11:09 06.12.2023
2023 թվականի նոյեմբերը ռեկորդային ամենատաք ամիսն էր՝ մակերևույթի միջին ջերմաստիճանի 14,22 աստիճանով, ինչը 0,32 աստիճանով գերազանցում է 2020 թվականի նախորդ ռեկորդը, ասվում է եվրոպական մոնիտորինգի Copernicus ծառայությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հայտարարել էր, որ 2023 թվականն այժմ ռեկորդային ամենատաք տարին է լինելու, քանի որ վերջին ամիսներին ջերմաստիճանի «բազմաթիվ» ռեկորդներ են գրանցվել:
«2023 թվականի նոյեմբերը ռեկորդային ամենատաք նոյեմբերն էր աշխարհում՝ մակերևույթի միջին ջերմաստիճանը կազմել է 14,22 աստիճան, ինչը 0,85 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների նոյեմբերյան միջին ջերմաստիճանից և 0,32 աստիճանով բարձր, քան 2020 թվականի նախորդ ամենատաք նոյեմբերինը»,- ասվում է ծառայության հայտարարությունում:
Այս նոյեմբերին գրանցվել է նաև ռեկորդային միջին ամսական ջերմաստիճան Ատլանտյան օվկիանոսի վերին շերտերում:
Ըստ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային առավելագույնի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Դրան կնպաստի մարդածին գործոնը, այսինքն՝ ջերմոցային գազերը, իսկ բնական գործոնը՝ օվկիանոսային հոսանքների փուլերի փոփոխությունը Լա Նինյայից Էլ Նինյո։ Այս երեւույթը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլեւ տեղումների օրինաչափության վրա։ Հոսանքների փուլերի փոփոխության առանձնահատկությունն այն է, որ Լա Նինյայի ժամանակ մթնոլորտից ջերմությունն ինտենսիվորեն գնում է դեպի օվկիանոս, իսկ Էլ Նինյոյի ժամանակ հոսքը օվկիանոսից դեպի մթնոլորտ։ Փուլերի փոփոխման գործընթացը սկսվել է այս ամառ։
17:58 01.07.2025
Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքումՀուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […] ...
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...
17:44 01.07.2025
Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունըՆախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […] ...
17:40 01.07.2025
Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...