Ներդրվել է նոր վեբ ծառայություն. Համագործակցություն ՀԿԱԾ-Ի և Ճանապարհային ոստիկանության միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+16.09 oC

Ներդրվել է նոր վեբ ծառայություն. Համագործակցություն ՀԿԱԾ-Ի և Ճանապարհային ոստիկանության միջև

10:40 09.06.2023

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համագործակցության արդյունքում ՃՈ ծառայության կողմից տրամադրվել է վճարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վեբ ծառայություն, որն ինտեգրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում։

Ծրագրային ինտեգրման շնորհիվ՝ ինքնաշխատ եղանակով բեռնվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով նշանակված տուգանքները ՃՈ ծառայության հաշիվներին կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ինքնաշխատ եղանակով բեռնելու և մշակելու արդյունքում Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված կատարողական վարույթներում ինքնաշխատ մուտքագրվում են այն տուգանքների վճարումները, որոնք կատարողական վարույթի առկայության պարագայում քաղաքացիների կողմից կատարվել են ուղիղ մարման ձևով՝ ՃՈ հաշվեհամարներին, մինչդեռ պետք է վճարվեին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվեհամարներին։

Ծրագրի շնորհիվ՝ այն դեպքում, երբ վճարումը կատարվել է մինչև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը, կատարողական վարույթը ինքնաշխատ կկարճվի, և արգելանքները կվերացվեն։

Սակայն եթե վճարումը կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացնելուց հետո, ապա պարտավորության չափն ինքնաշխատ կնվազեցվի վճարված գումարի չափով, իսկ կատարողական ծախսը գանձելուց հետո կատարողական վարույթն ինքնաշխատ կկաճվի, և արգելանքները կվերացվեն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներին

08:40 22.05.2025

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներին

Մայիսի 19-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը` ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի շրջանակներում, կազմակերպել է հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքար հանուն կենսաբազմազանության պաշտպանության․ ազգային ռազմավարությունների և նախաձեռնությունների դերը» խորագրով։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ «Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ […] ...

Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն

08:30 22.05.2025

Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն

Իսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե […] ...

Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ

08:20 22.05.2025

Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:15 22.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

08:05 22.05.2025

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...

Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

08:00 22.05.2025

Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...

BACK_TO_TOP