Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի աշակերտները հարցազրույց են վերցրել Ժաննա Անդրեասյանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի աշակերտները հարցազրույց են վերցրել Ժաննա Անդրեասյանից

20:47 15.12.2023

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 7ա դասարանի աշակերտները «Արցախից բռնի տեղահանվածները Մեծ Մասրիկում» նախագծային աշխատանքի (առարկան՝ «Հայոց պատմություն») շրջանակում հարցազրույց են վերցրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից: Հանդիպումը տեղի է ունեցել առցանց ձևաչափով:
Ըստ աշակերտների՝ նախագծի նպատակն է հավաքել Մեծ Մասրիկ համայնքում բռնի տեղահանված հայրենակիցների վերաբերյալ տեղեկություններ, ուսումնասիրել, վերլուծել և այդպիսով նաև բարձրացնել իրենց ինքնակրթության մակարդակը:
Աշակերտների տեղեկացմամբ խումբը բաժանվել է երկու մասի՝ հետազոտողներ և լրագրողներ, և վերջիններս նախագծի շրջանակում հետաքրքրվել են ԿԳՄՍ նախարարից՝ ինչ ծրագրեր են իրականացվում՝ աջակցելու արցախցի հայրենակիցներին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և նրանց նախաձեռնությունը, որն իրականացվում է հանրակրթական նոր չափորոշչի շրջանակում՝ որպես մեծ թիմով նախագծեր անելու և կարևոր արժեքների մասին դասեր սերտելու հնարավորություն:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների կրթության աջակցման ծրագրերին՝ նախարարը նշել է. «Մեր հայրենակիցները աջակցության կարիք ունեն, և պետությունն այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում:
Ամենակարևորը սովորողների կրթության իրավունքի ապահովումն է, որը պետք է կազմակերպվի օր առաջ: 17000-ից ավելի աշակերտ այսօր սովորում է ՀՀ դպրոցներում, ընդհանուր առմամբ 400 ուսուցիչ աշխատում է համակարգում: Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք աջակցության այլ ծրագրերի իրականացման համար ևս»:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտներին արցախցի հայրենակիցներին ջերմորեն ընդունելու, դասերը լրացնելու հարցում օգնելու, նոր պարագաներ տրամադրելու և ցուցաբերած հոգատարության համար:
«Դժվար օրերը մեզ սովորեցնում են ամենակարևոր արժեքները՝ ծանր պահին հասնել միմյանց, օգնել, թեթևացնել մեկս մյուսի բեռը: Այդ որակները հնարավորություն են տալիս ավելի լավ հասարակություն կառուցել,- ասել է նախարարը և պատմել Գորիս այցի շրջանակում երիտասարդների ու պատանիների տպավորությունների մասին,-Գորիսում ձեր հասակակիցները առաջինն են դիմավորել մեր հայրենակիցներին: Նրանք ահռելի աշխատանք են կատարել, և ինչպես պատմում էին՝ մեծ փորձ են ձեռք բերել, և այդ օրերին մարդկային արժեքների մասին ավելի մեծ դասեր են քաղել, քան երբևէ»:
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ արդյոք Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում կա՞ն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողներ: Ըստ մեծմասրիկցի աշակերտների՝ իրենց դպրոցում 2020 և 2023 թվականների պատերազմներից հետո սովորում են շուրջ 40 արցախցի աշակերտ, և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղից 150 մարդ է բնակվում Մեծ Մասրիկում: Նրանք տեղեկացրել են, որ ունեցել են տարաբնույթ հանդիպումներ և պատրաստել են արցախցիների մասին իրազեկող պաստառ և թռուցիկներ:
Նախագծային խմբի ղեկավար ուսուցչի խոսքով՝ աշխատանքի վերջնարդյունքը աշակերտների համար պետք է լինի Արցախի բարբառի, մշակույթի, ավանդույթների, խոհանոցի բացահայտումը, որոնք այժմ ուսումնասիրման փուլում են: Նա նաև նշել է, որ դպրոցում ձևավորվել է արցախցի ծնողների հետ կայուն և լավ համագործակցային մթնոլորտ՝ լիարժեք և ամբողջապես իրացնելու աշակերտների կրթության իրավունքը:
Հանդիպման ավարտին աշակերտները խոստացել են նախագծային աշխատանքն ավարտելուց հետո ամփոփիչ սահիկաշարը ներկայացնել նախարարին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

15:05 16.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

14:57 16.05.2025

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

14:44 16.05.2025

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

14:37 16.05.2025

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...

BACK_TO_TOP