11:48 03.06.2023
Հոգեբան, բիզնես մարզիչ և առցանց բիզնես դասընթացների հեղինակ Ելենա Կուզնեցովան Moslenta-ին տված հարցազրույցում առաջարկություններ է տվել մասնագիտական այրման դեմ պայքարի վերաբերյալ: Նա խորհուրդ է տվել փորձը կիսել գործընկերների կամ հոգեբանի հետ, ինչպես նաև ավելի շատ ժամանակ տրամադրել ինքնազարգացմանն ու հանգստին:
«Մասնագիտական այրումը սովորական երևույթ է ժամանակակից աշխարհում: Այն կարող է առաջանալ ցանկացած մասնագիտության տեր մարդկանց մոտ՝ լինի դա բարձր վարձատրվող, թե ցածր վարձատրվող, ինքնազբաղված կամ բիզնեսի սեփականատեր: Դուք սկսում եք զգալ բացասական հույզեր և հոգնածության զգացում ձեր աշխատանքից, ինչպես նաև կորցնում եք մոտիվացիան և հետաքրքրությունը դրա նկատմամբ», – բացատրել է մասնագետը:
Ըստ նրա՝ մասնագիտական այրումը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով՝ աշխատավայրում չափազանց մեծ ճնշում, գործընկերների կամ վերադասի կողմից աջակցության բացակայություն, ինքնավստահության պակաս, աշխատանքում անարժեքության և անբավարարության զգացում, նպատակներին և արդյունքներին հասնելու անկարողություն, ցածր աշխատավարձ, նոր բիզնես և երկար ժամանակ իմաստալից արդյունքների բացակայություն:
Աշխատանքի հանդեպ սերը վերադարձնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին աջակցություն փնտրել՝ քննարկել ձեր խնդիրները գործընկերների կամ վերադասի հետ: Եթե խնդիրները կապված են որոշ անձնական գործոնների հետ, ինչպիսիք են անհանգստությունը կամ դեպրեսիան, ապա ավելի լավ է դիմել պրոֆեսիոնալ հոգեբանի:
«Երբեմն աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը վերականգնելու համար պետք է փոխել մոտեցումը դրա նկատմամբ։ Փորձե՛ք ինքներդ ձեզ նոր նպատակներ դնել, որոնք ձեզ կոգեշնչեն: Փորձե՛ք գտնել խնդիրները լուծելու նոր ուղիներ, որպեսզի առօրյայի մեջ խրված չզգաք: Կարող եք փորձել վերանայել ձեր ժամանակացույցը և այնպես կարգավորել այն, որ ավելի շատ ժամանակ մնա ինքնազարգացման և հանգստի համար»,-ասել է Ելենա Կուզնեցովան։
Նա խորհուրդ է տվել կենտրոնալ աշխատանքի այն կողմերի վրա, որոնք ձեզ հաճույք են պատճառում:
«Փորձեք փոխել մթնոլորտը աշխատավայրում, վառ դետալներ ավելացրեք՝ աշխատանքն ավելի հաճելի դարձնելու համար»,- խորհուրդ է տվել «Մոսլենտա»-ի զրուցակիցը։
Գործոններից մեկը, որը կարող է հանգեցնել մասնագիտական այրման, աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռության բացակայությունն է՝ շարունակել է հոգեբանը։ Նա խորհուրդ է տվել ժամանակ գտնել ձեզ և ձեր հոբբիների համար, որպեսզի անընդհատ զբաղված չլինեք բացառապես աշխատանքային հարցերով: Կարող եք ավելի հաճախ դուրս գալ բնություն, սպորտով զբաղվել, ավելի շատ շփվել ընկերների ու հարազատների հետ։
Մասնագիտական այրումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ուստի կարևոր է ժամանակին ճանաչել դրա ախտանիշները: Այրվածության վերջին փուլը խորը դեպրեսիան է, որից հնարավոր չէ դուրս գալ առանց հոգեթերապևտի և հակադեպրեսանտների օգնության, ընդգծել է Կուզնեցովան։
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...
19:40 22.05.2025
Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...
19:35 22.05.2025
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվելՀայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...