17:26 12.03.2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին
Հանդիպումը մեկնարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին անդրադարձով։ Զրուցակիցները քննարկել են համաժողովի անցկացման նախապատրաստական հարցեր, ինչպես նաև այն հնարավորություններն ու մարտահրավերները, որոնք կարող են ծագել այդ ընթացքում։
Նախարարը նշել է, որ COP17-ը կարևոր հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար շրջակա միջավայրի ոլորտում միջազգային համագործակցության խթանման համար և կարևոր քայլ է երկրի բնապահպանական ռազմավարության առաջմղման և իրականացման համար։ Նա ընդգծել է, որ համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի բնապահպանական օրակարգերի ձևավորմանը, ինչպես նաև՝ կայուն զարգացման նպատակներին համապատասխան միջոցառումների իրականացմանը։
Պարոն Դոն Լամբերտն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը կենսաբազմազանության պահպանման ոլորտում և շեշտեց, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել այս կարևորագույն միջոցառման կայացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև մի շարք նոր նախաձեռնություններ, որոնք կարող են աջակցել երկրում շրջակա միջավայրի կայուն զարգացմանը։
Այս պահին ԱԶԲ կողմի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ ծրագրերը՝
✅Հայաստան՝ Սևանա լճի կայուն զարգացում։ Ռազմավարական տարածական պլանավորման մոտեցում
✅ԱԶԲ աջակցությամբ մշակվում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2031 թվականների պլանը
✅Մոնիթորինգի չափման մեխանիզմների ստեղծում Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար
✅Աջակցություն Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման բարելավմանը,
✅Տրանսպորտային ոլորտի կլիմայի հարմարվողականության ծրագրի մշակում։
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ և հավելել, որ նախարարությունն ակտիվ աշխատում է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տեղական գործընկերների հետ՝ նպատակ ունենալով խթանել բարեփոխումները բնապահպանության ոլորտում։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...