13:48 27.01.2024
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:
Մատենադարանում է պահվում Ավետիս երեց Երևանցու կողմից 1693-ին գրչագրված արժեքավոր մի ձեռագիր, որն, ավանդույթի ուժով Սուրբ Սարգիս զորավարի տոնին տարվում է սբ.Սարգիս եկեղեցի՝ ի վայելումն աղոթասեր հոգևորականների և բարեպաշտ հավատացյալների:
Ինչպես տեղեկացնում են Մատենադարանից, ձեռագիրը գրվել և նկարազարդվել է Աննա անունով մի բարեպաշտ կնոջ պատվերով՝ իր վաղամեռիկ որդի Դանիելի հիշատակին: Ձեռագրի հիշատակարանում Ավետիս երեցը թվարկում է Երևան քաղաքի Սուրբ Կաթողիկե, Սուրբ Երկուերեսնի, Սուրբ Սարգիս և Սուրբ Հակոբ եկեղեցիների անունները: Դժվար է ասել, թե Ավետիս երեցը հատկապես ո՞ր եկեղեցուն կից է գրչագրել Ավետարանը, ուստի ձեռագրի ստեղծման պատմությունը վերագրվում է նրանցից յուրաքանչյուրին:
Մատենադարանում գտնվող ձեռագրերում հաճախ կարելի է հանդիպել Սուրբ Սարգսի նկարազարդ պատկերը՝ նիզակը ձեռքին, որդու՝ Մարտիրոսի հետ:
Սուրբ Սարգիսը հիշատակվում է որպես 4-րդ դարում քրիստոնեության համար պայքարած ու նահատակված զորավար: Նրա պաշտամունքը Հայաստանում տարածվել է դեռևս 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքներն ամփոփել է Կարբի ավանում և դրանց տեղում հիմնել Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցին և համանուն վանքը:
Զորավարը, որ կարգված է Արևելքի քրիստոնեական աշխարհի սրբերի դասին, հայոց բանակի հովանավորն է համարվում, գերիների ազատարար սուրբը, վերջին շրջանում հռչակվել է նաև սիրո բարեխոս, ընտանիքների ու հղի կանանց մուրազատու սուրբ: Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Երիտասարդները տոնին աղի բլիթ են ճաշակում, հավատով, որ ապագա կողակցից երազում ջուր կստանան:
Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր:
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:45 19.05.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...