Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ դրա արդյունքները կվայելեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից․ ԲԴԽ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ դրա արդյունքները կվայելեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից․ ԲԴԽ նախագահ

10:57 16.12.2023

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դատական համակարգում կատարված փոփոխություններին։

«Ոմանց ավելի հետաքրքիր կլիներ մեր արած լավ գործերի փոխարեն լսել դատական համակարգի թերացումների մասին:

Տարիներ շարունակ կոռուպցիոն երևույթների, ուշացումների և անարդարությունների բախված մեր հայրենակիցները թերահավատորեն են ընկալում իմ կողմից ներկայացվող դրական արդյունքները:

Մարդիկ արդարացիորեն ուզում են այդ արդյունքը զգալ, երբ դատարանի հետ որևէ առնչություն են ունենում: Եվ կզգան: Շատ շուտով: Մի բան, որ քանդվել է տարիներով, չի կարող նորոգվել ամիսների ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ դրա արդյունքները կվայելեն արդեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից:
Որպես այս շարքի վերջաբան` ահա ևս մի քանի շատ կարևոր արդյունք:

Արդյունք #6. Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացվել է։ Նախ, արդեն մեծագույն արդյունք է, որ դատավորների առնվազն 80 տոկոսի համար շատ կարևոր է աշխատավարձի չափը, որովհետև նրանք իրապես աշխատավարձով են ապրում: Հաջորդը, դատավորը չի կարող քննիչից ու դատախազից քիչ վարձատրվել կամ մասնավոր հատվածում աշխատող արհեստավարժ իրավաբանից մի քանի անգամ ավելի պակաս աշխատավարձ ստանալ: Վերջապես, միլիոնավոր դոլարների հարցեր ու մարդկանց ճակատագրեր որոշողը հաստատ պետք է արժանապատիվ վարձատրություն ունենա:

Արդյունք #7. Դատարանները մասամբ ազատվեցին արբիտրաժային տրիբունալների վճիռների կատարման համար կատարողական թերթեր տալու պարտականությունից։ Այսինքն, տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս անտեղի չի շեղի դատավորներին ձեր գործերի քննությունից:

Արդյունք #8. Դատավորներին հնարավորություն տրվեց միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով ձեռք բերել գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ։ Եթե, օրինակ, դատավորին անհրաժեշտ էր տեղեկություն ձեռք բերել ոստիկանությունից, ՔԿԱԳ-ից, ՊԵԿ-ից և մի շարք այլ պետական մարմիններից, ապա տվյալների ձեռքբերումը տևում էր ամիսներ, մինչդեռ ներկայումս րոպեական գործողությամբ գործը առաջ է շարժվում:

Արդյունք #9. Վարչական և քաղաքացիական դատավարությունում ընդլայնվեցին գրավոր ընթացակարգերի կիրառման շրջանակները։ Մինչ այս փոփոխությունը դատարանները յուրաքանչուր գործով իրականացնում էին մի շարք դատավարական գործողություններ/դատական նիստերի անցկացում, դատական ծանուցումների ապահովում և այլն/: Գրավոր ընթացակարգերի ավելացումը դարձավ ժամանակի ու ռեսուրսների ևս մի էական խնայողություն:

Արդյունք #10. Ներդրվել է մակագրման նոր համակարգ, որի շնորհիվ դատավորների ծանրաբեռնվածությունը կբաշխվի հավասարաչափ: Դատավորները տարիներ շարունակ դժգոհել են, որ աշխատանքային անհավասար պայմաններում են գործում, իսկ հանրության մեջ կային կասկածներ, թե գործերի մակագրման գործընթացում կարող են լինել միջամտություններ: Նոր համակարգը կարգավորում է երկու խնդիրներն էլ:

Կարող էի առնվազն ևս մեկ տասնյակ դրական արդյունքների մասին պատմել, բայց հաջորդիվ կանդրադառնամ արդեն մեր համակարգի չլուծված խնդիրներին:

Մինչ այդ ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ բոլոր թվարկված ձեռքբերումները հնարավոր դարձան բացառապես Հայաստանի կառավարության մեծագույն աջակցության և կոնկրետ գործողությունների շնորհիվ»,-գրել է Անդրեասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

15:37 16.05.2025

Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսին։ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում։ Այժմ ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: «ԱՄՆ […] ...

Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ Թրամփ

15:32 16.05.2025

Անհրաժեշտ է հանդիպել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք պետք է հանդիպենք։ Նա և ես կհանդիպենք։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք լուծել հակամարտությունը։ Գուցե և՝ ոչ։ Ամեն դեպքում, մենք կիմանանք դա», – ասել է պետության ղեկավարը լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Միացյալ Նահանգներ […] ...

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

15:27 16.05.2025

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների […] ...

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

15:22 16.05.2025

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում երկրի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: ...

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

15:19 16.05.2025

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP