09:06 01.02.2024
11:55 20.05.2025
Կումայրիի բաժնի ոստիկանները բացահայտեցին «Հարավկովկասյան երկաթուղուց» կատարված գողությունըՄայիսի 17-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքից գողություն է կատարվել: Նախնական տվյալներով՝ ընկերությանը պատճառվել էր հինգ միլիոն դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Գյումրի քաղաքի 33-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային […] ...
11:50 20.05.2025
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Հռիփսիմե Հունանյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող […] ...
11:28 20.05.2025
Ֆլիկը կերկարաձգի պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականը․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կերկարաձգի կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը, հաղորդում է La Vanguardia-ն։ «Ֆլիկը կերկարաձգի պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականը։ Մենք դեռ պաշտոնապես չենք կնքել պայմանագիրը, բայց Հանսին խոսքի տերն է»,- ասել է Լապորտան: Գերմանացու գլխավորությամբ առաջին մրցաշրջանում կատալոնական ակումբը հաղթել է Լա լիգան, Իսպանիայի Սուպերգավաթն […] ...
11:20 20.05.2025
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերքՄայիսի 16-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ 42-ամյա տղամարդն Այգեհովիտ գյուղի իր առանձնատանն ապօրինի պահում է հրազեն: Քրեական վարույթի շրջանակներում նույն օրը զննվել է այգեհովիտցու տունը։ Հայտնաբերվել է 105 փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ և գործարանային արտադրության երկփողանի հրացան, որի մի փողը ակոսավոր է, մյուսը` հարթափող: Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքն […] ...
11:12 20.05.2025
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզՄեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում […] ...