Մոսկվայում կրակել են Mercedes-ի վարորդի վրա և մեքենայից հանել պայուսակ, որի մեջ եղել է 20 մլն ռուբլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Մոսկվայում կրակել են Mercedes-ի վարորդի վրա և մեքենայից հանել պայուսակ, որի մեջ եղել է 20 մլն ռուբլի

20:28 03.10.2023

Մոսկվայի հարավ-արևելքում չորս անհայտ անձինք կրակել են Mercedes-ի վարորդի վրա և մեքենայից գողացել պայուսակ, որի մեջ եղել է 20 միլիոն ռուբլի։ Իրավապահ մարմինները փնտրում են հարձակվողներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով տեսանյութը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ հարձակվողները փախել են արտասահմանյան Infiniti մեքենայով, նրանց որոնում են։ Տուժածը հոսպիտալացվել է։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մայրաքաղաքի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 16:20-ին։

«Դոնեցկայա փողոցում մեքենայի վարորդը կանգ է առել լուսացույցի մոտ, անհայտ անձինք մոտեցել են մեքենային, կոտրել դռան ապակին, կրակել տղամարդու վրա, ենթադրաբար տրավմատիկ զենքից, որից հետո մեքենայի միջից գողացել են պայուսակ, որի մեջ, ըստ տուժողի, գումար է եղել, և դեպքի վայրից դիմել են փախուստի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունից հաստատել են, որ վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն։ Տեղում աշխատում է քննչական խումբ։

«Ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կասկածյալներին որոնելու և բերման ենթարկելուն»,- հավելել են շտաբից։

Մայրաքաղաքի դատախազությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մեքենան, որով փախել են հանցագործները, հայտնաբերվել է լքված Բատայսկի Պրոեզդում։ Հարավ-արևելյան վարչական շրջանի դատախազությունը համակարգում է իրավապահ մարմինների աշխատանքը և պարզում դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև որոշում է կայացնում ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցելու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

20:40 04.07.2025

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

20:25 04.07.2025

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP