20:53 09.09.2023
Տասը րոպեանոց կարճատև մարզումները մարմնին բերում են նույն օգուտները, ինչ լիարժեք վարժությունը, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Նրա կարծիքը և այլ փորձագետների արձագանքները ֆիզիկական ակտիվության այս մոտեցման վերաբերյալ տեղ են գտել Daily Mirror-ի հոդվածում: Մոսլին խորհուրդ է տվել օրական երեք մարզում կատարել՝ յուրաքանչյուրը տասը րոպե տևողությամբ: Նրա կարծիքով՝ այս մեթոդը հեշտացնում է ընտելանալ սպորտին և […]
20:42 09.09.2023
Պետդումայի պատգամավորները շաուրմայի ստանդարտները կքննարկեն աշնանային նստաշրջանի սկզբում, ՌԻԱ Նովոստիին ասել է խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը: «Աշնանային նստաշրջանի սկզբում Պետդումայում անվտանգ սննդի վերաբերյալ կլոր սեղան կանցկացնենք, կքննարկենք նաև շաուրմայի ստանդարտը»,- ասել է նա։ Պատգամավորը նշել է, որ քննարկումը տեղի կունենա Ռոսպոտրեբնադզորի, Առողջապահության նախարարության և համապատասխան փորձագետների մասնակցությամբ։ «Խնդիրը պետք է ավարտին հասցվի, քանի […]
17:05 09.09.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են․ ««Սևան» ազգային պարկում այս տարի կնքվել է ներդրումային 7 պայմանագիր. առաջնային նախապայման է բնապահպանական նորմերի խստիվ պահպանումը Էական փոփոխություններ են կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության տրամադրման պայմաններում։ Մրցույթները դարձել են ավելի թափանցիկ, բայց և ավելի խիստ։ Նախկինում գործող պայմաններում խիստ պահանջներ առկա չէին, դրա արդյունքում ներդրումային ծրագիր ներկայացրած […]
12:59 09.09.2023
Այս տարի «իԳործ» ծրագրի մասնակիցներն աշխատանքի են անցել 19 պետական հաստատությունում։ ՀՀ վարչապետի աշխատակազմին են միացել Սյուզան Վարդանյանը ԱՄՆ-ից և Գրիգոր Հարությունյանը Իսրայելից։ Երևանի քաղաքապետարանի անձնակազմին է միացել Լիլիթ Հովհաննիսյանը Ռուսաստանից, իսկ Գիտության կոմիտեին՝ Արման Աբրահամյանը ՌԴ-ից։ Ռուսաստանաբնակ Անահիտ Դավթյանը, Ալեքսեյ Սարկիսովը և Արամ Պողոսյանը ընտրվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Սփյուռքի հարցերով […]
08:11 09.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:35 08.09.2023
ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Պաշտպանի հաստատությունում քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ քննակվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել արդիական խնդիրները: Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը: «Այսօր խնդիրները շատ են և բազմազան: Այս համատեքստում […]
20:24 08.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 111 հիմնական դպրոցը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 1-ին։ «Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 584 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է Կառավարությունը»,-նշել է նա:
20:16 08.09.2023
«Երեւանում ակտիվորեն զարգանում են նաեւ մարզական ենթակառուցվածքները: Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան «Կիլիկիա» մարզադպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը 693 մլն դրամ է։ Միջոցները հատկացրել է Կառավարությունը»,-այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:11 08.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի Սայաթ-Նովա 5 հասցեում՝ Նկարիչների շենքի պատին, բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Բեջանյան ընտանիքի ներկայացուցիչներ, […]
20:07 08.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությանը և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
16:52 08.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:54 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13։54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի լողափում հերթապահություն իրականացնելիս հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբի ջրափրկարարները նկատել է, որ քաղաքացիները հեծանվանավակով մոտ 300 մ հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Վ․ Հ․-ին […]
14:47 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի: Նա հայտնում էր, որ Հրազդանի կիրճի մի ռեստորանում երկու անգամ զենքից օդ են կրակել, նաև խնդրում էր, որ ոստիկանները շտապեն: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, տեղյակ են պահվել ծառայող պարեկները: Համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ռեստորանում 33-ամյա մի երևանցի, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, […]
14:35 08.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.45-ին, Մարաշի բաժանմունք է ներկայացել մի օտարերկրացի: 26-ամյա երիտասարդը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 5-ին, «Զվարթնոց» օդանավակայանից նստել է տաքսի և ուղևորվել հյուրանոց: Նա հավելել է, որ տեղ հասնելուն պես, նախապես պայմանավորված հինգ հազար դրամի փոխարեն ինքը վարորդին վճարել է 50 եվրո, սակայն տաքսու վարորդն իրեն չի վերադարձրել մանրը, ավելին՝ […]
14:13 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 1962 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը 2005 թ. մարտի 25-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արթուր Բ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է […]
13:49 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 33 և 23 տարեկան եղբայրներ Հրազդանի Միկրոշրջան թաղամասում մի ավտոտնակի մոտից գաղտնի հափշտակել են մետաղյա ճաղավանդակներ, խողովակներ և այլ իրեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գիշերվա ժամը երեքի կողմերը նրանք գողոնը բարձել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի […]
13:35 08.09.2023
Օգոստոսի 28-ին, ժամը 18.16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրացի 24-ամյա մի կին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում անհայտ անձն իր ուսապարկից բացահայտ հափշտակել է հազար դոլար և դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Արագածոտնի մարզի […]
13:20 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին, գիշերվա ժամը 2-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի առաքիչ: Նա հայտնել է, որ վերջին երկու ժամվա ընթացքում գողացել են Ազատության պողոտայում կայանված իր «Հոնդա» մոդելի մոպեդը: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվել է, որ […]
12:35 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աերացիա թաղամասի շենքերից մեկում ձերբակալել են 1989 թ. ծնված Արթուր Բ.-ին, որը հուլիսի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
11:53 08.09.2023
Սեպտեմբերի 4-ից 6-ը Երևանի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ «Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության իրականացումը հրդեհի դեպքում», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում՝ «Երեխաների տարհանումը հրդեհի ժամանակ» թեմաներով, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» առողջարանում՝ «Հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն առողջարանի մասնակի […]
11:46 08.09.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են նոր չափանիշերով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները: Կոմիտեում դասընթացի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա ապրիլից և ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ։ Դիմորդների համար կազմակերպվել են օտար լեզվի, համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգման փուլերը։ Շուրջ 800 ընտրված մասնակիցների համար կազմակերպվել է դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը, որն անցկացնող հանձնաժողովը […]
11:38 08.09.2023
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերի վերաբերյալ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ ԱՀԱ միջոցների արդյունավետ կառավարման գործում կարևոր է համագործակցությունը մասնագիտացված ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, ինչը կապահովի թափանցիկությունը և կբացառի կոռուպցիոն ռիսկերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են […]
11:29 08.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։ Կառուցվում է […]
10:40 08.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ԱԱԾ […]
10:32 08.09.2023
Խարդախություն` 20 հազարանոց հուշանվերներով․ Ավանի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:20 08.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
08:35 08.09.2023
Սեպտեմբերի 4-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Աբովյան, Կապան քաղաքներում, Հացավան, Արգել և Ծակքար գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 2 շահմար, 3 սահնօձ, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ […]
23:35 07.09.2023
Մեքսիկայի բնակիչն առցանց խանութից հեռախոս է պատվիրել, փոխարենը նռնակով տուփ է ստացել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Երկուշաբթի՝ օգոստոսի 28-ին, վտանգավոր փաթեթ է հասել Գուանախուատո նահանգի Լեոն դե լոս Ալդամա քաղաքից մի տղամարդու։ Այն փոստարկղից վերցրել է մեքսիկացու մայրը։ Տուփը բացելուց հետո ստացողը ներսում չի գտել իր գնած հեռախոսը։ Փոխարենը նրան նռնակ […]
23:15 07.09.2023
Վերջույթների երկարացման վիրահատությունը կանադական Տորոնտո քաղաքի բնակչին օգնել է հաղթահարել դեպրեսիան և իրեն երջանիկ զգալ։ Այս մասին հայտնում է Metro-ն։ 27-ամյա Դանիել Ֆարբորդն ամբողջ կյանքում տառապել է ցածրահասակ լինելուց։ Նա դադարել է աճել 14 տարեկանում, և դա զգալի ազդեցություն է ունեցել նրա հոգեկան վիճակի վրա։ Ենթագիտակցաբար կանադացին առնականությունը կապում էր բարձրահասակ լինելու հետ և պատրաստ […]