16:44 15.02.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6.6 մլն դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան սոցիալական աջակցությունը: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը նախատեսվում է տրամադրել 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու նպատակով:
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
2024 թ. հունվարի 30-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,765 շահառու, որից շուրջ 2,127 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Ընդ որում, բոլոր վարկերը վերաֆինանսավորվել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից, իսկ թվով 11 ընտանիք գույքը ձեռք է բերել Լեռնային Ղարաբաղում։
Կարգավորումներով առաջարկվում է, մասնավորապես՝ սահմանել աջակցության չափի այնպիսի սահմանաչափեր, որոնք բանկերին հնարավորություն կտան սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում, ինչպես նաև վերանայել ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում է գործընկեր կազմակերպությունների կողմից անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով վարկավորման դեպքում լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառման։
Միաժամանակ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել բոլոր այն դրույթները, որոնք վերաբերվում են ծրագրի շրջանակներում ԼՂ-ում բնակելի անշարժ գույք ձեռք բերելուն, անհատական բնակելի տուն կառուցելուն (կառուցապատումը շարունակելուն) ։
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...