Էյնշտեյնի IQ-ով 12-ամյա տղան ընդունվել է ամենախելացիների ակումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+18.62 oC

Էյնշտեյնի IQ-ով 12-ամյա տղան ընդունվել է ամենախելացիների ակումբ

23:07 31.01.2024

Մեծ Բրիտանիայի 12-ամյա բնակիչն ընդունվել է «Մենսա» կազմակերպություն, որը կոչում են «երկրի ամենախելացի մարդկանց ակումբ»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հարավային Յորքշիր նահանգի Շեֆիլդ նահանգի դպրոցական Սայրուս Լյուն 162 հնարավոր միավորից 160 միավորով անցել է «Մենսա» IQ թեստը։ Ենթադրվում է, որ հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնը և հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ունեին նույն մակարդակի ինտելեկտը։

Լյուն սիրում է դաշնամուր նվագել և ցանկանում է ապագայում մաթեմատիկոս դառնալ։ Նա նշել է, որ շատ հպարտ է, որ իրեն հաջողվել է այդքան բարձր միավոր վաստակել։

Տղայի հայրը՝ Ֆրենկ Լյուն, առաջարկել է որդուն միանալ «Մենսա»-ին, որպեսզի նա կարողանա գտնել նմանատիպ հետաքրքրություններ ունեցող ընկերներ։

«Ես կարդացի որոշ հոդվածներ այն մասին, որ երեխաները միանում են «Մենսա»-ին և մտածեցի, որ դա լավ կլինի Սայրուսի զարգացման համար», – ասել է նա:

Ֆրենկը նաև պատմել է, որ իր որդին շատ նյարդային է եղել թեստից առաջ։

«Նա շատ ոգևորված էր, երբ ստացավ արդյունքները, քանի որ չէր սպասում, որ այդքան բարձր միավորներ կունենա», – ասել է նա:

«Մենսա»-ն բարձր IQ-ով մարդկանց համար ամենամեծ միջազգային կազմակերպությունն է։ Այն ընդունում է բոլոր նրանց, ում IQ-ի ստանդարտացված թեստի արդյունքներն ավելի լավն են, քան բնակչության 98 տոկոսինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

11:20 20.05.2025

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Մայիսի 16-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ 42-ամյա տղամարդն Այգեհովիտ գյուղի իր առանձնատանն ապօրինի պահում է հրազեն: Քրեական վարույթի շրջանակներում նույն օրը զննվել է այգեհովիտցու տունը։ Հայտնաբերվել է 105 փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ և գործարանային արտադրության երկփողանի հրացան, որի մի փողը ակոսավոր է, մյուսը` հարթափող: Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքն […] ...

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ

11:12 20.05.2025

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում […] ...

Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն․ Մեսսին՝ Ռոնալդուի հետ մրցակցության մասին

11:04 20.05.2025

Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն․ Մեսսին՝ Ռոնալդուի հետ մրցակցության մասին

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին Ballon d’Or-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում վերհիշել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության տարիները: «Դա մշտական պայքար էր: Սպորտային առումով շատ գեղեցիկ էր: Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն, քանի որ երկուսս էլ չափազանց մրցունակ էինք: Նա միշտ ուզում էր հաղթել ամեն ինչում, ես՝ ևս: Դա գեղեցիկ ժամանակ էր […] ...

ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

10:56 20.05.2025

ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է ապրիլի 1-ից  30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

10:40 20.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

10:35 20.05.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

BACK_TO_TOP