Որոշ շրջանակներ կարող են խաղալ մարդկանց նվիրական զգացմունքների և հույզերի հետ․ Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Որոշ շրջանակներ կարող են խաղալ մարդկանց նվիրական զգացմունքների և հույզերի հետ․ Ժաննա Անդրեասյան

19:53 13.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Որերորդ անգամն է՝ համոզվում եմ, որ որոշ շրջանակներ միջոցների մեջ խտրություն չեն դնում և իրենց ցանկալի արձագանքը ստանալու համար կարող են խաղալ մարդկանց նվիրական զգացմունքների և հույզերի հետ։

Ու չնայած նախարարությունը պաշտոնապես հերքել է զոհված շրջանավարտների նկարներն ուսումնական հաստատությունների պատերից հանելու վերաբերյալ որևէ հրահանգ կամ շրջաբերական տալու մասին անհեթեթ լուրերը, շարունակում են սեփական անհեթեթ մեկնաբանություններով աշխատանքային թղթաբանության նմուշներ հրապարակել՝ իբրև թե մեծ գաղտնիք բացահայտած լինեն։
Իսկ հրապարակված գրությունն այն մասին է, որ նախարարությունը 300 դպրոցների ծրագրի շրջանակներում նորակառույց դպրոցների տնօրեններին, որտեղ նոր շենքում, դեռևս չձևավորված պատերի ներքո մեկնարկել է ուսումնական պրոցեսը, հրահանգել է դատարկ պատերը չձևավորել և սպասել մեթոդական ցուցումների՝ պատերի ձևավորման համար։ Որովհետև պատերի ձևավորումն էապես ազդում է երեխաների կրթական արդյունքի և առաջադիմության վրա, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որ օրինակ ցույց են տալիս, թե պատերի որ տոկոսն է պետք ձևավորել, որքան մասն ազատ թողնել, որ տարիքային խմբի համար ինչպիսի մոտեցում է պետք ունենալ։
Ինչպես սովորաբար, փաստորեն, ճշմարտությունն այլ տեղում էր։ Իրենց օրվա միավորը շահել ցանկացողների խղճին էլ կմնա կորուստ ունեցող ընտանիքներին պատճառված հերթական դառնությունը»,-գրել է նախարարը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

21:48 21.05.2025

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:37 21.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

21:26 21.05.2025

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

21:17 21.05.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

21:11 21.05.2025

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-23-ը կգտնվի կարճատև արձակուրդում: ...

Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

21:07 21.05.2025

Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […] ...

BACK_TO_TOP