10:30 26.08.2023
Ալաբաման ցանկանում է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որը մահապատժի է ենթարկում բանտարկյալին՝ ստիպելով նրան մաքուր ազոտ շնչել, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ նահանգի գլխավոր դատախազությունը տեղական գերագույն դատարանին խնդրել է Քենեթ Յուջին Սմիթի մահապատժի ամսաթիվը սահմանել։ Բանտարկյալը մահապատժի չի ենթարկվել 2022 թվականին, քանի որ նրան չէին կարող մահացու ներարկում անել։
«Ալաբաման ծրագրում է մահապատժի ենթարկել նրան ազոտի հիպոքսիայով», – ասվում է Associated Press-ի զեկույցում:
Նշվում է, որ մահապատժի այս տեսակով բանտարկյալին թույլատրվում է շնչել միայն ազոտ՝ զրկելով նրան թթվածնից։
22:24 15.05.2025
Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբինՄայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ […] ...
22:17 15.05.2025
ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […] ...
22:08 15.05.2025
«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստովՄադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։ «Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։ ...
22:03 15.05.2025
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...