TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար

10:05 14.02.2024

ՀՀ նախագահի հրամանով Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյան նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար»:

̰
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի խորհրդարանի հայ պատգամավորը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ

09:50 14.02.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա շատ կարևոր էր հայ համայնքի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Նիկողոս Հակոբյանը՝ ամփոփելով նախագահի այցը Բուդապեշտ։ «Նախագահի այցը շատ կարևոր էր Հունգարիայի հայ համայնքի համար, քանի որ երկար տարիներ չկային դիվանագիտական հարաբերություններ։ Հույս ունենք, որ նախագահի այցը հետագայում խթան կհանդիսանա աշխուժացնելու երկու երկրների […]

̰
Արմավիրի պարեկները երկու «ԲՄՎ»-ի ուղևորներին թմրամոլության կասկածանքով տեղափոխել են Վաղարշապատի բաժին

09:36 14.02.2024

Արմավիրի պարեկները փետրվարի 8-ին Մերձավան գյուղում ծառայություն իրականացնելիս գիշերվա ժամը 1-ին ստուգման նպատակով կանգնեցրել են մի «ԲՄՎ»: 24-ամյա արթիկցի վարորդի ու 25-ամյա մերձավանցի ուղևորի վարքագիծն Արմավիրի պարեկներին թվացել է կասկածելի: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ էլ պարեկների կասկածները հաստատվել են. թեև անձնական խուզարկությամբ […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:30 14.02.2024

Փետրվարի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:15 14.02.2024

Փետրվարի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 14.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ

00:00 14.02.2024

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նախատոնակ, […]

̰
Բաքվում ակնարկում են, որ պատրաստ են քննարկել այն քաղաքական գինը, որը Մոսկվան պետք է վճարի Արցախում իր խաղաղապահներին պահպանելու համար

22:26 13.02.2024

Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում […]

̰
ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպես կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակարանի սեփականատերը չի ներկայացնում հաշվառելու համաձայնություն

20:16 13.02.2024

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, թե ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպես կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն: Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու […]

̰
Որոշ շրջանակներ կարող են խաղալ մարդկանց նվիրական զգացմունքների և հույզերի հետ․ Ժաննա Անդրեասյան

19:53 13.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Որերորդ անգամն է՝ համոզվում եմ, որ որոշ շրջանակներ միջոցների մեջ խտրություն չեն դնում և իրենց ցանկալի արձագանքը ստանալու համար կարող են խաղալ մարդկանց նվիրական զգացմունքների և հույզերի հետ։ Ու չնայած նախարարությունը պաշտոնապես հերքել է զոհված շրջանավարտների նկարներն ուսումնական հաստատությունների պատերից հանելու վերաբերյալ […]

̰
«Հայասաթ-1»-ից ստացվող ազդանշաններով իրականացվում է տվյալների նախատեսված վերլուծություն

19:27 13.02.2024

Հայրենական առաջին արբանյակը ստեղծած «Հայասաթ» թիմը բարեհաջող գրանցում է անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակից ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծություն։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայասաթ թիմը բարեհաջող գրանցում է արբանյակի ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծությունը։ Թիմը շատ ոգևորված է, քանի որ այդ աշխատանքները, ինչպես նաև օրինաչափորեն ծագող որոշակի դժվարությունները […]

̰
Բաքուն կրկին դիմում է սադրանքների՝ Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելով

19:10 13.02.2024

Ադրբեջանական հերթական ագրեսիան սկվսել է վաղ առավոտյան: 05:30-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքերից կրակ էր բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Նշվել էր նաև, որ ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Կեսօրին արդեն, հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի 4 զոհ և […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ

19:00 13.02.2024

Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ հանդիպում է ունեցել Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ֊ում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նշվել է, որ 2024 թ. մայիսին Երևանում նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, […]

̰
«Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են համալիր միջոցառումներ

18:55 13.02.2024

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են համալիր միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։ Միջոցառումների արդյունքում ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր։ Բացի այդ՝ կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս են բերվել […]

̰
Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

18:50 13.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել “Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity” խորագրով պանելային նիստում: Զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը և անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ցավակցել է Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին

18:39 13.02.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին․ «Ցավակցում ենք Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորին»,- գրել է ԱՄՆ դեսպանը:

̰
Գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը

18:35 13.02.2024

Երևաի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Սիրելի՛ երևանցիներ, Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ.23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ.07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

̰
Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակայանը համալարվեց ևս 30 նոր շարժակազմով

18:25 13.02.2024

Հաշվի առնելով միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի վերաբերյալ կառուցողական քննադատությունները, առաջարկներն ու հանրային լայն քննարկումները՝ հարցը հանվեց ավագանու նիստի օրակարգից: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով, այսուհետ կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի, Քանաքեռի 3-րդ փողոցը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ […]

̰
ՀՀ ԿԸՀ-ն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը

18:15 13.02.2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խմբի միջխորհրդարանական միության տնօրեն Ռիկ Նիմոն, Միջխորհրդանական Միության Բրիտանական Խմբի միջազգային ծրագրերի ղեկավար Ջո Փերրին, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին […]

̰
ՊԵԿ խորհուրդը՝ հիփոթեքային վարկի մարման ժամանակ ֆինանսական դժվարություններից խուսափելու համար

15:38 13.02.2024

Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում եկամտային հարկի վերադարձից օգտվող վարկառուին փոխհատուցվում է հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսների գումարները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը։ Ընդ որում, կախված հիփոթեքային վարկի մարման եղանակի ընտրությունից, հիմնականում, վարկառուն սկզբնական շրջանում մարում է ավելի մեծ չափով տոկոսագումարներ, իսկ մայր […]

̰
Նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը

15:34 13.02.2024

Փետրվարի 12-ին նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։ Այս մասին հայտնում է ԵԿՄ-ն։ «Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։ Երկրապահ կամավորականների միությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Ասատրյանի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Փոխքաղաքապետը միասնական տոմսային համակարգի սակագների հաշվարկների մասին պարզաբանումներ է ներկայացրել

15:06 13.02.2024

Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծում կատարված հաշվարկների հիմքում դրվել է քիչ սուբսիդավորման կամ ոլորտի ինքնածախսածածկ դառնալու գաղափարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստին ասել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախագծի հիմքում ընկած որոշ հաշվարկների։ Նրա խոսքով՝ ելակետային են համարել օրական 550 հազար ուղևորի կանխավարկածը՝ հիմք ընդունելով վերգետնյա տրանսպորտի […]

̰
«Միքայելյան» հիվանդանոցում խմբով խուլիգանություն կատարելու, բժշկի, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանքեր են ներկայացվել երկու անձի

14:58 13.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում խուլիգանություն կատարելու, բժշկի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։ 2024 թվականի փետրվարի 7-ին հիշյալ հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:15-ին, իրենց մոտ բուժօգնության տեղափոխված հիվանդի հարազատները հարձակվել […]

̰
Նոտարական նոր ընթացակարգով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում նոտարներ են նշանակվել

14:21 13.02.2024

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման նոր՝ բարեփոխված ընթացակարգով առաջին նոտարներն են նշանակվել: Արդարադատության նախարարության կողմից անցկացված Գեղարքունիքի մարզի՝ նստավայրը քաղաք Գավառ և Կոտայքի մարզի՝ նստավայրը քաղաք Աբովյան, նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլը հաղթահարել է 2 մասնակից: Արդյունքում՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով, Արփինա Սիմոնյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի նոտար՝ նստավայրը քաղաք Գավառ, իսկ Գայանե Սարոյանը՝ […]

̰
ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհերի անունները

14:11 13.02.2024

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված […]

̰
Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:32 13.02.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո գծային բաժին են տարել 32-ամյա Արթուր Կ.-ին, որը 2023 թ. փետրվարի 10-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:26 13.02.2024

Երևանում փետրվարի 13-ի և 18-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 17-18-ին […]

̰
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հրետակոծության զոհերի և վիրավորների թիվը

13:14 13.02.2024

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28,5 հազարի, ավելի քան 68,1 հազարը վիրավորվել է, հաղորդում է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 28473-ի, վիրավորվել է 68146 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

12:52 13.02.2024

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները փետրվարի 12-ին Թումանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա Չ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Հրդեհ է բռնկվել Սիս գյուղի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են

12:45 13.02.2024

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են […]

̰
BACK_TO_TOP