Վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը խախտվում է ոստիկանության համակարգում, ՔԿՀ-ներում, խնամքի հաստատություններում և այլն. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+13.14 oC

Վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը խախտվում է ոստիկանության համակարգում, ՔԿՀ-ներում, խնամքի հաստատություններում և այլն. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

15:44 04.07.2023

Անդրադառնալով խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության հարցում ՀՔԱՎ գործունեությանն, ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ օրենսդրական փոփոխություններն ու իրավական բազմաբնույթ ամրագրումները, ըստ էության, որակական և համակարգային որևէ փոփոխություն չեն առաջացրել խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման հիմքով հարուցված գործերի քննության արդյունավետության մասով:

2020-2023թթ. ընթացքում խոշտանգումների, ֆիզիկական և հոգեբանական բռնության, վատ վերաբերմունքի գործերով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝

ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացվել քսանմեկ հանցագործության մասին հաղորդում: Տասներկու գործով հաղորդմամբ ներկայացված պահանջները բավարարվել են, հարուցվել են քրեական գործեր և գտնվում են քննության փուլում:

Մնացյալ՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներից վեցը, համապատասխան հիմքերի առկայությամբ, բողոքարկվել և գտնվում են դատական քննությունների փուլում:

ՀՀ ոստիկանություն է ներկայացվել յոթ գրություններ՝ ծառայողական քննության իրականացման պահանջով և երեք հաղորդում՝ հանցագործության մասին:

Ծառայողական քննության հարուցման պահանջներից հինգը բավարարվել են, ոստիկաններին տրվել են նկատողություն կամ խիստ նկատողություն: Հաղորդումներից երկուսով հարուցվել է քրեական գործ, գտնվում են քննության փուլում:

Քրեական գործ հարուցելու մերժումը բողոքարկվել է և գտնվում է դատական քննության փուլում:

ՀՀ Քննչական կոմիտե և նախկին՝ ՀՀ Հատուկ Քննչական ծառայություն են ներկայացվել հինգ հաղորդում: Չորսով հարուցվել և քննվում են քրեական գործերը: Մեկ՝ մերժված գործ գտնվում է դատարանում բողոքարկման փուլում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, տասնամյակներ շարունակ, ի թիվս այլնի, իր առաջնային ռազմավարական գործերի շարքին է դասել և իրավապաշտպանության հատկապես կարևորագույն ուղղություն է որդեգրել խոշտանգման զոհերի իրավունքների վերականգնումը և խախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու խնդրի լուծումը։

Ի մի բերելով մինչ այժմ կատարած աշխատանքը՝ արձանագրում են, որ ի հակադրություն առկա օրենսդրական կարգավորումների, իրականությունը, ցավալիորեն, այլ է։ Եվ անգամ այսօր, ժողովրդավարական և իրավական պետություն հռչակված Հայաստանի Հանրապետությունում, իրավասու մարմինների կողմից արձանագրվում են մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների և խոշտանգումների խիստ մտահոգիչ և դատապարտելի դեպքեր։

Վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը խախտվում է ոստիկանության համակարգում, զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, խնամքի հաստատություններում և վերջին շրջանում այս արատավոր պրակտիկան այնքան է խորացել, որ հասել է մինչև անգամ ՀՀ կարևորագույն համայնքի ներկայացուցիչների՝ փաստաբանների դեմ իրականացվող խոշտանգումներին, ինչն ուղղակի անթույլատրելի է, պիտի ունենա իր համարժեք և ամբողջ ծավալով արձագանքն ու այնպիսի պատասխանատվությունը, որը կբացառի նման վարքագծի դրսևորումը և կրկնությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP