15:24 18.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 21-ամյա բնակիչը, նրա եղբայրը և Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչը հանդիպել են՝ […]
14:40 18.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս երկու մեղադրյալների՝ հանցագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը: Քննությամբ հիմնավորվել էր, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը, դեմքին ծծմբական թթու լցնելու եղանակով Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, […]
13:09 18.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 7-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման` 2-ական, ավտոմեքենայի գողության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական […]
13:00 18.08.2023
«Թուրքիայի կանանց ասոցիացիաների դաշնության» կողմից 2023-ին կանանց սպանությունների վերաբերյալ պատրաստած զեկույցի համաձայն՝ միայն հուլիսին տղամարդկանց կողմից սպանվել է 28 կին, որոնցից 5-ի մահը որակվել է «կասկածելի»: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Կանանցից 11-ը եղել է ամուսնացած, 12-ը՝ այրի, 4-ը՝ բաժանված, իսկ 1-ը` կրոնական ամուսնության մեջ: Իսկ թուրքական «Anka» տեղեկատվական կենտրոնի տվյալների համաձայն՝ նշված ամսում 13 […]
12:42 18.08.2023
Օգոստոսի 16-ին, ժամը 00.15-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հրազդանցի երիտասարդի մարմնական վնասվածքները […]
11:38 18.08.2023
Համացանցում պաշտպանության նպատակով մարդկանց անձնական տվյալների տարածումը կարող է անդառնալի վնաս հասցնել հենց այն մարդկանց, ում պաշտպանությանն ուղղված են տարածվող տեղեկությունները: Այս մասին հիշեցնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Մասնավորապես, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի՝ առանց ապանձնավորման համացանցում տարածման առիթով: Պետք է նկատի ունենալ, որ տեսանյութում թիրախավորված […]
10:46 18.08.2023
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է: Ոստիկանությունը հորդորում է տեսանյութը չտարածել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
10:23 18.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական […]
09:40 18.08.2023
Պրիմորիեում գտնվող «Ընձառյուծի ազգային պարկի երկիր» հետազոտողը նկարահանել է լճում լողացող սիկա տեսակի եղջերուների երամակը, հայտնում է հաստատության Telegram ալիքը: «Անտառային լճում հազվագյուտ կադրերում 15-ից ավելի սմբակավոր կենդանիներ վարպետորեն լողում են, մոտավորապես նույնքան արածում են ափին: Տեսանյութը ձեռք է բերել հետազոտողը տեսախցիկի թակարդները ստուգելիս»,- ասվում է հրատարակության մեջ: Ազգային պարկը նշել է, որ կադրում ֆիքսվել […]
09:20 18.08.2023
Առավոտյան թռիչքների սահմանափակումներ են գործել Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի օդանավակայաններում, այժմ օդային նավահանգիստներն աշխատում են բնականոն ռեժիմով, հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ «Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, […]
08:37 18.08.2023
Սոցցանցերի օգտատերերը քննադատել են հարսնացուի 8000 դոլար արժողությամբ հարսանեկան զգեստը, գրում է Daily Mail-ը։ Ըստ մարդկանց՝ կնոջ հանդերձանքը չափազանց վատ տեսք ունի։ Հարսանյաց զգեստի լուսանկարը հրապարակել է հենց հարսնացուն։ Հանդերձանքը բաղկացած է թափանցիկ գործվածքից, որն ունի ծաղկային նախշեր և ներքևի երեսպատում: Զգեստի առանձնահատկություններից ելնելով՝ շատ հեռուստադիտողներ եզրակացրել են, որ զգեստի ստորին հատվածն ավելի շատ տաբատ […]
23:58 17.08.2023
Մեծ Բրիտանիայում 54-ամյա ֆերմեր Դեբի Դաֆուսի վրա հարձակվել է կովը և լուրջ վնասվածքներ հասցրել։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։ Կովը, կարծելով, որ կինը սպառնում է հորթին, հարձակվել է նրա վրա։ «Ես կարողացա դաշտից դուրս սողալ ծնկներիս վրա, քանի որ կովը հարվածեց ստորին վերջույթիս և կոտրեց այն», – ասում է Դաֆուսը: Կնոջը հաջողվել է սողալով […]
23:17 17.08.2023
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հարազատները ծիսակատարություն են իրականացրել տղամարդու նկատմամբ, ում կծել էր օձը։ Ծիսակատարությունից հետո տղամարդու մոտ արյունահոսություն է առաջացել, դրանով իսկ քիչ էր մնում սպանեին նրան։ Այս մասին հայտնում է ABP Live-ը։ Կարաջգաոն գյուղից վիրավոր Սոմա Թակերայային օձի կծելուց հետո գյուղի հիվանդանոց են տարել։ Մինչ հիվանդը պառկած է եղել բաժանմունքում, նրա հարազատներից մեկը որոշել […]
22:10 17.08.2023
Ամերիկյան Կոլորադո նահանգի Տրինիդադ քաղաքում արջը ներխուժել է 82-ամյա մի կնոջ տուն և հարձակվել նրա վրա։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Կինը կեսգիշերին արթնացել է միջանցքում շան հաչոցից, բացել է սենյակի դուռը և այնտեղ տեսել մի փոքրիկ սև արջուկի։ Գիշատիչը անմիջապես հարձակվել է նրա վրա և քերծել նրա ոտքերը։ Տուժողին հաջողվել է հրել արջին […]
21:50 17.08.2023
