10:02 09.06.2023
Կիևում թալանել են ԱՄՆ դեսպանատան կցորդին. Այս մասին հայտնում է Vesti.ua թերթը՝ հղում անելով ազգային ոստիկանության աղբյուրներին։
«Հունիսի 7-ի երեկոյան Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանատան կցորդը դիմել է Կիևի ոստիկանություն։ Նա հայտարարել է, որ իրեն կողոպտել են Շևչենկոյի այգում», – ասվում է հրապարակման մեջ:
Vesti.ua-ի փոխանցմամբ՝ գողացել են iPhone 12 եւ դրամապանակ՝ բանկային քարտերով։ Ավազակին հաջողվել է քարտերից մեկից հանել 400 դոլար։
Միաժամանակ թերթի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ կցորդը գտնվել է հարբած վիճակում և կորցրել իր իրերը հաստատություններից մեկում։ Նրա բոլոր իրերը ապահովագրված են եղել, նա դիմել է ոստիկանություն՝ ապահովագրական հատուցման համար։
Նմանատիպ դեպք արդեն տեղի է ունեցել Ուկրաինայում։ 2021 թվականի հունիսի 26-ին Կիևում թալանվել է ԱՄՆ դեսպանատան աշխատակից Էյրին Զահերը։ Ռեստորանում հարձակվողները նրա պայուսակից գողացել են դրամապանակ՝ գումարով և մոտ 65 հազար ռուբլի արժողությամբ սմարթֆոն։ Բացի դրանից, գողացել են վարորդական իրավունքը և դիվանագիտական վկայականը։
08:40 22.05.2025
Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներինՄայիսի 19-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը` ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի շրջանակներում, կազմակերպել է հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքար հանուն կենսաբազմազանության պաշտպանության․ ազգային ռազմավարությունների և նախաձեռնությունների դերը» խորագրով։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ «Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ […] ...
08:30 22.05.2025
Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվենԻսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե […] ...
08:20 22.05.2025
Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...
08:15 22.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 22.05.2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենաՄայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...
08:00 22.05.2025
Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...