22:38 25.11.2023
Հնդկաստանում տղամարդը խոստովանել է, որ 800 հազար ռուփի փոխհատուցման դիմաց թագավորական կոբրայի օգնությամբ սպանել է կնոջն ու դստերը։ Այս մասին հայտնում է News9Live-ը։
Բասանտի Պատրան և նրա երկու տարեկան դուստրը հոկտեմբերի 7-ին հայտնաբերվել են Օդիշայի Ադհեյգաոն գյուղի իրենց տանը: Երկուսի մոտ էլ օձի խայթոց է հայտնաբերվել: Սողունը նույնպես սենյակում է եղել։ Բժիշկներն այլևս չեն կարողացել օգնել տուժածներին։ Ոստիկանությունը որոշել է, որ գործ ունի վայրի կոբրայի հարձակման հետ և հետաքննություն չի սկսել։
Այնուամենայնիվ, շուտով կնոջ հայրը մեղադրել է դստեր ամուսնուն: Հնդկաստանում կոբրայի հարձակման զոհերի հարազատները իրավունք ունեն փոխհատուցում ստանալ յուրաքանչյուր զոհի համար 400 հազար ռուփիի չափով:
Դեպքից մեկ ամիս անց Գանեշ Պատրան խոստովանել է հանցանքը։ Նա պատմել է, որ կոբրան գնել է հոկտեմբերի 6-ին՝ կրոնական ծես կատարելու պատրվակով։ Հետո նա օձին բաց է թողել սենյակ, որտեղ քնած են եղել իր կինը և դուստրը, և նա պառկել է մեկ այլ սենյակում:
Ներկայումս ոստիկանությունը պարզում է, թե արդյոք օձ վաճառողը գիտեր, թե ինչ նպատակով է տղամարդն իրենից գնել կոբրան։ Քննիչները պարզում են նաև, թե արդյոք այլ անձինք առնչություն ունեն հանցագործության հետ։
15:17 05.05.2025
Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը15:11 05.05.2025
Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կարՇիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...
15:05 05.05.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձել են ներկրել ավտոպահեստամասեր։ Դիզվառելիքի և մեքենայի յուղի անօրինական ներմուծման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են չհայտարարագրված «Marlboro» տեսակի ծխախոտներ։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 203 կգ կիտրոն, պղպեղ և լոլիկ։ Չհայտարարագրված 151 կգ բեռի` էլեկտրոնային ծխախոտի, միկրոհամակարգերի, չրերի ներմուծման փորձերը կանխվել […] ...
14:55 05.05.2025
Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 27-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա և 38-ամյա երկու բնակիչ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ու Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել արթիկցի […] ...
14:48 05.05.2025
Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունՄայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է […] ...
14:43 05.05.2025
Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետովՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի նիստի օրակարգում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Լենա Նազարյանը: Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի եւ առաջարկել […] ...