99-ամյա բրիտանուհին, ով իր ողջ հասուն կյանքում եղել է ընտանեկան բիզնեսում, բացահայտել է երկար կյանքի գաղտնիքը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Փոլին Մարտինը՝ Քորնուոլ նահանգի Փենգովեր Գրին քաղաքի բնակչուհին, իր ընտանիքի հետ երիտասարդ տարիքից սերմերի բիզնես ունի: Կինը հրաժարվում է թոշակի անցնել և շարունակում է աշխատել՝ չնայած մեծ տարիքին։ Նա պարբերաբար սերմեր է մատակարարում […]
21:00 17.08.2023
Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը բացառիկ վավերագրերով և լուսանկարներով ներկայացվում է Գյումրիի ցուցասրահում։ Համահայկական ամառային 8-րդ խաղերի անցկացման առիթով բացված ցուցադրությունը պատմում է հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր դրվագները: Հայկական սպորտի պատմության շարժընթացը վավերացնելուց բացի, Գրիգոր Ճոլոլյանը Ֆրանսիայում արձանագրել է նաև հայկական համայնքի […]
20:45 17.08.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Օգանով փ. 64, 66, 68, 70, 72 շենքեր, Ավան՝ Աճարյան փ. 6, 8, 10, 12, 18, 20, 22, 24, 26, 26/2, 30 շենքեր, թիվ 11 քոլեջի հանրակացարանի 1-ի, 2-րդ մասնաշենքեր, թիվ […]
20:14 17.08.2023
Ավելի քան 1000 բնակիչ ունեցող Խաղաղ Դոնի 23 շենքի համար կառուցվում է նոր կոյուղի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Գործնական փուլ է մտել 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը. Վարդաշենի հանրակացարաններում շուրջ 198 ընտանիք է ապրում: Էրեբունիում այս տարի կբարեկարգվի 21 բակային տարածք: Հանգստի հարմարավետ գոտի կդառնա նաև Աղի լիճը:
20:05 17.08.2023
Վլադիմիրի շրջանի Յուրիև-Պոլսկի բնակավայրի գյուղերից մեկից մի մարդ գնացել է անտառ սնկի համար և անտառում միլիոնավոր ռուբլիներ գտել։ Այս մասին հայտնում է ProCity պորտալը։ Սունկ հավաքողն անտառով քայլելիս հայտնաբերել է մի քանի պարկեր, որոնք, պարզվել է, լցված են եղել փողով։ Միաժամանակ գտածոյի կողքին մեծ տարածքի վրա ցրված են եղել նաև թղթադրամներ։ Ավելի ուշադիր ուսումնասիրելով՝ պարզ […]
19:46 17.08.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող, ոչ տեղահանված այն անձինք, ովքեր օգտվում են սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնությունից, դրամական օգնությունը ստանալու խնդրի կարգավորման նպատակով անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 25-ը դիմեն ԱՀ սոցիալական զարգացման […]
19:20 17.08.2023
Հանրապետության ճանապարհների միջին նորոգման համար կհատկացվի ավելի քան 2 միլիարդ դրամ, ջրային պարեկային ծառայության համար ձեռք կբերվեն նյութատեխնիկական միջոցներ: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարին կրկին անդրադառնալով՝ վարչապետը նշել է, որ վթարին մասնակից վարորդներն ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, և՛ իրավազոր վարորդական իրավունքներ: […]
15:59 17.08.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Պ.-ն, 2022 թվականի սեպտեմբերի 16-ից զբաղեցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սպասարկման կենտրոնի մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի օգտին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու համար վերջինից պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ արտերկիր մեկնելու համար խոչընդոտ […]
15:04 17.08.2023
Google-ի օգտատերերը սկսել են ծանուցումներ ստանալ այն մասին, որ երկու տարի չօգտագործված հաշիվները կջնջվեն՝ կանխելու համար դրանց չարտոնված մուտքը, ասվում է «ՌԻԱ Նովոստիի» տարածած նամակում։ «Մենք ցանկանում ենք պաշտպանել ձեր գաղտնիությունը և կանխել չարտոնված մուտքը ձեր հաշիվ, նույնիսկ եթե դուք այլևս չեք օգտվում Google-ի ծառայություններից: Հետևաբար այժմ մեր բոլոր ծառայություններում Google հաշվի համար անգործության թույլատրելի […]
14:35 17.08.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 36-ամյա Աֆշին Ա.-ն: Նա 2019 թ. հոկտեմբերի 29-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և […]
14:04 17.08.2023
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 16-ին, ժամը 01.25-ին, Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 45-ամյա Կարեն Ա.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Կոտայքի քննչական բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:10 17.08.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին, ժամը 22.00-ին, Արագածի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 33-ամյա Գոռ Հ.-ին, որը օգոստոսի 4-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների […]
12:30 17.08.2023
Օգոստոսի 16-ին, ժամը 00.15-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հրազդանցի երիտասարդի մարմնական վնասվածքները […]
12:22 17.08.2023
«Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիտարկել, միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարավ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած հրատապ քննարկման կարևոր արձանագրումներին: […]