ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

15:33 02.06.2023

Այսօր՝ հունիսի 2-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՓԾ տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը կարևորել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։

Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ի և Փրկարար ծառայության համատեղ աշխատանքը հաջողված է, կան երկկողմ արդյունավետ համագործակցության մի շարք օրինակներ։ Մասնավորապես նշել է օրեր առաջ էլ.ենթակայանում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը, որը հնարավորություն տվեց կանխել հրդեհի հետագա տարածումը: Ինչպես նաև հավելել է՝ տարիներ առաջ «ՀԿԵ» ՓԲԸ-ի Թումանյանի կայարանի մոտակայքում երկաթգծի ուղիներում վառելիքով բեռնված վագոնների մասնակցությամբ մասշտաբային պատահարի ժամանակ Փրկարար ծառայության բարձր մակարդակով իրականացված գործողությունները, խոսել քարաթափման վտանգ ներկայացնող հատվածներում փրկարարների ցուցաբերած աջակցության մասին, որոնց ընթացքում երկկողմ ակտիվ և արդյունավետ համագործակցություն է իրականացվել։

Մելնիկովը կարևորել է այն հանգամանքը, որ իրենց մասնագետները Փրկարար ծառայությունում անցել են վերապատրաստումներ և ստացել «փրկարարի» որակավորում, ինչը հնարավորություն է տվել վերջիններիս, մինչև մասնագիտացված ուժերի դեպքի վայր հասնելը, ճիշտ գնահատել իրավիճակը և կազմակերպել նախնական արձագանքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ուղղություններով իրականացրած նաև այլ աշխատանքներ: Կողմերն անդրադարձել են հետագա փոխգործակցության ընդլայնմանը. մասնավորապես՝ անտառային հերդեհների ժամանակ տեխնիկական աջակցության, տարերային և տեխնածին արտակարգ դեպքերի կանխարգելման և այլ հարցերի շուրջ։

Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի շարունակականությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով, ընդգծելով, որ կուտակած փորձը և կատարված աշխատանքները կարող են արդյունավետ հիմք հանդիսանալ հետագա ծրագերի իրականացման համար։

Տնօրենը նաև շեշտել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը, պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ՓԾ մասնագետներին ներգրավել թիրախային տեղանքների ընտրման, պլանների մշակման աշխատանքներում և անցկացնել վարժանքներ առավել իրատեսական պայմաններում:

Ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ջանքերի մեկտեղման, սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP