12:47 21.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2008 թվականի ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր լիազորություններն օգտագործելով, իրեն վստահված գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնօրենը, պաշտոնավարման ընթացքում, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող թվով ութ անձանց հրամանագրել է ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում և վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարային տեղեկագրերը, դրանց մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ անձինք հաճախել են աշխատանքի և կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները:
Այնուհետև, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում նրանց փոխարեն և նրանց անվամբ պետական բյուջեի միջոցներից դուրս են գրվել ընդհանուր 13.643.343 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որոնք յուարցման և վատնման եղանակով հափշտակվել են տնօրենի կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:
Նախաքննության ընթացքում դպրոցի տնօրենը պատճառված վնասից վերականգնել է 3մլն. 700 հազ. ՀՀ դրամը:
Պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...