Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարարական ծրագրերի ներկայացման և իրականացման դրամաշնորհային բաց մրցույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարարական ծրագրերի ներկայացման և իրականացման դրամաշնորհային բաց մրցույթ

19:45 06.02.2024

Հայ մեծանուն մշակութային գործիչների (ցանկը` ստորև) հոբելյանների առթիվ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարարական ծրագրերի ներկայացման և իրականացման դրամաշնորհային բաց մրցույթ, որը, նպատակ ունենալով արժևորելու և հանրայնացնելու արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը, միտված է Երևան  քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը, նորարարական և ստեղծարար ծրագրերի խթանմանը, մայրաքաղաքում մեծանուն արվեստագետների և վերջիններիս հավիտենարժեք ստեղծագործությունների ներկայությունն ավելի արտահայտված դարձնելուն:
Դրամաշնորհային հայտերը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված պայմաններին, համարժեք լինեն ծրագրի նպատակին, միաժամանակ հայտատուները կունենան ստեղծագործական ազատություն՝ կաղապարված չլինելով ծրագրի/միջոցառման կոնկրետ շրջանակով: Հայտերը կարող են վերաբերել ինչպես բացառապես մշակութային բաղադրիչ ներառող ծրագրերին՝ փառատոների, բեմադրությունների կամ համերգային ծրագրերի կազմակերպմանը, այնպես էլ՝ նորարարական մոտեցումներ ենթադրող զանազան ծրագրերին: Դրամաշնորհի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ:

Մրցույթի պայմանները

1. Մրցույթին կարող են դիմել հասարակական կազմակերպությունները, մշակութային հիմնադրամները, ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները:
2.  Առաջարկվելիք ծրագիրը/միջոցառումը պետք է իրականացվի Երևանում և մեկնարկի մինչև 2024թ. դեկտեմբերի 1-ը:
3. Ներկայացվող հայտերը պետք է ուղարկվեն համաձայն կից հայտաձևի: Նույն կազմակերպությունը կարող է ներկայացնել առավելագույնը երկու հայտ:
4.  Հայտերը պետք է ներառեն ծրագրի/միջոցառման իրականացման նախահաշիվը էքսել տարբերակով՝ համաձայն կից հայտաձևի:
5.   Առաջարկվելիք ծրագիրը կարող է վերաբերել ինչպես հոբելյարներից մեկին, այնպես էլ՝ մի քանիսին:
6. Հայտերը պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023թ. մարտի 31-ը ներառյալ: Վերջնաժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: «Թեմա» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐ:

Հոբելյարների ցանկ (ըստ այբբենական կարգի)

Գրականություն
Ակսել Բակունց
Զահրատ
Պարույր Սևակ

Երաժշտություն
Գոհար Գասպարյան
Կոմիտաս
Շառլ Ազնավուր

Տեսողական արվեստ
Երվանդ Քոչար
Սերգեյ Փարաջանով

Գնահատման չափանիշները (հնարավոր 50 միավոր, տե՛ս գնահատման սանդղակը)

1.    Ծրագիրը/միջոցառումը լիովին համապատասխանում է դրամաշնորհի խորագրին և նպատակին – 10 միավոր
2.    Ծրագիրը/միջոցառումը նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանը – 10 միավոր
3.    Ծրագիրը/միջոցառումը արդարացված է ծախս-արդյունք տեսանկյունից – 10 միավոր
4.    Ծրագիրի/միջոցառման իրականացումը իրատեսական է – 10 միավոր
5.    Ծրագիրը/միջոցառումը յուրօրինակ է – 10 միավոր
Հավասար միավորների դեպքում՝ առաջնահերթությունը կտրվի ավելի ցածր գնառաջարկ ներկայացրած հայտատուին:

Ընթացակարգը

Հայտերի ընդունմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, հայտատուների հետ կապ կհաստատվի հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով: Վերոնշյալ գնահատման չափանիշների հիման վրա կընտրվեն հաղթող հայտատուները, որոնց հետ կքննարկվեն ծրագրի/միջոցառման իրականացման մանրամասները և բյուջեն, ինչպես նաև դրան կից մատուցվող ծառայությունների/աշխատանքների գնառաջարկները:
Կողմերի համաձայնության պարագայում կկնքվի պայմանագիր՝ ֆինանսական միջոցների հատկացման և ծրագրի իրականացման վերաբերյալ:

Հավելյալ տեղեկատվություն
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-231 հեռախոսահամարին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP