Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+19.09 oC

Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը

20:23 22.04.2024

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը ահազանգում է.

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության (Caucasus Heritage Watch) արբանյակային մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ապրիլի 4-ին ամբողջությամբ ավերվել է Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցը (https://caucasusheritage.cornell.edu/?p=1593, նկ․ 1)։ Գերեզմանատան ավերումն սկսվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, երբ արձանագրվել էր 18-19-րդ դարերի բազմաթիվ տապանաքարերի ոչնչացումը (մանրամասն՝ Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները)։

Պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է, քանի որ հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։

Կարևոր է նշել, որ գերեզմանոցի ոչնչացումը անձնական արժանապատվության դեմ իրականացված հանցագործության կարող է համարվել, Հռոմի Ստատուտի մեկնաբանությամբ տուժած «անձանց» թվում դիտարկելով նաև մահացած անձանց։ Այս իմաստով, հարկ է նշել, որ գերեզմանոցների ավերմամբ պղծվում են դիակները՝ խախտելով մահացած անձի մշակութային հուղարկավորության գործելակերպը, կարող է անձնական արժանապատվության վիրավորանք համարվել: Գերեզմանոցների ոչնչացումը, ոչնչացումը խախտում է արցախահայերի մշակույթի իրավունքը՝ թույլ չտալով պահպանել հիշողությունը։ Հիշեցնենք, որ մշակույթի իրավունքը հիմնարար է՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածը և ՄԱԿ-ի 1966 թվականի «Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների դաշնագրի» 15-րդ հոդվածը։ Ժառանգության մուտքի բացակայությունը և դրա հետևանքով մարդկանց թաղման ավանդական ծեսերը կատարելու անկարողությունը կարող է համայնքներին զրկել իրենց ծեսերը կենդանի պահպանելու հնարավորությունից (See UN General Assembly, Resolution 72/258 (26 January 2021) (promoting a culture of peace and tolerance to safeguard religious sites)., ուստիև խախտել նաև դեռ չծնված երեխաների՝ իրենց կենսընթացին համապատասխան ապրելու իրավունքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիան հայտարարել է, որ Կիևը մի քանի շաբաթից կստանա հեռահար համակարգեր

09:48 29.05.2025

Գերմանիան հայտարարել է, որ Կիևը մի քանի շաբաթից կստանա հեռահար համակարգեր

Հեռահար զենքի համակարգերը Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ կլինեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ Գերմանիան Ուկրաինայում զենքի արտադրության մեջ ուղղակի ներդրումներ կկատարի Կիևի և գերմանական պաշտպանական արդյունաբերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ Բացի այդ, ինչպես նշել է Պաշտպանության նախարարությունը, հրետանու համար արդեն խոստացված զինամթերքի մատակարարումներից բացի, Գերմանիան մտադիր […] ...

Ճապոնիան կարող է քննարկել ԱՄՆ-ից լրացուցիչ զենք գնելու հնարավորությունը

09:40 29.05.2025

Ճապոնիան կարող է քննարկել ԱՄՆ-ից լրացուցիչ զենք գնելու հնարավորությունը

Ճապոնիան պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգներից ավելի շատ զենք գնելու հնարավորությունը, որպեսզի կրճատի Միացյալ Նահանգների հետ սեփական առևտրային ավելցուկը, ինչը զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան, որը բանակցություններում ներկայացնում է Տոկիոն։ «Եթե հարցնում եք՝ կարող ենք արդյոք քննարկել նման հնարավորություն, ես կասեի՝ այո», – […] ...

ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին

09:33 29.05.2025

ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը ճանաչողական էր. նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը: ​ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: ​Հանդիպումը կրել է […] ...

Ռաբաթը և Կահիրեն կոչ են արել Գազայում համապարփակ հրադադարի

09:30 29.05.2025

Ռաբաթը և Կահիրեն կոչ են արել Գազայում համապարփակ հրադադարի

Մարոկկոն և Եգիպտոսը կոչ են արել շուտափույթ համաձայնության գալ Գազայի հատվածում համապարփակ հրադադարի հաստատման վերաբերյալ։ Այս մասին մայիսի 28-ին Ռաբաթում հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Նասեր Բուրիտան և Բադր Աբդել Աթան։ «Խոսելով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի մասին՝ նրանք ընդգծել են համապարփակ հրադադարի վերաբերյալ արագ համաձայնության հասնելու, դրա բոլոր դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ […] ...

ՆԱՏՕ-ի շփման խումբը Ուկրաինային զենքի մատակարարման հարցով նիստ կանցկացնի հունիսի 4-ին

09:20 29.05.2025

ՆԱՏՕ-ի շփման խումբը Ուկրաինային զենքի մատակարարման հարցով նիստ կանցկացնի հունիսի 4-ին

Ուկրաինային զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խումբը կհանդիպի հունիսի 4-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ դաշինքի պաշտպանության նախարարների նիստից առաջ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ «Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը, որը կգլխավորեն Մեծ Բրիտանիան և Գերմանիան, կկայանա հունիսի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում», – ասվում է հայտարարության մեջ։ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հունիսի 5-6-ը կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու հունիսի վերջին […] ...

Կանադայում հազարավոր մարդիկ կարող են լքել իրենց տները անտառային հրդեհների պատճառով

09:10 29.05.2025

Կանադայում հազարավոր մարդիկ կարող են լքել իրենց տները անտառային հրդեհների պատճառով

Առնվազն 5000 մարդ կարող է ստիպված լինել լքել իր տունը Կանադայի կենտրոնական Մանիտոբա նահանգում՝ տարածաշրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնել է Global News հեռուստաալիքը։ Հրդեհներ են մոլեգնում նահանգի արևմուտքում՝ Ֆլին Ֆլոն քաղաքի տարածքում։ Հրդեհը արագորեն մոտենում է, ուստի, քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչները կարող են ցանկացած պահի տարհանման հրաման ստանալ։ Նախնական գնահատականներով՝ առնվազն […] ...

BACK_TO_TOP