00:00 16.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, դեմքի շրջանի վնասվածք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 3 քաղաքացի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանի գլխավորությամբ։Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և կատարվածի մասին այս պահին ոչինչ չեն կարող ասել։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 37-ամյա Սերոբ Գ․-ն, 63-ամյա Սամվել Գ․-ն և 38-ամյա Հովհաննես Գ․-ն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որտեղ է տեղի ունեցել միջադեպը, որը Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի զրուցարաններից մեկն է։
Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները ու կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։
16:10 16.05.2025
Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […] ...
16:04 16.05.2025
Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսըReddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […] ...
16:00 16.05.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացինՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։ Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների […] ...
15:55 16.05.2025
Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահըՏիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: ...
15:51 16.05.2025
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալումԵվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ «Եվրոպական խորհրդի նախագահն ու […] ...
15:47 16.05.2025
Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղությանԱնկարան հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության, եթե կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը, որին մասնակցել է նաև թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը, հայտնում է […] ...