EFE-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի իշխանություններին։

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ եւս 400 Գազայի բնակիչներ վիրավորվել են։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Պաղեստինի «Նուսեյրաթ» ճամբարում ազատ են արձակել չորս պատանդների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից։

Այնտեղ գործողությունն իրականացրել են իսրայելական հատուկ ջոկատայինները։ Այն ուղեկցվել է ինտենսիվ հրետակոծությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

11:41 14.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստ

11:35 14.06.2025

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստ

Իրանը կարծում է, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու բանակցությունները դարձել են անիմաստ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մյուս կողմը (ԱՄՆ-ն) այնպես վարվեց, որ երկխոսությունն անիմաստ դարձավ։ Անհնար է հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ​​ռեժիմին […] ...

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

11:21 14.06.2025

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

11:11 14.06.2025

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Իսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

11:04 14.06.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

10:49 14.06.2025

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP