TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

70-ամյա թոշակառուն, ով 20 տարով ավելի երիտասարդ տեսք ունի, կիսվել է գեղեցկության գաղտնիքներով

23:03 07.09.2023

70-ամյա մի կին, ով իր տարիքից 20 տարով երիտասարդ տեսք ունի, կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով։ Այս մասին գրում է Daily Star-ը։ ԱՄՆ-ից 37-ամյա բլոգեր Բրիտանի Էլլինն իր հետևորդներին ներկայացրել է երիտասարդ արտաքինով թոշակառու մորաքրոջը։ Նրա հետևոոդները ենթադրում էին, որ կինը մոտ 50 տարեկան է, և չափազանց զարմացել էին՝ իմանալով, որ նա արդեն նշել է […]

̰
Բժիշկը հերքել է եղունգների վրա սպիտակ բծերի մասին հայտնի միֆը

22:34 07.09.2023

Մեծ Բրիտանիայից ընդհանուր բժիշկ Կարան Ռանգարաջանը հերքել է եղունգների վրա սպիտակ բծերի ծագման մասին հայտնի առասպելը։ HuffPost-ը ուշադրություն է հրավիրել բժշկի գրառման վրա։ Ըստ թերապևտի՝ եղունգների վրա սպիտակ բծերը օրգանիզմում որևէ խանգարման ախտանիշ չեն։ Նա պարզաբանել է, որ դրանք կապված չեն վիտամին D-ի կամ կալցիումի պակասի հետ, այլ հայտնվում են եղունգների թիթեղի աննշան վնասվածքների պատճառով։ […]

̰
ՆԳ ղեկավարությունը հետևել է ոստիկանների ատեստացիայի վերջին փուլին

19:36 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստացիայի մասնագիտական բաժնի թեստավորումը, որին հետևում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության ղեկավարությունը։ Ոստիկանության ծառայողների ատեստացիայի վերջին՝ մասնագիտական բաժնի թեստավորմանը մասնակցում էին ընդհանուր գիտելիքների, ֆիզիկական և կրակային պատրաստությունից դրական արդյունքներ ցույց տված ծառայողները։ Ըստ ծառայության ոլորտի, […]

̰
Սևանա լճից դուրս է բերվել 274 հատ խեցգետնորսից, 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

19:09 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան համայնքի հարակից «Գեղամա» հանգստյան գոտու ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 274 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված […]

̰
Քաղաքացիների ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու նպատակով Պաշտպանի աշխատակազմում քննարկում է անցկացվել ԿԸՀ ներկայացուցիչների հետ

18:54 07.09.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երևանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի և իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։ «Պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպումն իրավունքի գերակայության և ժողովրդավարության կարևոր ցուցիչ են։ Արդյունավետ համագործակցության պայմաններում կարող ենք խնդիրներին տալ լուծումներ նախքան դրանց ծագելը։ Այս […]

̰
Տղան 20 հազարանոց կեղծ թղթադրամը մանրել է խանութում․ ՀՀ ոստիկանություն

15:52 07.09.2023

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Խարբերդ գյուղի մի խանութի աշխատակից և հայտնել, որ մի երեխա խանութում տվել է կեղծ 20 հազար դրամանոց: Նա հավելել է, որ սեպտեմբերի 2-ին նույնպես եղել է նման բան, և կասկածներ ունի, որ երեխաներին դիտավորյալ տալիս են գումարը և ուղարկում խանութ: Ահազանգով նշված խանութ է […]

̰
Պանամայի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են այցելել Հայաստան

15:22 07.09.2023

Գործադիրն ընդունել է որոշում, որով կթույլատրվի Պանամայի Հանրապետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն կնպաստի Հայաստանի և Պանամայի միջև քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի և Պանամայի հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է […]

̰
Պարեկների ձերբակալած երիտասարդի մոտ հայտնաբերվել է գողոնը

14:56 07.09.2023

Սեպտեմբերի 6-ին Զորավար Անդրանիկի արձանի մոտ Երևանի պարեկներին մոտեցած կինը, մատնացույց անելով մի տղայի, հայտնել է, որ նա գողացել է իր պայուսակը: Գիշերվա ժամը 1.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, պարեկները ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Իջևան քաղաքի բնակիչ, 22-ամյա երիտասարդին: Գողոնը հայտնաբերվել է: Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

̰
Մաշտոցի պողոտայում ծեծկռտուք է եղել․ պատանուն տեղափոխել են բուժհաստատություն

14:35 07.09.2023

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել է ահազանգ, որ մի դպրոցի բակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո շտապօգնության խումբը «պոլիտրավմա» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2007 թ. ծնված մի տղայի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժածը Մաշտոցի պողոտայում վիճաբանել է իր մի հասակակցի և նրա ընկերների հետ, որոնք էլ հարվածներ են […]

̰
Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության և շորթման համար

13:25 07.09.2023

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Ազատ Օ.-ն, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի 5-րդ կետի և 258-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերի մեղադրանքներով: Առանց խափանման միջոցի: Ազատ Օ.-ն ձերբակալվել և ներկայացվել է […]

̰
Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ վերադարձել է Հայաստան

12:45 07.09.2023

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին, ժամը 06.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և Արմավիրի բաժին տեղափոխվել 2001 թ. ծնված Խդր Ն.-ն, որը ապրիլի 12-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 2-րդ մասի մեղադրանքով: […]

̰
Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում, հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին. Փաշինյան

11:27 07.09.2023

«Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին, ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում սրվել է: Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում, ահագնացել է հակահայկական հռետորաբանությունը»,- կառավարության նիստի սկզբում ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի կարծիքով իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կուրթանի բնակիչը վճարել էր կեղծ թղթադրամ և դիմել փախուստի

11:22 07.09.2023

Սեպտեմբերի 5-ին ժամը 17:35-ին Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի բենզալցակայանի աշխատակիցը և հայտնել, որ վարորդը լիցքավորման համար վճարել է 20 000 դրամ արժողության կեղծ թղթադրամ: Պարզվել է, որ վարորդը բենզալցակայանում 1000 դրամի բենզին է լիցքավորել և վճարել 20 000 դրամ: Լիցքավորողն անմիջապես նկատել է, որ թղթադրամը կեղծ է, հայտնել է վարորդին, սակայն վերջինս դիմել […]

̰
Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին վճարային տերմինալների պահոցները, գողացել էին գումար

11:15 07.09.2023

Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին վճարային տերմինալների պահոցները, գողացել էին գումար․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասը տրամադրել է ինքն իրեն, ապա թանկ գնով հանձնել վարձակալության. գործն ուղարկվել է դատարան

10:48 07.09.2023

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն […]

̰
Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:16 07.09.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ «Սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անց է կացվելու ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 334 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:20 07.09.2023

Սեպտեմբերի 5-7-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 54 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 7000 քմ, Քուչակ գյուղում՝ 2 հա, Թաթուլ […]

̰
Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

08:15 07.09.2023

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 250 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, մարվել՝ […]

̰
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը

08:09 07.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

08:05 07.09.2023

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

07:57 07.09.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:  

̰
Հոգեբանը խոսել է պասիվ ագրեսիային ճիշտ արձագանքելու մասին

22:09 06.09.2023

Պասիվ ագրեսորի հետ հանդիպելիս ավելի լավ է չտրվել սադրանքին և չբորբոքել կոնֆլիկտ, ասում է հոգեբան Ռինալիա Սաֆինան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես ճիշտ արձագանքել պասիվ ագրեսիային։ Ըստ Սաֆինայի՝ պասիվ ագրեսիան սեփական բացասական հույզերը ճիշտ արտահայտելու անկարողությունն է։ Նման պահվածքն արտահայտվում է հեգնական կատակներով, կասկածելի հաճոյախոսություններով, ակնարկային արտահայտություններով։ Այս ամենը թերզարգացած հուզական ինտելեկտի […]

̰
Քննարկվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերելի հարցեր. Անահիտ Մանասյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

21:46 06.09.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, անցկացվել է խորհրդակցություն։ Մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը, ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում` թեժ գծի կատարելագործմանը վերաբերելի հարցեր։ Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ […]

̰
Շան մեծության առնետները գրավել են բրիտանական քաղաքը

21:21 06.09.2023

Բրիտանական Գլազգո քաղաքի թաղամասերից մեկում արհմիություններն արգելել են աղբահաններին աշխատանքի դուրս գալ հսկայական առնետների պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Խոշոր կրծողներ բնակություն են հաստատել Սկոտսթոնի տարածքում։ Տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղ կարելի է գտնել Չիուահուա շների մեծության կրծողներ։ Իշխանությունները փորձել են վերահսկել վնասատուներին, սակայն մինչ այժմ ոչինչ չի հաջողվել: Արդյունքում, աղբահանների արհմիությունները խորհուրդ են […]

̰
300 հայրենադարձ, 700 էլ․ նամակ և 150 զանգ 20 երկրից. երկու ամիս է՝ գործում է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը

20:30 06.09.2023

Արդեն երկու ամիս է, ինչ գործում է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը՝ նպատակ ունենալով խթանել հայրենադարձությունը, աջակցել հայրենադարձների արդյունավետ ինտեգրման գործընթացին և ակտիվ ներգրավմանը Հայաստանի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքին: Այս տարի հուլիսին կայացած պաշտոնական բացումից ի վեր՝ կենտրոնն ընդունել է ավելի քան 300 հայրենադարձի, ստացվել է 700 էլ․ նամակ և 150 զանգ 20 երկրից, […]

̰
ՄԻ պաշտպանը ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

20:03 06.09.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։ Մարկ Լասսմանն էլ իր հերթին կարևորել […]

̰
Հետախուզվողն օդանավակայանում կամավոր ներկայացել է ոստիկաններին

16:03 06.09.2023

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 5-ին, ժամը 23.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1991 թ. ծնված Արսեն Բ.-ն, որը 2022 թ. հունիսի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Արսեն Բ.-ն ներկայացվել է ոստիկանության […]

̰
Արտաշատի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը, կանխել հնարավոր հետևանքները

15:39 06.09.2023

Արտաշատի քրեական հետախույզները սեպտեմբերի 5-ի երեկոյան ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում մի քանի հոգի վիճաբանում են, հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ՝ տևական ժամանակ խախտելով հասարակական կարգը: Հաջողվել է նաև պարզել, որ մեքենաները վարելու հարցի շուրջ ծագած վեճը պետք է ունենա շարունակություն: Հնարավոր հետևանքները կանխելու նպատակով ոստիկանները Մխչյան-Բյուրավան ճանապարհին կից դաշտում ժամը 20.35-ին […]

̰
Միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող օտարերկրացին հայտնաբերվեց Երևանում

15:10 06.09.2023

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել ու բաժին է տեղափոխվել Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի Թագավորության 36-ամյա մի քաղաքացի: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Հայաստանում Ինտերպոլի ԱԿ բյուրոն:

̰
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են գողացած մեքենան

14:53 06.09.2023

Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանություն զանգած մի մի քաղաքացի հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.20-ից մինչև 16.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու և շարժիչը գործի գցած լինելու հանգամանքից, գողացել են Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպել Աստրա» մակնիշի մեքենան: Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնել է օպերատիվ խումբ: Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել […]

̰
BACK_TO_TOP