ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Շիրակի մարզի դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Շիրակի մարզի դպրոցներ

11:08 16.12.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի Լանջիկ համայնքի դպրոց եւ Գյումրու համար 19 հիմնական դպրոց: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ:

Ամիսներ առաջ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի վերոնշյալ դպրոցների աշակերտների հետ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոստացել էր անպայման հյուրընկալվել իրենց դպրոցներում:

Լանջիկ համայնքի դպրոցում ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած, դպրոցի շրջանավարտ հայորդիների հիշատակին: Ալեն Սիմոնյանը տնօրենի եւ ուսուցչական կազմի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահին ներկայացվել են ուսումնական հաստատության ձեռքբերումներն ու խնդիրները, որից հետո Ալեն Սիմոնյանը մասնակցել է դպրոցականների կազմակերպած միջոցառմանը:

ԱԺ նախագահն այնուհետեւ եղել է Գյումրու համար 19 հիմնական դպրոցում, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա հայրենիքի պաշտպանության համար նահատակված շրջանավարտի հիշատակին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել նաեւ նախակրթարանում: Ալեն Սիմոնյանը ջերմ զրուցել է ուսուցիչների եւ աշակերտների հետ, որոնք կարեւորել են Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այցն իրենց դպրոց, նշել, որ դա եւս մեկ ապացույցն է այն փաստի, որ կրթական համակարգի խնդիրները մշտապես պետական հոգածության ներքո են:

Ալեն Սիմոնյանը երկու դպրոցներին էլ շուրջ 70 գեղարվեստական գիրք եւ անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա է նվիրել: Մանկավարժները համոզմունք են հայտնել, որ գրադարանային ֆոնդի համալրումն անչափ կարեւոր է դպրոցականների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

15:37 16.05.2025

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսին։ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում։ Այժմ ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: «ԱՄՆ […] ...

Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ Թրամփ

15:32 16.05.2025

Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք պետք է հանդիպենք։ Նա և ես կհանդիպենք։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք լուծել հակամարտությունը։ Գուցե և՝ ոչ։ Ամեն դեպքում, մենք կիմանանք դա», – ասել է պետության ղեկավարը լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Միացյալ Նահանգներ […] ...

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

15:27 16.05.2025

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների […] ...

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

15:22 16.05.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում երկրի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: ...

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

15:19 16.05.2025

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP