Երեք անձ ձերբակալվել է Քարակերտում՝ գիշերային ակումբում, տեղի ունեցած սպանության, խուլիգանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.67 oC

Երեք անձ ձերբակալվել է Քարակերտում՝ գիշերային ակումբում, տեղի ունեցած սպանության, խուլիգանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով

19:07 03.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մի շարք անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է ժամեր առաջ գիշերային ակումբում տեղի ունեցած սպանության դեպքը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2023թ. հուլիսի 3-ին՝ ժամը 05:26-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է  ստացվել այն մասին, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության են ընդունվել նույն մարզի Քարակերտ բնակավայրի երեք բնակիչներ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև  Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում գործող գիշերային ակումբի տնօրենից այն մասին, որ Քարակերտ բնակավայրում իր կողմից շահագործվող գիշերային ակումբում վիճաբանություն է սկսվել հաճախորդների միջև, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի:

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի  155-րդ հոդվածի 1-ին մասի, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ և անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից, ինչպես նաև հնարավոր հանցագործություն կատարած անձանց շրջանակը, շարժառիթը։

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, հիշյալ օրը ակումբում կենցաղային  հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել ակումբի հաճախորդների՝ մի կողմից Քարակերտի 4 և Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրի 2 բնակիչների միջև։ Վիճաբանողները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Արտենիի 23-ամյա բնակիչն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրենց հետ վիճաբանող քարակերտցիներից մեկին, ով մահացել է հիվանդանոցում:

Նույն օրը հաղորդում է ստացվել նաև Արտենիի հիշյալ 23-ամյա բնակչից այն մասին, որ իրենց հետ վիճաբանող անձանցից մեկն իր ձեռքին եղած մահակով, իսկ մյուսները ձեռքերով և ոտքերով  հարվածեր են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո ինքը ծալովի դանակով հարվածներ է հասցրել իրեն ծեծողներին`  նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով և, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել սպանության, ֆիզիկական  ներգործության և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:

Երեք անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ 23-ամյա նշված երիտասարդը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, մեկը՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդը 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել է դատահետքաբանական, ինչպես նաև, տուժողի (տուժողների) մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով,  դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն ասել է, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում

08:40 20.05.2025

Ռուբիոն ասել է, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հռոմ կատարած այցի ժամանակ լսել է գնահատականներ, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի, մեզ համար շատ անսովոր ասաց, որ ամերիկայի նախագահը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական գործեր սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,-ասել է Ռուբիոն Քենեդու կենտրոնի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:30 20.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը

08:21 20.05.2025

Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» դեմ խաղում։ Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 1 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Զենիթից»։ […] ...

Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

08:16 20.05.2025

Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

Մայիսի 19-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:08 20.05.2025

Այրվել է վագոն-տնակ

Մայիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 37 շենքի մոտակայքում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասում այրվում է վագոն-տնակ (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, […] ...

Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

08:00 20.05.2025

Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին և 7 մեդալ նվաճել: Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ․ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ․ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ․ քաշային Արման Մուսիկյանը և 79 կգ․ քաշային Նարեկ Նիկողոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել 74 կգ․ քաշային Վլադիմիր Ազարյանը, 86 կգ․ քաշային Ռազմիկ […] ...

BACK_TO_TOP